USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թուրքիայի պատմության շաղախին մոտենալիս ունկերիս հասնում են ա՛յլ ձայներ...
2016-04-17 06:59:00
Տպել Տպել

 Տարվա ընթացքում ինձ համար թերևս ամենադժվարը ապրիլի 24-ի հաղորդում պատրաստելն է. ցավն ու վիրավորանքը խեղդում են… «Եղեռն» բառն արտասանելիս լեզուս մի տեսակ դաղվում, մրմռում է` բառիս թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով, իսկ միտքս…

Միտքս հասնում է թուրքերի ամենաթուրք ժամանակները… Ասենք` թուրքերի թրքության ժամանակները մեզ համար չեն էլ անցնում, որովհետև հասկացողի անտարբերությամբ մարդու կերպարանքը կորցրած այս ստահակը` թուրքը, իր մերժողական քաղաքականությամբ և ուրացմամբ դեռ շարունակում է 20-րդ դարի սկզբին իր գործած հրեշավոր ոճիրը…
Եղեռնի գերագույն դահճապետները` աչքերն արյունոտ նախամարդ հիշեցնող մի խումբ բորենիներ, Թուրքիայում այսօր էլ երևելիներ են. նրանց անուններով կան փողոցներ, զանազան հաստատություններ, անգամ` գիտակրթական…
Մերօրյա թուրքն այսպե՛ս է վառ պահում իր երեկվա հրեշավոր նախորդի հիշատակն ու «սխրանքի» գաղափարը, թեև, կարելի է ասել, թուրքական լռության պատն արդեն ճաք է տվել. Թուրքիայում օրավուր ավելանում են Հայոց ցեղասպանության մասին իմացողների, այսինքն` Օսմանյան կայսրության ու նրա իրավահաջորդի հակահայկական քաղաքականության պատմությանն իրազեկների թիվը:
Սակայն դա ամենևին էլ չի փոխում իմ վերաբերմունքը թեկուզև ամենաառաջադեմ թուրքերի նկատմամբ… Այո, ես հստակ վերապահում ունեմ թուրքերի նկատմամբ, որովհետև որովհետև նրանց չեմ վստահում և չեմ էլ վստահելու, որովհետև պատմությունից լավ գիտեմ, թե ով է թուրքը… Իսկ Թուրքիայի պատմության շաղախին մոտենալիս ունկերիս հասնում են ա՛յլ ձայներ, որոնց անհնար է դիմանալը…
Թուրքիայի ոճիրն աններելի է… Համոզված եմ` վաղ թե ուշ թուրքն ստիպված է լինելու առերեսվելու իր արյունոտ պատմությանը, խոստովանելու է իր մեղքը և հատուցելու է…
Այդ օրը գալու է, չեմ կասկածում: Մենք պետք է սա լավ գիտակցենք, մի կողմ վանենք մեզանից ճամպրուկային ու պարտվողական տրամադրությունները և հզորացնենք մեր երկիրը` Հայոց բանակը, անկախ այն բանից, թե ինչ գույնի են նրա իշխանությունները:
Մենք պարտավոր ենք ուժեղ լինել ազգովի` թե՛ այստեղ, թե՛ Սփյուռքում:
 
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1332 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook