- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Օրիո՛րդ Աղաբաբյան, մեր ընթերցողների անունից ողջունում ենք Ձեզ եւ խնդրում համառոտ ներկայացնել Ձեր կենսագրական գծերը։
-Ծնվել եմ Վանաձոր (նախկին Կիրովական) քաղաքում, մտավորականի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 դպրոցում: Ապա ընդունվել եմ և գերազանցությամբ ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Երկրորդ կուրսից սկսել եմ աշխատել «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱկ-ում՝ նախ որպես գրադարանավար, հետո՝ մեթոդիստ, փոխտնօրեն, այժմ՝ տնօրենի
ժամանակավոր պաշտոնկատար: Երկար տարիներ դասախոսել եմ Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Խմբագրել եմ «Ղարաքիլիսիա-Կիրովական-
Վանաձոր. մշակութային տարեգրություն», «Մուսաների ծառաները», «Իմպրեսիոններ» գրքերը, որոնց հեղինակը հայրս է՝ Գագիկ Աղաբաբյանը, ով նաև երգահան է և իր գործունեությամբ մեծ ներդրում ունի մեր քաղաքի մշակութային կյանքում: Մեծանալով մտավորականների միջավայրում՝ մշակույթի ու արվեստի նկատմամբ մանկուց ձևավորված սերն այսօր փորձում եմ դրսևորել իմ աշխատանքով:
Ինչպե՞ս եք համալրում գրքային ֆոնդը:Նոր գրքեր ձեռք բերելիս ինչի վրա եք հատկապես շեշտադրում անում:
-Գրքային ֆոնդը համալրում ենք բյուջետային միջոցների հաշվին գնելով, ինչպես նաև՝ նվիրատվություններով:Նոր գրքեր ձեռք բերելիս, նկատի ենք ունենում պահանջարկը,ձեռք ենք բերում այն գրքերը,որոնց շրջանառությունն է մեծ, և քանակը չի բավականացնում, կամ, անընդհատ շրջանառվելու հետևանքով
մաշվածություն ունեն: Հնարավոր ամեն բան արվում է ընթերցողին ձեռնունայն չճանապարհելու և գոհացնելու համար:
Ո՞րն է Ձեր համակարգի գրադարաննների առաքելությունը:
-Չանտեսելով գրադարանային գործի ավանդույթները, տարիների վաստակ ունեցող մասնագետների փորձն ու մեթոդները, այդուհանդերձ պետք է քայլել ժամանակին համընթաց՝ ընդունելով 21-րդ դարի մարտահրավերն ու սերունդների պահանջմունքը. չէ որ այլ են գրադարանի այսօրվա այցելուն, ընթերցողը, ով գրադարան պետք է այցելի ոչ թե պարտադրված, որևէ ծրագրային գիրք վերցնելու նպատակով, այլ՝ սիրով: Այսօր ընթերցողին գրադարան բերելու բազմապիսի քայլեր են արվում՝ սկսած գրքային ֆոնդը թարմացնելուց և ժամանակակից գրողների գրքերով համալրելուց մինչև տարաբնույթ միջոցառումների կազմակերպում:
Գրադարանը, գրքասպասարկման իր հիմնական գործառույթով հանդերձ, պետք է լինի գիտա-օժանդակ, կրթամշակութային կենտրոն:Մենք որդեգրել ենք այս սկզբունքը և պարբերաբար կազմակերպում ենք գրքային քննարկումներ, հանդիպումներ ժամանակակից թարգմանիչների ու գրողների, մշակույթի և այլ ոլորտների ականավոր ներկայացուցիչների հետ, ֆիլմերի դիտումներ, ճանաչողական այցեր, վարպետաց դասեր, տիկնիկային ներկայացումներ, գրական ընթերցումներ: Հատկապես ուզում եմ խոսել ճանաչողական այցերի մասին, որովհետև սրանք բավականին մեծ ազդեցություն են ունենում գրադարանի այցելուների թվի աճի վրա,այսպես. այժմ ակտիվ համագործակցություն կա դպրոցների և գրադարանների միջև,և երբ ճանաչողական այցով տարբեր դասարանների աշակերտներ լինում են հանրային գրադարանում,որպես այդպիսին առաջին անգամ են մոտիկից ծանոթանում գրադարանային գործին, գրադարանից օգտվելու կանոններին, բազմահազարանոց գրքային ֆոնդին, լինում են գրապահոցում, իրենց աչքով տեսնում գրքերի պահպանման պայմանները, գրքերը վերանորոգելը: Նրանց ենք ներկայացնում գրքի ստեղծման պատմությունը, աշխարհի արտասովոր գրքերը՝ դրանք ցուցադրելով մեծ էկրանին: Որպեսզի այցն ավելի տպավորիչ լինի, ցուցադրում ենք հետաքրքիր տեսանյութեր, մուլտֆիլմեր, անցկացնում ենք ժամանցային-ինտելեկտուալ խաղեր:
Որքան էլ սա առաջին շփումը չլինի գրքի հետ, այդուհանդերձ գրադարանում լինելուց հետո, նրանք ավելի են կապվում գրքին և գրադարանին: Օգտվելով առիթից, դիմում եմ նաև սփյուռքի մեր մտավորականներին,ասելով, որ պատրաստ ենք իրենց ևս հյուրընկալելու մեզ մոտ, լինի առցանց, թե այլ ձևաչափերով։ Կարծում եմ, որ հայրենիքում գործող ցանկացած մշակութային կենտրոն պարտավոր է նպաստել, օժանդակել, մասնակիցը լինել հայրենիք-սփյուռք համագործակցությանը։
Օրիորդ Աղաբաբյան, գաղտնիք չէ, որ այսօր սփյուռքում արևմտահայերենի պահպանության լուրջ խնդիրներ ունենք։ Ձեզ մոտ արևմտահայերեն գրքեր կա՞ն: Ընթերցողներ ունե՞ք:
-Մեր գրքային ֆոնդում զգալի թիվ են կազմում արևմտահայերեն գրքերը, որոնց ընթերցողների քանակը ցավոք մեծ չէ: Վերջին շրջանում կարծես թե նկատվում է աճ, որը պայմանավորված է սիրիահայերի ներգաղթով։
Ի՞նչ գրքեր եք ստանում սփյուռքից։
-Ցավոք սրտի սփյուռքից գրքեր չենք ստանում, սակայն առաջիկայում որոշակի քայլեր կձեռնարկենք համագործակցելու Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ ՝ դրսում հրատարակվող գրքեր, ամսագրեր ձեռք բերելու և համակարգի գրքային հավաքածուն համալրելու նպատակով: Լիահույս եմ, որ այս նախաձեռնությունը կգտնի իր դրական արձագանքը: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում լոսանջելեսահայ մեր հայրենակիցներին, նրանց, ովքեր ցանկություն կունենան իրենց անձնական
գրադարանից մեզ նվերներ ուղարկելու, սիրով պատրաստ ենք ընդունել։
Ո՞րն է Ձեր սեղանի մշտական գիրքը և Ձեզ նվիրած գրքերից ո՞րը կառանձնացնեք:
-Գիրքը, որ միշտ ինձ հետ է և՛ տանը, և՛ դրսում, և՛ աշխատավայրում, և որը ես անընդհատ վերընթերցում եմ Ս․ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ն է:
Ինձ նվիրած բազում գրքերի մեջ առանձնահատուկ տեղ ունի Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Ես դպրոցական էի, երբ հայրս նվիրեց այդ գիրքը: Իհարկե, այն ժամանակ կարծում էի, որ ավելի լավ գիրք կարող էր նվիրել, բայց հիմա, երբ ավելի խելահաս եմ, հասուն, տարիների հեռավորությունից այն համարում եմ երբևէ ստացածս ամենալավ նվերներից մեկը՝ նախ նրա համար, որ հայրս է նվիրել, հետո, որ մի ամբողջ կյանքի փիլիսոփայություն կա, գիրք, որ ամեն տարիքում յուրովի ես ընկալում:
Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։
-Համայնքապետարանի և անհատ բարերարների աջակցությամբ ծրագրում ենք համակարգի գրադարնները տեխնիկապես վերազինել։ Ցանկանում ենք նաև ընդարձակել տարբեր կրթամշակութային հաստատությունների հետ համագործակցության շրջանակները, կազմակերպվել տարաբնույթ
միջոցառումներ, փորձել հնարավոր ամեն բան ՝ գրադարանային գործը նոր որակի հասցնելու համար:
Օրիո՛րդ Աղաբաբյան, շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար, վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։
-Շուտով Ամանոր է։ Նախապես շնորհավորում եմ բոլորի Նոր տարին ու Ս. Ծնունդը։ Մեր աշխարհասփյուռ ժողովրդին մաղթում եմ խաղաղ, անփորձանք ու անվրդով օրեր՝բարեմաղթանքս ավարտելով Մետաքսյա Պողոսյանի խոսքերով՝
«Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն»:
Շնորհակալություն։
Զրույցը վարեց Արևմտյան թեմի շաբաթօրյա
վարժարանների հոգևոր տեսուչ
Հովհաննես սարկավագ Գումրույանը

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան



