USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վանեցյանը կշարունակի մնալ ամենառեյտինգային անձանցից մեկը. ով ուզում է նախանձից թող ատամները կրճտացնի...
2019-09-17 22:30:00
Տպել Տպել

Շատերի համար բոլորովին անսպասելի կերպով ստացվեց Ազգային Անվտանգության Ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին բոթը: Այո՛, հենց բոթը, քանի որ Վանեցյանն այն եզակիներից մեկն է, ով իսկապես համաժողովրդական սեր ու հարգանք է վայելել ու, անկասկած, հետայսու ևս շարունակելու է ըմբոշխնել հասարակության բացարձակ վստահությունը:

Չափազանց ուշագրավ է ստացվել հատկապես նրա հրաժարականի տեքստը, որը ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տրված օբյեկտիվ գնահատական՝ ճշգրիտ դիագնոզով: Վանեցյանը «շրխկացրեց դուռը» Փաշինյանի երեսին՝ կոչ անելով երկրի քաղաքական ղեկավարությանը սթափվել, կանգ առնել, դադարել անիմաստ «քայլել»:
Իսկ Վանեցյանի բացառիկությունը ոչ միայն արդյունք է նրա բարձր մարդկային ու մասնագիտական հատկանիշների, որոնք վայել են անվտանգության սպային, այլև, թերևս, Նիկոլ Փաշինյանի վարած խիստ կասկածելի կադրային քաղաքականությամբ. ներկայումս հայության հիասթափվածության ամենահիմնական պատճառներից մեկն էլ, որի հետևանքով այդպես էլ անկատար մնացին հեղափոխության առաջնորդի ամպագոռգոռ խոստումները, վերջինիս՝ անիմաստ թրաշամանուկներով շրջապատված լինելու իրողությունը պետք է համարել:
Վանեցյանն ակնհայտորեն դուրս էր այդ ստերեոտիպից, ինչն էլ, ըստ էության, չհանդուրժվեց (Վանեցյանն այնքան տարբեր էր բոլորից, որ երբեմն նույնիսկ զարմանում էր՝ ինչպե՞ս է Փաշինյանի հետ «յոլլա» գնում):
Ակնհայտ է, որ Վանեցյանի նյարդերը պարզապես տեղի տվեցին: Տեղի տվեցին, որովհետև այն անօրեն մթնոլորտը, որ այժմ ստեղծվել է երկրում, երբ մեկ մարդու հրահանգով պետական կառույցներն, իրենց բանուգործը թողած, մարդկանց վրա գործ «կարելով» են զբաղվում՝ վերադասի քիմքին հաճելի «կերակուր» հայթայթելով, չէր կարող չճնշել մի մարդու, ում կոչումը ոչ թե դավադրություններ հյուսելն է, այլ հայրենիքին բացառիկ ծառայություն մատուցելն՝ անկախ օրվա իշխանության ով լինելուց: ԱԱԾ-ի մասնակցութամբ «բռնիր, թե կարող ես» շոուները, նույն գեներալ Մանվել Գրիգորյանին ակնհայտորեն ստորացնելը և այլ նմանատիպ երևույթները չէին կարող հանդուրժվել անկախ սեփական կամքից այս ամենին մասնակից դարձած ու ողջ էությամբ այս ամենին ընդդիմացող գեներալի կողմից:
Հարկավոր է, սակայն, շեշտել, որ հեղափոխությամբ Հայաստանում ծայր առած անօրենությունները, որոնց գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, չեն հանդիսանում պարզապես Փաշինյանի դժնդակ երևակայության արդյունք, այլ պատվիրված են որոշ ուժերի կողմից, որոնց ձեռքում նույն Փաշինյանն ինքն էլ դարձել է մահապարտ գերի՝ կարգավիճակ, որի հետ ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել Վանեցյանը:
Չնայած Արթուր Վանեցյանը ժամանակին հայտարարել էր ԱԱԾ ձեռքի տակ եղած շուրջ 350 հոգուց բաղկացած ցուցակի մասին, ուր տեղ գտածներով պետք է զբաղվեր ԱԱԾ-ն, սակայն ժամանակը ցույց տվեց, որ իրականում «արդարության հաստատման» ճանապարհին իշխանությունները նախընտրեցին ընտրողական մոտեցումն, երբ ոմանք պատժվում են, իսկ մյուսները՝ վայելում կյանքն ու ծիծաղում: Արդյոք կարո՞ղ էր Վանեցյանի պես մեկը հանդուրժել այս ապօրինությունը…իհարկե, ո՛չ:
Նա մարդկային վեհ հատկանիշներով օժված անհատականություն է, ում համար ամենից վեր են մարդկային ու բարոյական արժեքները, ԱԱԾ սպայի պատիվն ու արժանապատվությունը:
Արթուր Վանեցյանի հրաժարականի փաստը, թերևս, պետք է դառնա հստակ ուղերձ՝ համայն հայությանը՝ ոտքի կանգնելու, համախմբելու ու կանխելու հին համակարգի ռեինկարնացիան, կանխելու պետությունը կործանման տանող պրոցեսը:
Փաշինյանի նպատակը, ոչ թե երկիրը կարգի բերելն է, այլ հին սիստեմը հարկ եղած դեպքում սեփական շահերին ծառայեցնելը: Փոխարենը վաստակավոր հանցագործներին, ինչպիսին, ասենք, նույն Վովա Գասպարյանն է, պատժելու, նրանց կեղտերը ջրի երես հանելու, «ավգյան ախոռները մաքրելու», Փաշինյանն այսօր զբաղված է չգիտես՝ ինչով (արդյոք հին համակարգի ռեինկարնացիայի մասի՞ն չի վկայում տխրահռչակ Վանոյի Արտակի ազատ արձակումն ու նրա՝ իր հին փեշակին վերադարձնելը, և կամ մի՞թե պարզ ինքնափիառի դրսևորում չէ՝ հներին բնորոշ մոտիվներով, առաջիկայում ԱՄՆ սպասվող այցը՝ 31 հոգանոց շքախմբով…):

Չնայած Արթուր Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրեն չէ, սակայն կասկածից վեր է, որ նա բոլոր դեպքերում շարունակելու է վայելել հասարակության հարգանքն ու վստահությունը՝ շարունակելով մնալ ամենառեյտինգային անձանցից մեկը ժամանակակից Հայաստանում՝ անկախ այն բանից՝ ով է նախանձից ատամներ կրճտացնում: Նա գերադասեց սպայի բարձր պատիվն այսրոպեական փառքից, հայրենիքի հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ մարդահաճությունից՝ ապացուցելով մարդկային իր տեսակի անկրկնելիությունն ու անփոխարինելիությունը պետականակերտման գործում՝ ընդհանրապես:
Արթուր Վանեցյանն արեց իր ընտրությունը. պատիվը՝ կեղծ փառքից առավել:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 8520 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook