USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով, ինչը խախտում է մարդու անձնական տվյալների սահմանադրորեն երաշխավորված իրավունքները
2022-05-16 02:58:00
Տպել Տպել
Օրերս փոխոստիկանապետը, կատարելով ԱԺ հանձնաժողովիներից մեկի նախաագահի /անունը չեմ գրում, քանի որ ընկերներիս մեջ կան կանայք և երեխաներ/ ՀՐԱՄԱՆՈՎ փոխոստիկանապետը հայտնեց, որ բերման ենթարկվածների տվյալները կփոխանցեն ՊՆ-ին, որպեսզի զորակոչ իրականացնեն։
Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:
Ստացվում է՝ ՀՀ Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով, ինչը խախտում է մարդու անձնական տվյալների սահմանադրորեն երաշխավորված իրավունքները։
Այս խախտման հիմքով դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարությանը, որպեսզի վարչական վարույթ հարուցվի և արձանագրվի ՀՀ ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափ լինելը։ Իսկ փոխոստիկանապետի և տեղեկությունները ապօրինի օգտագործողների արարքների իրավաչափության ստուգումը առանձին թեմա է և հաղորդմամբ կներկայացնենք ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Եվս մեկ անգամ ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին, գործել բացառապես օրենքի և սեփական առաքելության գիտակցման դիրքրեից։ Ոստիկաններին տեղեկացնում եմ, որ բոլոր գործողությունները փաստաթղթավորում են և անպայման արժանանալու են գնահատականի։
Այս նյութը դիտել են - 1746 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook