- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երևի ինձ պետք էր մեկը, որ հեռավոր օտար ափերից, ի տես բոլորի, այս կայքում գրեր ինձ այսպիսի հուզումնառատ խոսքեր, և ազատություն տայի արցունքներիս, որ ինքնաբուխ սկսեցին թափվել այս տողերը կարդալուց հետո. «Սիրելի, քանզի սիրելին քիչ է՝ իմ աչքի լույս ՆԱՏԱՇԱ ջա՜ն , եթե չեմ գրում, մի՛ կարծիր , թե ոչնչից տեղյակ չեմ: Պարզապես կարծես թե արյունս է սառել երակներիս մեջ:
4-օրյա պատերազմում կորցրած այն 100 անձնուրաց երիտասարդների կորուստը հանգիստ չի տալիս, ուզում եմ մի անբացատրելի ուժով թևեր առնել ու սավառնել անծայրածիր տիեզերքով մեկ, պատռելով թանձրախիտ ծալքերը՝ գտնել մեր ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՏԻՐՈՋԸ և հայտնել ԱԶԳԻՍ ցասումը՝ գիշատիչ թշնամու հանդեպ...Սիրելի՛ Նատաշա, դու և իմ հայրենակից արցախցիներդ հերոսներ եք, անառի՛կ մնացեք, կարծում եմ կգա այն պանծալի օրը, որը մենք ենք երազում: Ես միշտ եմ լինում քո կայքում և հիացմունքով եմ կարդում գրեթե բոլոր նյութերը, իհարկե, եթե առողջությունս ներում է...
Սիրելի՛ս, քեզ ընթերցելով՝ ես հագենում եմ և միևնույն ժամանակ, անուշ վերապրումներով հիշում անցյալս: Կարոտներով ու համբույրներով ցգրություն...»/Евгения Агамалян/
Այո՛, ես արտասվում էի…Երևի այն քառօրյա պատերազմի և հետագա ապրիլյան հրետակոծության սարսափի հետքերը կային այդ արցունքներում, որ զսպված պահել էի այն օրերին, որպեսզի թույլ չերևայի իմ ընտանիքի, առավելապես յոթ տարեկան թոռնիկիս կողքին, երբ խոնավ ու գարշահոտ նկուղում անցկացրինք մեր օրերը բնակավայրիս հրետակոծության օրերին: Այս արցունքները պիտի ժայթքեին այն օրերին, երբ ահուսարսափի քողը երեսիցս քաշելով` փոքրիկ թոռնիկիս բացատրում էի, որ այդ մերոնք են հրետակոծում, հանկարծ չվախենա մեր բալիկը, ու այդպես մեզ խաբելով` օրեր էինք լուսացնում` մի նոր արշալույսի սպասելով:
Այդ արցունքներում մեր սահմաններին անմահացած և հավերժության ճանապարհն ավետող զինվոր տղաների վերջին հառաչանքների հետքերը կային, որ հավաքել էի բոլորից անտես, բռունցք դարձրել, որ պատնեշ դարձնեմ թշնամու սադրանքներին: Ես համեստության քողը մի կողմ եմ դնում, որպեսզի կարողանամ դիմադրել ճակատագրի հարվածներին: Եվ ո՞վ է ասում, որ պիտի ամաչեմ հոգիս թեթևացնող այս արցունքների համար, երբ կողքիս երբեմն վհատված ու այս կյանքից հոգնած մարդիկ եմ տեսնում…Ու՞մ մեղադրեմ, երբ արկերի ահուսարսափն այս օրերին չկան, բայց մարդկանց հայացքներում անհանգիստ ապրումներ եմ տեսնում, և իրենց երեխաների վաղվա օրը մի ուրիշ երկրում են տեսնում:
Երբեմն լռում եմ, փորձում հոգիս կեղեքող անհանգիստ ապրումներս խեղդել ներսումս, երբեմն ուզում եմ աղաղակել, որ սա այն աշխարհն է, որտեղ հետքեր կան արյան, սա այն երկիրն է, որտեղ ցասում կա, ընբոստ ոգի, սահմանին կարգնած զինվոր տղերք կան, որ պիտի լինենք ու հավերժ կանգնենք նրանց թիկունքում:
Ես միայն այստեղ եմ կարողանում ապրել, միայն այստեղ եմ կարողանում մարդկանց ժպտալ, սա այն երկիրն է, որտեղ լիաթոք շնչում եմ, սա այն երկիրն է, որ այսօր ինձ ի տես բոլորի, թույլ տվեց, որ ազատ արտասվեմ, և այս ազատությունը գրկած` ուզում եմ պատնեշ դառնալ բոլոր այն արցախցիներին, ովքեր ուզում են հեռանալ այս սուրբ հողից…
Այստեղ հետքեր կան ապրելու կամքի, ոգի կա հերոսացման, խավարից հետո լույսի ստվերներ, ջինջ առավոտներ կան, որ պիտի գրկենք ու ապրենք այսպես, թեկուզ վախվորած, բայց երանության մեջ, որ ապրել գիտենք, հենց այսպես ապրել…
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



