- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած անձինք առաջիկայում նախատեսում եննստացույց անել նախագահական նստավայրի կամ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց բնակարանները: Նրանք հայտարարում են, որ պայքարելու են ամեն հնարավոր միջոցներով:
Խաբված բնակիչներին չեն բավարարում ոչ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության, ոչ էլ Վերաքննիչ դատարանների որոշումները: Նրանք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան, իսկ հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Միաժամանակ, ասում են, որ հույս չեն կապում Վճռաբեկ դատարանի հետ, քանի որ ներքին կարգով իմացել են՝ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները համաձայնեցնում են իրենց վճիռները:
Երևանի Գևորգ Չաուշ փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունըդեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Շատերն անգամ վճարել են բնակարանի ամբողջ գումարը: Բնակիչների պատմելով՝ շենքի շինարարությունը սկզբնական փուլում արագ տեմպերով է տեղի ունեցել, սակայն արդեն 5-րդ և 6-րդ հարկերը կառուցելիս կառուցապատողները հայտարարել են ֆինանսական դժվարությունների մասին:
Կառուցապատող ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը, ովքեր այսօր մեղադրյալի կարգավիճակում են, առանց բնակիչներին տեղյակ պահելու նրանց կիսակառույց բնակարանները գրավ էին դրել ու տոկոսով գումարներ վերցրել տարբեր անձանցից՝ շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Բնակարաններից 24-ը գրավ էր դրվել «Էսկո Կոնցեռնի» նախագահ Սարգիս Աղաբեկյանի մոտ, ով ժամանակին ձերբակալվել էր վաշխառության մեղադրանքով, 14-ը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ ներկայում կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանի, իսկ մնացածը՝ տարբեր անձանց մոտ: Բնակիչները թվարկում են տոկոսով գումար տված անձանց անունները՝ Գագիկ Առաքելյան, Հերմինե Նաղդլայան, Դավիթ Բեգլարյան, Արման Աղաջանյան, Վիտալի Մանուչարյան, Ցոլակ Պետրոսյան, Արտաշես Մելիքյան:
Lragir.am-ի հետ զրույցում տուժած անձինք մանրամասնեցին իրենց խնդիրները՝ բողոքելով հայաստանյան դատարանների գործելոճից: Նրանց խոսքով՝ ընդհանուր իրավասության և Վերաքննիչ դատարանները «տոկոսչիներին մաքրեցին» ու բարեխիղճ գնորդներ ներկայացրեցին:
Արուսյակ Վանյանը բնակարան ունենալու համար 14 մլն դրամ գումար է վճարել կառուցապատողներին: Այսօր նրա բնակարանը լիարժեք կառուցված չէ, ներսի պատերն էլ պատրաստ չեն, իսկ բնակարանը տնօրինում է Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին աշխատակից Գագիկ Առաքելյանը: Արուսյակ Վանյանն արդեն 8 տարի է վարձով է բնակվում, իսկ իր երեխաները արտագաղթել են Հայաստանից:
«Կոնկրետ Գագիկ Առաքելյանը 40 հազար դոլար տոկոսով գումար է տվել կառուցապատողներին՝ ամսական 5 տոկոս տոկոսադրույքով: Բոլոր ցուցմունքներն իրենց դեմ են, բայց ոչինչ չի արվում այդ մարդկանց դեմ: Գագիկ Առաքելյանը դատարանում կանգնեց ու ասաց՝ բնակարանը չեմ տալու:
Հատուկ քննչական ծառայությունում խաբել են, ասել են՝ իրենք բնակարանները հետ կտան: Քննչականի Ջանազյանը մեզ կանչեց ու ասաց՝ հանգիստ եղեք, ձեր բնակարանները հետ են վերադարձնելու: Բայց խաբված էին և իրենք, և մենք: Իրենք կազմակերպված ու ստորաբար խաբել էին բոլորին, որպեսզի հետո կազմակերպված պնդեին, որ իրենք ոչ մի կեղծ գործարք չեն կատարել, բնակարան են գնել: Մինչև դատավարության վերջ իրենք պնդել են իրենց սուտը”,- Lragir.am-ին պատմեց Արուսյակ Վանյանը:
Նա նշում է, որ բոլոր ցուցմունքները տոկոսով գումար տվածների դեմ են, բոլոր փաստերը վկայում են կեղծ գործարքների մասին: Դատարանը պետք է գործարքը անվավեր ճանաչեր, քանի որ դա տեղի է ունեցել առանց օրինական գնորդների իմացության:
“Բայց և ընդհանուր իրավասության, և Վերաքննիչ դատարանները խայտառակ վճիռներ կայացրեցին, բոլորին մաքրեցին վճռով, ներկայացրեցին իբրև թե իրենք էլ տուժած գնորդներ են: Այսինքն՝ նրանց բարեխիղճ գնորդներ ներկայացրեցին”,- ասաց նա:
Բնակիչները մի քանի անգամ դիմել են նախագահական նստավայր, այնտեղ նրանց ասել են, թե գործն իրենց իրավասությունից դուրս է: «Լավ, բա ո՞ւմ դիմենք, էս ժողովրդին ո՞վ պետք է պաշտպանի: Դատարանները հրահանգավորված խայտառակ վճիռներ են կայացնում»,- հարցադրում են անում մարդիկ:
Մելիք Շահինյանը 5 բնակարան ունի այս շենքում, բայց բոլորն էլ այլ մարդիկ են տնօրինում: Ասում է, որ երկու բնակարան ուներ, վաճառել էր՝ այս շենքում հինգը գնելու համար, կառուցապատողներին տվել էր 61 մլն դրամ:
“Իմ բնակարաններից մեկը գրավադրված էր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի մոտ: Բեգլարյանը դատարանում ցուցմունք տվեց, որ ինքը տոկոսով չի տվել: Ինքն ընդունեց, որ 300 հազար դոլար գումար է տվել, իսկ մեղադրյալները պնդեցին, որ այդ գումարը տոկոսով է տվել: Ինքն ասում է՝ ես տոկոսով չեմ տվել, բայց ես մեղադրյալների հետ պայմանավորվել էի, որ բնակարանները հետ կվերադարձնեմ միայն մեկ դեպքում, եթե 20-25 տոկոս հավելավճար կատարեն: Իսկ 20-25 տոկոսն ինչ է, հավելավճար չէ՞: Այսինքն՝ ինքը տոկոսչի է, սովորական տոկոսչի: Ինքը ներկայացնում է, որ այդ բնակարանները գնել է Հերմինեի անունով, իր բարեկամ Թավաքալյանի անունով է ձևակերպել: Բոլոր տոկոսչիները, բացի Դավիթ Բեգլարյանից, ընդունել են, որ տոկոսով են գումար տվել, որ քրեորեն պատժելի արարք են գործել»,- Lragir.am-ին ասաց Մելիք Շահինյանը:
Նա նշում է, որ այս ամբողջ գործը ծրագրավորված է եղել: Քննչական մարմինները բավական գործ արել են, ընդունել են, որ այդ մարդիկ հանցավոր արարք են թույլ տվել, բայց նրանց նկատմամբ քրեական գործը կարճվել է:
“Երբ քրեական գործը կարճվեց, նրանք դարձան օրինակելի գնորդ, վկաներ: Դրանից հետո դատախազը մեղադրական եզրակացությունը փոխեց, պլանավորված ու հերթականությամբ գալիս է այս ամենը: Երբ մեղադրական եզրակացությունը կարդում ես, տեսնում ես, որ տոկոսչիներին միջից հանել են, իսկ նրանց դրածոները դարձել են օրինակելի գնորդ”,- մանրամասնեց տուժած բնակիչը:
Մարդիկ ասում են, որ երբ ընդհանուր իրավասության դատարանում սկզբնական շրջանում գործը վարում էր դատավոր Վազգեն Ռշտունին, մեծ բացահայտումներ եղան, սակայն գործի կեսից նրան տեղափոխեցին այլ աշխատանքի: Մեղադրող դատախազին նույնպես փոխեցին:
«Նոր դատավորը՝ Մարինե Մելքոնյանը և նոր դատախազ Երիցյանը, կարելի է ասել, ընդհանարապես դատավորություն չարեցին, շոու կազմակերպեցին: Ամեն ինչ անում էին, որպեսզի մեղադրյալների ցուցմունքները փոխվեն, տոոկոսչիների բեռը նվազեցվեր: Եվ այդպես էլ եղավ, տոկոսչիները դարձան վկաներ, նրանց դրածոները դարձան գնորդներ”,- նշեց նա:
Խաբված անձինք առաջիկայում պայքարի նոր փուլ են սկսելու, նրանք հույս ունեն, որ Սերժ Սարգսյանն իրենց խնդրին որևէ լուծում կտա: Մարդիկ ասում են, որ տքնաջան աշխատանքով գումար են հավաքել՝ բնակարան ունենալու համար, սակայն այսօր իրենց արտագաղթի են մղում:
Մանրամասները տեսանյութում -
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան



