- 2026-01-14 13:44:00ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ԱՆՊՏՈՒՂ ՄԻ ՃԻԳ

Հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողով․ ազդարարում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքէջը։
Հայտարարության տեքստում «Համաշխարհային, գագաթնաժողով, նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ» խիստ հավակնոտ արտահայտություններ գործածելուց առաջ, իհարկե, լավ կլիներ, որ դրանք խմբագրվեին և բազմաթիվ լեզվական, այդ թվում՝ ուղղագրական սխալներ սրբագրվեին։ /Ասեմ, որ այս գրասենյակի գրեթե բոլոր տեքստերն են այսպիսին/։
Բայց, այս պահին ավելի կարևոր շեշտադրում եմ ցանկանում կատարել։ Արդյոք իրավունք ունի՞ համաշխարհային հորջորջվել ազգային անվտանգության, հայկական շահերի պաշտպանության, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացանն ու հայրենադարձության խնդիրների քննարմանը նվիրված գագաթնաժողովը, երբ մասնակիցների ընտրությունը մեղմ ասած տարակուսանք է առաջացնում․ հրավիրված չեն համահայկական բազմաթիվ կառույցներ և երևելի անհատներ։
Ավելին՝ քաղաքական և հատկապես բարոյական լեգիտիմություն ունի՞ արդյոք կազմակերպիչների տարածած հաստատումն այն մասին, որ «ժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: ․․․Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները»:
Իրականությունից կտրված ու սնամեջ այս հայտարարությունից մի տեսակ «զրոյական կետից» սկսելու հոտ է գալիս, անցյալը մերժելու և իրականությունը չտեսնելու վասյուկիական կարճատեսություն։ Բայց դատարկախոսությունից անդին՝ վտանգավորը, Սփյուռքի հետ խոսելու մակերեսային և ձևական ճիգն է, ոչնչագործությունը․․․
Իսկ Սփյուռքի հետ աշխատելու հսկայական դաշտ կա, այդ անփոխարինելի, ռազմավարական ներուժն օգտագործելու խելամիտ և խորքային ծրագրերի կենսական անհրաժեշտություն․․․
Անկախության անցնող տարիներին Սփյուռքը երբեք այսքան օտարված չի եղել Հայրենիքից, այսքան մոլորված, այսքան անբաժնեկից, այսքան անել ու միաժամանակ այսքան անկարող, որքան այս ճակատագրական օրերին․․․
Իսկ ինչո՞վ է զբաղված հանձնակատարի գրասենյակը․․․ Անցնող չորս տարիների ընթացքում, որևէ երևելի, աչքի ընկնող գործ հնարավոր չէ նկատել: Կառավարության կառուցվածքից Սփյուռքի նախարարության կրճատումն իսկ խոսում է Սփյուռքի նկատմամբ այս իշխանությունների կարճատես, գուցեև հատուկ ծրագրված վերաբերմունքի մասին:
Անցյալը մերժելու, ներազգային համախմբումը պառակտելու իշխանությունների որգեգրած քաղաքականության հանգույն՝ հանձնակատարը զբաղված է նախորդի գործունեությունը մերժելով, Սփյուռքի ավանդական կառույցների դերակատարությունը նսեմացնելու փորձերով, վերամբարձ խոստումներ տալով և ոչինչ չանելով: Գուցե հենց սա էր պատճառը, որ սփյուռքյան մի քանի համայնքներում, մեղմ ասած չողջունվեց հանձնակատարի այցը:
Բոլորովին այն տեսակետին չեմ, թե նախորդող շրջանում թերություններ չեն եղել, բայց խմբագրումը չի նշանակում ջնջել կամ կազմաքանդել։
Չեմ կարող ցավալիորեն տարօրինակ մի զուգահեռ չանցկացնել։ Թուրքիայում խոսում են անընդունելի ֆրանսահայ համայնքի՝ իրենց համար անընդունելի ակտիվության մասին, Հայ Դատի «ռեվանշիզմի» մասին, և Հայաստանից դրական ազդակները չեն ուշանում․ դաշնակացական գործիչներ են զրկվում Հայաստան, Հայրենիք մուտքի արտոնությունից։
Ագրեսոր թշնամու հետ այսքան սինխրոն, այսքան քստմնելի, այսքան ակնհայտորեն ծառայասեր, իսկ Սփյուռքի հանձնակատարը լուռ է, գուցեև՝ գործակից․․․
Բազմաթիվ առիթներ ենք ունեցել ապացուցելու և գնահատականներ տալու ՀՀ իշխանություններն։ Սփյուռքը ջլատելն ամենամեծ թշնամանքն ու հարվածն էր համահայկական ներուժին։ Ավելի մեծ ռեսուրս՝ քան համահայակականության միասնությունն է՝ չունենք։ Սակայն ՀՀ իշխանությունների օրակարգն այլ է․ նրանցը «խաղաղության գործընթաց» վերնագրով հայոց պետականության կազմաքանդումն է, ազգային պատվազրկումը։ Այնքան ակնհայտ է, և հենց այդ կեղծ և ապազգային, հայրենազրկումի և ուրացումի քաղաքական օրակարգերին մասնակցությունը մերը չէ:
Դաշնակցության բոլոր՝ կրթական, մշակութային, բարեսիրական և մարմնակրթական կառույցները մերժել են մասնակցել այս գագաթնաժողով․ մեր նվիրական երազներից ու ձեռքբերումներից հրաժարվածների հետ մենք գնալու ճանապարհ չունենք:
Օրերս, այսպես կոչված գագաթաժողովին մասնակցելու մերժում հնչեցրին Հայոց երկու կաթողիկոսները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատել Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ևս՝ հայտնելով իր մտահոգությունն ու վերապահությունը, չի մասնակցի գագաթաժողովին։
Հայրապետերի մերժումն ավելի քան խոսուն է․ մաս չդառնալ Հայաստանի և Սփյուռքի իրական մարտահրավերների հետ կապ չունեցող, անպտուղ, ոչինչ չասող և ոչ մի տեղ չտանող ծրագրերին։ Մերժումը գնահատական է և մեծագույն ապտակ: Սա հայ իրականության մեջ պատմականորեն ահռելի վաստակ ունեցող մեր հոգևոր-ազգային կառույցի վերաբերմունքն է։
Իսկ Սփյուռքի հետ աշխատելու, մեր կոտրված և վիրավոր կամուրջն ու մեջքը նորոգելու ահռելի դաշտ կա, ավելին՝ հրատապ անհրաժեշտություն։ Սա պետք է անել առանց շքերթի, անկեղծ, առանց պատեհապաշտության, հավասարատեսությամբ և համազգային նվիրումով, ազգային-պետական տեսլական ունեցողների ճիգով։ Միայն այսպես է հնարավոր համազգային օրակարգերի շուրջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Ամեն բան անելու ենք, որ հաջողենք: Սա է մեր ուժականության և վերընձյուղվելու աղբյուրը։
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք



