- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հոգեվարքի մեջ գտնվող հիվանդին եթե ամեն անգամ ներարկեն նույն խոսքը, որ շուտով մեռնելու է, կարծում եմ` նա երկար կյանք չի ունենա։ Բայց արցախցիներին տարբեր եթերներով հասկացվում է, որ ցեղասպանվելու են, ու զարմանալիորեն կյանքը շարունակվում է, կարծես թռուցիկ ասված խոսք է, որ վաղուց այդ մասին գիտենք ու տեղ չենք տալիս տարբեր հարթակներից հնչող այդ մահաբեր գույժին։
Իմացա, որ ֆրանսիացի փաստաբաններ են այցելել Սյունիք, տեղեկացել իրավիճակին ու եկել հետևության, որ Սյունիքի ժողովրդին էլ սպասվում է ցեղասպանություն։
Բառի գործածությունը ցեղասպանվողներիս համար սարսափազդու է, բայց անհաշտ ենք գործածության հետ, երբ գիտենք, որ հայոց ցեղը չի վերանալու արցախցիների ու սյունեցիների բնաջնջումով։
Ու երբվանի՞ց որոշվեց ցեղասպանել մեզ։
Ըստ լրատվական աղբյուրների` անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրագայում ստորագրված փաստաթղթի համաձայն` Արցախը և Սյունիքի մոտ 73 բնակավայր հանձնվում է Ադրբեջանին։
Ստացվում է, որ այս ամիսների ընթացքում մեզ հարմարեցրին «ցեղասպանվելու» չարաղետ բառին, որից զերծ չմնաց «հայաթափվելը», որը պակաս սարսռազդու չէ մեզ համար, որ պիտի տուն֊տեղ, հայրենիք թողնենք, հեռանանք...
Գնալով օղակը սեղմում է թշնամին, նոր ադրբեջանական անցակետ է դրվել «միջանցքում» ու հասկացնում են, որ ցեղասպանվելու կամ հայաթափության համար մեզ ժամանակ է տրված` մինչև մայիսի 10֊ը, ոմանք 14 են նշում` հնարավորություն տալով 4 օր էլ ավելի ապրել։
Արցախում մեր ողբերգական վերջաբանի օրերը չենք հաշվում, քանի դեռ բանջարեղենի նոր սածիլներ են դրվում հողում, կարտոֆիլ են ցանում, շինարարի մուրճի ձայնն է լսվում, տուն է վերանորոգվում, սպասում են նորածին մանկան ծննդին, պատրաստվում են դպրոցական «Վերջին զանգին», նախապատրաստվում դպրոցական և բուհական քննությունների...
Դասականի խոսքն եմ հիշում` Ես երգելով կուզիմ մեռնիլ...Ու նա դարձավ եղեռնի զոհ այն մեկուկես միլիոնից անբաժան...
Ես փորձում եմ հակադարձել նրան, որ մենք երգելով կուզենք ապրել...Երգելով այգի մշակենք, երգելով սերմը հողին հանձնենք, երգելով դիմավորենք մանկան աշխարհ գալը, դպրոցին երգելով հրաժեշտ տան շրջանավարտները...Ու այսպես կյանքը շարունակվի...
Նատաշա Պողոսյան

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան



