- 2024-12-03 01:43:00 Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
- 2024-12-03 01:24:00Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
- 2024-12-03 00:19:00Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը Հայոց Մայր Եկեղեցու ամենաբազմավաստակ, իմաստուն, նվիրյալ հոգևորականներից է։ Իր խոսքն սպեղանի, բալասան դարձրած՝ տասնամյակներ շարունակ իր հոտին առաջնորդում է դեպի Քրիստոս, դեպի Էջմիածին և դեպի հավիտենականություն։
Համազգային ողբերգության, անասելի ցավի ու տառապանքի այս օրերին, երբ ամենուր ականջալուր ենք լինում թշնամական արտահայտությունների, ատելության ու ցավի, մեր ժողովրդին անհրաժեշտ է լցվել Քրիստոսի սիրով, լինել միաբան և այդ գիտակցությամբ, արժանապատվորեն քայլել մեր աղոթքի ճանապարհը, մեզ բաժին հասած կյանքի ուղին։
Հովնան սրբազանի քարոզը Արևմտյան թեմի հավատացյալներին է փոխանցվելու 2023 թ․-ի հոկտեմբերի 1-ին։ Այդ օրը ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսի կողմից հռչակվել է Արցախի ու արցախահայության համազգային աղոթքի օր։ Անսանք Սրբազան հոր խոսքին, հետևենք նրա պատգամներին և լինենք նրան աղոթակից։
«Յիշեսցէ Տէր զամենայն պատարագս քո, եւ զուխտս քո ընդունելի՛ արասցէ»։ (Սաղմոս 19։4)
Հովհաննես սարկավագ Գումրույան
ԱՂՕԹՔԸ՝ ՀՈՂՆ Է ՆՈՐ ԿԵԱՆՔԻՆ
Անցնող օրերը մերազնեայ կեանքին մէջ դարձան ցաւ ու տառապանքի աննկարագրելի ժամանակամիջոց մը: Մեր դարաւոր պատմութեան ոգին իր մէջ սեղմած հայրենական հողէն խոշոր պատառ մը ևս դարձաւ աւարը թշնամիին և տասնեակ-տասնեակ հազարներով Արցախահայրեր անգամ մ’ևս բռնեցին տեղահանութեան ուղին: Բառերն ու հատորները երբեք բաւական պիտի չըլլան նկարագրելու մեր ժողովուրդի խոր վրդովմունքը: Առանց վայրկեան իսկ կորսնցնելու, սակայն, պարտ ենք ոտքի կանգնել, մնալու աղօթքի մէջ, այն դարձնելու համար հողը՝ Նոր կեանքին:
Աղօթքով պիտի կերտենք Նոր կեանքը: Աղօթքի մէջ յարատևելով պիտի ապահովագրենք հոգևոր ներքին միաբանութիւնը մեր ազգի զաւակաց` ի Հայաստան և ի սփիւռս աշխարհի: Աղօթքը պիտի վերածենք ներքին այն զօրութեան, որ պիտի դրսևորէ հաւատքէն բխած բարի գործեր: Այս կիրակի, Հոկտեմբերի 1-ին, Համազգային աղօթքի հրաւէրին ընդառաջ բոլորով ծունկի իջնենք և ուխտ կատարենք, որ մեր ձեռքերով լուսաւոր էջեր պիտի բերենք մեր ազգի ու հայրենիքի կեանքի ու պատմութեան մէջ: Զգոյշ ըլլանք, որ աղօթքի բառերը երբէք չդադրին մեր շրթներուն վրայ, որպէսզի գէթ մէկ բառ անգամ վիրաւորանք չբերէ մէկզմիւսին նկատմամբ: Քանզի երբ խաղաղ չեն մեր հոգիները ու բացակայ է աղօթքը մեր էութեան մէջ, այն ժամանակ անզօր ենք արարել և ստեղծել նոր կեանքը:
Սիրելինե՛ր ի Քրիստոս, մեր կեանքի ճանապարհը պիտի նմանեցնենք այրի կնոջ կերպարին, որ անյոգնաբեկ ու անձանձրոյթ աղօթքով թակեց անիրաւ դատաւորին դուռը, միշտ յուսադրուած, որ իր արդար դատին լուծումը պիտի գտնէր: Անյոգնաբեկ ու անձանձրոյթ աղօթքը այսօր պիտի կեանքի կոչենք գործնապէս, մեր ձեռքերը երկարելու Մայր հողի վրայ ապրող ժողովուրդին հնարաւոր բոլոր միջոցներով զօրավիգ կանգնելու: Միասնաբար պիտի աղօթենք, միասնաբար պիտի գործենք, ու միասնաբար ստեղծենք նոր առաւօտը մեր ժողովուրդին:
Անցնող աւելի քան հարիւր տարիները, դեռ չհաշուած անցեալ դարերը, մեզի համար եղած են անընդհատ փորձութեանց ու կորուստներու ժամանակներ: Մեզի համար այլ տարբերակ չկայ քան աղօթքի մէջ մնալու, աղօթքով զօրանալու, ու աղօթքով ստեղծագործելու նոր կեանքը:
Քաջ գիտենք տառապանքը հայրենական հողէն, տուն ու տեղէն տեղահանուած, իր հարազատին մահն ու կորուստը դեռ չսգացած մեր հարազատ եղբայրներուն ու քոյրերուն: Մեր աղօթքի զօրութիւնը պիտի դարձնենք բալասանը բոլորի ցաւին: Մեր սուրբ եկեղեցւոյ հայրերէն՝ Տրապիզոնցի Պատրիարք, երբ կը խօսի հաւատքի մասին, հետևեալ խօսքը կ’արտասանէ. «Հաւատքը մեր կեանքի ուժն է»: Իսկ մենք կ’ուզենք ընդգծել, որ աղօթքը՝ հողն է նոր կեանքին: Լուռ աղօթենք, միասին աղօթենք, յարատև ու անյոգնաբեկ աղօթենք: Այն ժամանակ մեր մէջ պիտի գտնենք տեսիլքը՝ նոր կեանքին: Չէ որ աղօթող հայ ճգնաւորներ երկինքի մէջ երևացող եկեղեցւոյ պատկերը դարձուցին իրական հայրենի հողին վրայ ու կառուցեցին Վարագայ վանքի Ս. Խաչ եկեղեցին: Անոնք լսեցին աստուածային ձայնը և պատասխանեցին հաւատարմութեամբ: Եւ երբ Խաչատուրեան Պատրիարք կը խօսի աղօթքի ուժին մասին հետևեալը կ’ըսէ. «Մտէք եկեղեցիներէն ներս, բայց մանաւանդ մտէք ձեր անձնական «տաճար»ներէն ներս: Դիտեցէք, Աւետարանի լոյսով, ինչ որ կ’անցնի ու կը դառնայ հոն: Ուշադրութեամբ անդրադարձէք, թէ ի՞նչ կ’աղօթէք, ի՞նչպէս կ’աղօթէք և ի՞նչու կ’աղօթէք, ե՞րբ և ո՞րու համար կ’աղօթէք:
Կը լսէ՞ ձեզի Աստուածն՝ որուն կ’աղօթէք»:
Անտարակոյս Աստուած կը լսէ աղօթքի մեր ձայնը եւ նոր ժամանակներու, ինչպէս անցեալին մենք մեր հաւատքով – աղօթքով պիտի կառուցենք լուսաւոր առաւօտը մեր պատմութեան։ Այս պահուն պարտ ենք ամուր մնալ, շարունակելու համար մեր կեանքը հաւատքով, քաջութեամբ զինուած, քրիստոնէական յոյսով եւ սիրով։ Մանաւանդ որ ունինք մեր հոգեւոր հայրերէն Գրիգորիս Եպս. Պալաքեանի լուսաւոր մտքերը, որոնք արտասանած է ջարդերէն 12 տարիներ յետոյ, որոնք կը վկայեն հայու վճռակամ հաւատքի ու աղօթքի զօրութեան մասին.
«Այո՛, համաշխարհային պատերազմի արիւնի եւ սուգի համատարած շրջանին, ի տես քու միլիոնաւոր նահատակներուդ կորստեան, աշխարհի բոլոր ազգերը քեզ մեռած կարծելով քու դամբանականդ խօսեցան ու քեզ թաղել կարծեցին առ յաւէտ:Բայց ահա 12 տարուան կարճ ժամանակի մը մէջ, այսօր եկած ես բազմահազար ժողովրդեան հոծ զանգուածով լռելեայն ապացոյցը տալու, թէ չես մեռած, թէ կ’ապրիս ու պիտի ապրիս, եւ հրաշափառ յարութիւն առած ես» («Բանք հովուականք Մարսէյլի նորակառոյց Ս. Թարգմանչաց Մայր Եկեղեցւոյ օծման առիթով»):
Մեր առջև բացուող կեանքի ճանապարհը պիտի դարձնենք աղօթքի հրաւէրին պատասխանը: Աղօթքը մեզ կը հրաւիրէ մնալու հաստատ մեր յանձնառութեանը մէջ, որպէս յոյսին անմար կրակը: Աղօթքը` հոգևոր կեանքի վերածնունդին առաջնորդող զօրութիւնն ունի իր մէջ, որպէսզի մեր ֆիզիկական ու հոգևոր աչքերով տեսնենք կատարուածը, հասկնանք մանաւանդ, որ անտեսեցինք պատգամը հայրիկին՝ երկաթէ շերեփին, չպատասխանեցինք ժամանակի հրամայականի ու ոգու համաձայն, եւ այսօր կ’ապրինք անմարսելի տառապանքն ու կորուստը մեր ազգի։ Հետեւաբար պարտինք ուխտ կատարենք մեր առօրեայի մէջ զոհողութիւնն ու ծառայութիւնը դարձնելու նպատակը կեանքին:
Աղօթքը՝ հրաւէրն է Նահատակաց, որպէսզի մեր պատարագեալ ու նպատակամղեալ կեանքով արժևորենք անոնց արդար ու մաքուր արեան հեղումը յանուն յաւերժական հայրենիքի ու մեր ազգի հոգևոր ու բարոյական արժէքներու:
Մեր նահատակներու լուսեղէն հոգիները մեզի հետ պիտի մնան։ Այսօր հոգեհանգստեան աղօթքով առ Աստուած պիտի խնդրենք, որ անոնց հոգիները մշտապէս սաւառնին Հայոց երկնակամարին վրայ։ Ամենէն կարեւորը սակայն, պիտի ըլլայ այն, որ մեր նահատակաց ազատատենչ ոգին արթուն մնայ մեր էութեան մէջ, եւ հայրենական հողին տեսիլքը դառնայ առաջնորդող առաքելութիւնը մեր կեանքին։ Եթէ այս կոչումով չապրինք կեանքը, ապա այն ժամանակ մատնուած ենք կորստեան։
Մեր քրիստոնէական հաւատքն ու աղօթքի կեանքը պիտի դարձնենք շարժիչները մեր հոգեւոր ու ազգային կեանքին։
Սեր խօսքը պիտի լինի յուսադրող, եւ այս պարագային տեղին կը համարենք մէջբերել Յովհաննէս Շիրազի բառերը, որոնք իրօք այժմէական են.
«Մեզ էն գլխից են զարկել, բայց նորէն՝ հայերն ապրել են, ապրում են, կ’ապրեն։
Հազար դարեր են զարկել, բայց նորէն՝ բայց նորէն՝ հայերն ապրել են, ապրում են, կ’ապրեն։
Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորէն՝ հայերն ապրել են, ապրում են, կ’ապրեն։
Ով էլ որ զարկի, ինչքան էլ զարկեն՝ բայց նորէն՝ հայերն ապրել են, ապրում են, կ’ապրեն»։
Կ’ապրին եւ նորէն կ’արարեն...
Մեր կոչն է մեր թեմի եկեղեցւոյ հաւատացելոց. Հայոց եկեղեցւոյ հոգեւոր քաղաքականութիւնը պիտի ըլլայ հիմնականօրէն ծառայողական քաղաքականութիւն, աղօթքի առաքելութիւնը, աղօթքի հրաւէրը, նոր սերունդներու հոգեւոր կեանքը Աստուծոյ սիրովը ներշնչելու եւ ապրելու պատգամը։
Յովնան Արք. Տէրտէրեան
25 Սեպտեմբերի, 2023թ․
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը