USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հրաժեշտ Վովա Գասպարյանին
2016-08-03 19:44:00
Տպել Տպել
 
Շատերն են նկատել, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո այս երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ոչ մի խոսք չի ասել, դեպքի վայրում էլ կարծես թե երեւացել է մեկ անգամ, համենայնդեպս լրագրողների տեսադաշտում: Ի տարբերություն օրինակ Բաղրամյան փողոցի իրադարձությունների, երբ նա կիզակետում էր գրեթե ամեն օր:

 ՊՊԾ գնդի գրավման պատմությունն ընդհանրապես քիչ ինչ հանելուկային է, եւ զինված գործողության շուրջ էմոցիաների ու աղմուկի նվազմանը զուգահեռ հավանաբար քննարկումներ կլինեն այս կապակցությամբ: Առայժմ, հնչում են կարծիքներ, որ այդ բանը հնարավոր կարող էր դառնալ իշխանության թեւերից մեկի աջակցությամբ:

 Ոստիկանությունը Վովա Գասպարյանի օրոք բավական հակասական կառույց էր դարձել:

Մի կողմից, ստացվում էին արեւմտյան ահռելի գրանտներ ոստիկանության վերազինման ու ուսուցման համար, որի արդյունքները երեւում են, մյուս կողմից այդքան էլ միանշանակ չէր բարեփոխման արդյունքը վարքի ու գործողությունների տեսակետից: Զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանության պահվածքը հակասական էր՝ զուսպ, գրագետ գործողություններից մինչեւ ակնհայտ ապօրինություն:

 Հայաստանի ոստիկանության իրական գործառույթը իշխող համակարգի պաշտպանությունն է հանրության պահանջներից: Այնուամենայնիվ, մինչեւ հուլիսյան իրադարձությունները ոստիկանությունը պահպանում էր նաեւ հանրության հետ կամուրջը: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ մարդիկ դիմում են ոստիկանություն, երբ իրենց հետ կամ շրջապատում ինչ որ բան է կատարվում:

 Այս վիճակում ոստիկանությունը «դիմավորեց» հուլիսյան իրադարձությունները, երբ կրկին հայտնվեց հանրության դեմ հանդիման: Այս անգամ ոստիկանությունը գործեց դաժանաբար, որի գագաթնակետը հուլիսի 29-ին Սարի թաղի ծեծուջարդն էր քրեական խաժամուժի հետ համատեղ:

 Անկասկած, ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին:

Հնարավոր է այստեղ դեր են խաղացել ոչ ստանդարտ իրավիճակը եւ վտանգի առավել մասշտաբայնությունը, ցուցարարների անմիտ գործողությունները, ոստիկանության պարծանքը հանդիսացող գնդի գրավման ու ոստիկանների սպանության հանգամանքները:

 Սակայն, գլխավոր հանգամանքը կարծես թե այլ էր: Ցանկացած հեղափոխության կամ հեղաշրջման հաղթանակի գրավականը ուժային կառույցների «չեզոքությունն» է, երբ նրանք հրաժարվում են ուժի կիրառումից: Այնպես չէ, որ իշխող համակարգը կասկածներ ուներ ուժային բլոկի կապակցությամբ, այնուամենայնիվ, իրավիճակը ստանդարտ չէր, եւ անհրաժեշտ էին կայուն երաշխիքներ:

 Բացի այդ, Հայաստանում ներկայում ներհամակարգային խմբավորումների լուրջ պայքար է ընթանում, կապված նոր իշխանության ձեւավորման հետ: Զինված խմբի գրոհից հետո իշխանությունը սկսեց բարդ ներքին ու արտաքին խաղ, օգտագործելով այդ ոչ ստանդարտ իրավիճակը: Մասնավորապես, այդ ընթացքում լուծվեց նաեւ ոստիկանության խնդիրը:

Ոստիկանությունն իր գործողություններով կտրեց վերջին կամուրջները հանրության հետ, դա նկատելի է անզեն աչքով:

lragir.am
Այս նյութը դիտել են - 7274 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook