USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Չերյոմուշկի Ֆազի» սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. ի՞նչ է թաքցնում Ոստիկանությունը.Տեսանյութ
2024-06-19 13:08:00
Տպել Տպել

Հունիսի 11-ին Երևանի Աջափնյակ թաղամասում սպանված հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի գործը կասկածելի հանգամանքներում դոփել է տեղում: Բանը հասել է նրան, որ Ոստիկանությունն օգնություն է խնդրել ԱԱԾ-ից՝ չկարողանալով աղմկահարույց սպանությունը բացահայտել, և սա՝ մի դեպքում, երբ թվում էր՝ ոչ մի բարդություն պետք է որ չներկայացներ իրենից որևիցե սպանության բացահայտում ոստիկանապետության վերածված հանրապետությունում, որտեղ ավելի շատ ոստիկան կա, քան զինվոր՝ բանակում:

43-ամյա Սերգեյ Գրիգորյանի՝ երկու վարձու մարդասպանի ձեռամբ իրականացված սպանությունը հիրավի ողբերգություն է նախևառաջ այն պատճառով, որ նա շատ բարձր համարում ուներ, իրական հեղինակություն էր. իր ապրածով էր վաստակել նման համբավ, որ թերևս քչերին է հասու կյանքում: Սերգեյ Գրիգորյանին ճանաչողները նրան նկարագրում են որպես նախևառաջ սեփական խոսքի արժեքն ու կշիռն իմացող, խոստումը չդրժող, թասիբով անձնավորություն՝ հեռու քծնանքից ու սողալուց՝ հատկանիշներ, որոնք հատկապես մեր օրերում հազվադեպ են հանդիպում:
Այս օրերին «USArmenianews.com»-ի խմբագրություն են զանգահարում Սերգեյ Գրիգորյանին ճանաչած մարդիկ, նրա զարմիկներն ու զարմուհիները՝ ամենադրական հիշողություներով ու գովեստի խոսքերով արտահայտվելով նրա մասին: Սերգեյ Գրիգորյանի բարի համբավը տարածվում է Հայաստանի սահմաններից շատ ու շատ հեռու ու բնավ չի սահմանափակվում իր ծննդավայրով կամ մարդկանց նեղ շրջանակով: Նրանք տարակուսում են, թե ինչպես կարող էր նման բան ու հենց նման ձևով տեղի ունենալ: Անգամ զարմուհիներից մեկը՝ Մ.Թովմասյանը արտասվելով ասաց, որ մանկությունն ու ուսանողական տարիները միասին են անցկացրել ու իր սրտից մի մեծ կտոր կարծես պոկված լինի Սերգեի դաժան մահով...
Սովորաբար երկու անձանց միջև ծագած կոնֆլիկտի ժամանակ կողմերը բախվում են ճակատ ճակատի, այնինչ այս դեպքում գործ ունենք անհավասար իրավիճակի հետ, որ ավելի շատ դավադրություն է հիշեցնում՝ հյուսված մութ կաբինետներում:
Ինչպես պարզ է դառնում որոշ ԶԼՄ-ների տարածած կադրերից, հանցագործների գողացված «Opel»-ի մեջ եղել են վառելիքով լի տարաներ, ինչը խոսում է այն մասին, որ վարձու մարդասպանները ծրագրել էին հանցագործությունից հետո մեքենան կրակի տալու եղանակով վերացնել հետքերը, բայց քանի որ վիրավոր Սերգեյ Գրիգորյանի մեքենայի հարվածի պատճառով գողացված մեքենան փակուղում է հայտնվել, չեն կարողացել իրենց ծրագրածը կյանքի կոչել:

Մեկ շաբաթվա ընթացքում, փաստորեն, դաժան սպանության 3 դեպք է արձանագրվել, երեկ էլ՝ մեկ ուրիշ սպանության փորձ է կատարվել, իսկ ՀՀ Ոստիկանությունը սրանցից և որևիցե մեկի լիարժեք բացահայտման ուղղությամբ առայժմ հաջողություն չի գրանցել: Ավելին՝ նույն Սերգեյ Գրիգորյանի սպանության օրը Ոստիկանությունը 45 րոպե ուշացումով է ժամանել դեպքի վայր, ինչը խոսում է Ոստիկանության շարքերում բարձիթողիության ու, ինչո՞ւ ոչ, փնթիության մասին:Նկատառումն ուղղված է ուղիղ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին:
Օրինակ՝ ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ Գրիգորյանի սպանությունից այսքան ժամանակ անց էլ դեռ ոչ ոք բերման չի ենթարկվել: Նորմալ երկրում նման դանդաղկոտությունն արդյոք կներվե՞ր, կհանդուրժվե՞ր, թե՞ նույն ոստիկանապետը կհայտնվեր այնպիսի քննադատությունների տարափի տակ, որ ստիպված կլիներ ուղղակի հրաժարական տալ՝ կոմպետենտ չլինելու հիմքով:
Իրականում Ոստիկանությունը շատ լավ էլ տեղյակ է, թե ով կարող է այս ամենի հետևում կանգնած լինել:
Հարց՝ ի՞նչ շահ ունի, որ չի շտապում եղելությունը բացահայտել, և սա՝ այն դեպքում, երբ դեպքը բավական աղմկահարույց է, ոչ շարքային սպանություն: Նման իրավիճակը թույլ է տալիս եզրակացնելու, որ այսօր ՀՀ ոստիկանությունը փաստացի մատնված է անգործության: Հայաստանն այսօր մի երկիր է, որտեղ կան արհեստականորեն բուծված տասնյակ հազարավոր ոստիկաններ, բայց որտեղ հանցագործության մակարդակը միայն աճում է՝ չբացահայտված դեպքերի թվի աճին զուգահեռ: Հայաստանում անվտանգության մակարդակն այնքան է իջել, որ օրը ցերեկով ցանկացած մեկը կարող է զենքի գործադրմամբ հենց փողոցի մեջտեղում անմեղ մարդ սպանել ու չպատժվել:
Ոստիկանությունը մտնում է ՆԳ նախարարության կազմի մեջ, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը: Նրան չի՞ հուզում ստեղծված բարձիթողի, քաոսային իրավիճակը, նա իրեն պատասխանատու չի՞ համարում երկրում մոլեգնող սպանությունների ու քրեածին խայտառակ իրավիճակների համար, չէ՞ որ ողջ Ոստիկանությունն այսօր զբվաղված է միայն մի բանով՝ Նիկոլ Փաշինյանի աթոռի պաշտպանությամբ, նրան հսկելով, այնինչ երկրում անտանելի քրեածին իրավիճակն է ստեղծվել՝ դրանից բխող բոլոր ողբերգություններով:
Բայց մինչ Ոստիկանությունը հայտնի կենդանուն վայել դանդաղկոտությամբ փորձում է իբր ջրի երես դուրս բերել սպանության պատվիրատուներին կամ մեղավորներին, արդեն իսկ սկսել են շրջանառվել բազմաթիվ վարկածներ այն մասին, թե ովքեր կամ ինչ ուժեր կարող էին կանգնած լինել հունիսի 11-ի ողբերգության հետևում:
«USArmenianews.com»-ին մոտ կանգնած վստահելի աղբյուրներն ասում են, որ գործի վերաբերյալ առանձին մարդիկ սկսել են անցկացնել նույնիսկ իրենց անձնական հետաքննությունը՝ տեսնելով Ոստիկանության դանդաղկոտությունն ու, ըստ էության, ոչ կոմպետենտությունը: Ոստիկանությունը սեփական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու պատրվակով չի դադարում նույն ԱՄՆ դեսպանատնից դրամաշնորհներ ստանալ ու վստահեցնել, թե դրանք օգնում են՝ բարձրացնելու իր օգտակար գործողության գործակիցը: Հիմա ինչու՞ չի զգացվում այդ գրանտների արդյունավետությունը: Երկրի ուժային կառույցները բառացիորեն թքած ունեն քաղաքացիների կյանքերի վրա:
Ոչ պակաս կասկածելի է թվում այլ պաշտոնյաների լռությունը՝ Գրիգորյանի աղմկահարույց սպանության դեպքի հետ կապված: Լուրեր կան, որ այս գործում խառն է նաև ՔՊ-ականների մատը: Իշխանության ներկայացուցիչները, իշխանական չինովիկները ոչինչ չունե՞ն ասելու:

Նշենք, որ «USArmenianews.com»-ը հետամուտ է լինելու ու մանրակրկտորեն հետևելու է գործի բացահայտման ընթացքին, իսկ ինչ վերաբերում է համապատասխան օղակներին ու դրանց ղեկավարներին, մասնավորապես՝ նույն Վահե Ղազարյանին, ապա նա պետք է առնվազը հրաժարական ներկայացնի, քանի որ ձախողել է, նա իր տեղում չէ:

Միաժամանակ զարմանալի է այն, որ չնայած հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանն առաջիններից էր, որ իր տելեգրամյան ալիքով հայտնեց սպանության մասին բոթը՝ հնչեցնելով պոտենցիալ պատվիրատուների անուններ, սակայն բարձրաձայնված անունները կրող մարդկանցից ոչ մեկը չարձագանքեց՝ հերքելու կամ հաստատելու նրա խոսքերը: Մեկ շաբաթից ավել է, ինչ սպանությունը տեղի է ունեցել, բայց դեռևս ոչ մի տեղաշարժ չկա գործում, իսկ սա նշանակում է, որ սլաքները տանում են ոչ միայն ՔՊ, այլև՝ Ոստիկանություն, որը, փաստորեն, ծածկադմփոց է անում վարձու մարդասպաններին:

Մինչդեռ նման իրավիճակը հղի է հեռուն գնացող հետևանքներով երկրի ներքին կայունության տեսանկյունից. եթե մարդիկ տեսնեն, որ օրենքը չի գործում, որ օրենքով չեն կարողանում հասնել արդարության հաղթանակին, դիմելու են ինքնադատաստանի:
Վահե Ղազարյանը պետք է նկատի ունենա, որ կոնկրետ այս դեպքը տեղի է ունեցել հարգված քրեական հեղինակության հետ, ուստի պարտավոր է վերջ տալ անգործությանը՝ ելնելով թեկուզ հենց սեփական շահերից. ոչ մի պաշտոն հավերժ չէ, և նույն Վահե Ղազարյանը չգիտի՝ վաղը որտեղ կհայտնվի, ինչ հանգամանքներում պատասխանատվության կենթարկվի: Բայց ոստիկանության անտարբերությունն այնպիսին է, ասես գործ ունի ոչ թե քրեական հեղինակություն «Չերյոմուշկի Ֆազի», այլ ինչ-որ ծտի սպանության հետ: Բայց նույնիսկ երբ ծտին քարով խփում են, մարդու սիրտը ցավում է, մինչդեռ Ոստիկանության անտարբերությունն ուղղակի սպանում է: Իսկ գուցե Ոստիկանությունն է հենց հովանավորում վարձու մարդասպաններին: Չէ՞ որ Հայաստանն իբր ժողովրդավարական երկիր է համարվում, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյանի ամենաթողությո՞ւնն է դրա չափանիշը, ողբերգության մեջ հայտնված ընտանիքի զգացմունքների վրա թքած ունենա՞լն է ժողովրդավարության բաստիոնը…
Հարց՝ սպանության պատվեր իջեցնողներին՝ Սերգեյ Գրիգորյանին իրենց մայրերի արգա՞նդն էր կյանք պարգևել, որ հանդգնեցին մարդու կյանք խլել: Սրանք չեն խուսափելու Աստծո պատժից՝անկախ ամեն ինչից:
Մյուս կողմից՝ կա նաև խնդրի քաղաքական կողմը: Մասնավորապես՝ «թավշյա» հորջորջվող հեղափոխության ժամանակ հեղափոխականները վստահեցնում էին, որ ընտրվելուց հետո ոչ մի մականունավոր մարդ իշխանության մեջ չի լինելու, մինչդեռ 2024-ի դրությամբ իրականությունը տրամագծորեն հակառակն է. է՛լ «Շիշ բռնող», է՛լ «Պուպուլիկ», «Դդում», «Լոդկա տշող», «Լամա», «Խոզ» ու «Վոզ», է՛լ ինչ կենդանի ասես, որ չի բազմել իշխանության բուրգի գագաթին: Պարզ չէ՞ր, որ դրանց կառավարած երկիրն էլ այս պետք է լիներ, որտեղ տիրում է ամենաթողություն ու քաոս: Ախր նորմալ, իրավական երկիր կառուցելու համար կադրեր են հարկավոր, մինչդեռ այսօր կադրերի փոխարեն Հայաստանը ղեկավարում են ինչ-որ մականունավոր տարրեր՝ երկիրը կործանող: Ի դեպ՝ «Չերյոմուշկի Ֆազի» սպանության պատվիրատուների ցանկում են նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր «Շիշ Բռնողի» ու «Չաղ Ռուստամի» անունները, որոնց պատկան մարմինները հարցաքննության այդպես էլ չեն կանչել: Իր հերթին «Շիշ բռնողը» ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է իր մասին տարածված տեղեկությունը, ինչը նշանակում է, որ իր ծնողի համար էլ է նորմալ, որ որդուն սպանության պատվիրատու են հռչակում:
Որպես զանգվածային լրատվամնիջոց «USArmenianews.com»-ը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու գործի բացահայտմանն իր ուժերի ներածին չափով՝միաժամանակ նախազգուշացնելով, որ եթե մեկիկ-մեկիկ քննության չկանչվեն Վարդան Ղուկասյանի մատանշած անձինք, մենք կներկայցնենք այն կադրերը, որոնցում հստակորեն երևում է, թե վարձու մարդսպաններն ովքեր են եղել: Պարզապես հիմա գնում է «նախաքննություն», ուստի չենք ցանկանում նախաքննական մարմնի չաշխատող աշխատանքը խոչընդոտել: «USArmenianews.com»-ի վստահելի աղբյուրները կտրամադրեն համապատասխան տվյալները՝ բացահայտելու պատվիրատուների իրական դեմքը: Որպես ԶԼՄ մենք, իհարկե, կփորձենք չեզոք մնալ, սակայն դա կրելու է ժամանակավոր բնույթ, ինչը, սական, պետք է ավելի շուտ վախ առաջ բերեր համապատասխան շրջանակների մոտ, քան հանգստություն, քանի որ հաջորդ փուլում հանրությանը կներկայացվեն համապատասխան կադրերը՝ ճշմարտությունը բացահայտող. քիլերներից մեկը Դաղստանի քաղաքացի է, մյուսը՝ ՀՀ:
Առայժմ՝ այսքանը...


Այս նյութը դիտել են - 6602 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook