- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հուլիսի 11-ի Կառավարության նիստում նիկոլ Փաշինյանը որոշել էր «աչքալուսանք» տալ ժողովրդին՝ գուցե շատերի համար անակնկալ կերպով հայտարարելով, որ 2020-ից կենսաթոշակները բարձրացվելու են մի ամբողջ 10%-ով: Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, որ վեջապես լուծվելու են երկրաշարժից տուժածների այն բոլոր խնդիրները, որոնք հանձն է առել պետությունը՝ շեշտելով, որ սեպտեմբերից բարձրանալու են նաև ուսուցիչների աշխատավարձերը:
Փաշինյանի կողմից արվող նույնաբովանդակ «աչքալուսանքները» վերջին ժամանակներում սկսում են կարծես ստանալ ավանդական բնույթ: Որոշ ժամանակ առաջ էլ խոսք էր գնացել նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման մասին: Որոշվել էր որպես նվազագույն շեմ սահմանել 68000 դրամը:
Իհարկե, հանուն օբյեկտիվության պետք է խոստովանել, որ բոլոր դեպքերում վատ չէ, երբ տեղի է ունենում աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացում ՝ցանկացած չափով, սակայն ակնհայտ է նաև, որ առաջին հայացքից խիստ դրական երևացող այդ քայլերն իրականում իրենց խորքում հարց չեն լուծում մի քանի պատճառներով:
Նախ՝ ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանն, ապա պետք է մի շատ բնական հարց տալ Կառավարության ղեկավարին՝ ի՞նչ խնդիր է լուծելու բնակչության խոցելի այդ խավի համար 10% ավել փող ստանալը, արդյոք սա պոպուլիստական քայլ չէ՞: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, եթե բոլորի կենսաթոշակները 10%-ով բարձրացնելու փոխարեն, որոնց շարքերում կան նաև ասենք 100000 և ավել փող ստացողներ, այդ գումարներն ուղղվեին այն քաղաքացնիների ուղղությամբ, ովքեր ստանում են կա՛մ նվազագույն բավարարում՝ աշխատանքային ստաժ չունենալու պատճառով, կա՛մ նվազագույնից մի փոքր ավել՝ ասենք 30-35000 դրամ: Շատ ավելի նպատակային կլիներ, եթե բոլորին նույն արշինով չափելու փոխարեն, շեշտադրում կատարվեր խոցելի վիճակում հայտնված խմբերի վրա: Այդպես գոնե հնարավոր կլիներ ասենք 30000 ստացողի թոշակը հասցնել ոչ թե 33000-ի, որն ընդհանրապես խնդիր չի լուծում, այլ՝ ասենք, մի 40000-ի, ինչն ավելի արդարացի կլիներ ու նպատակային:
Մյուս կողմից՝ բաց է մնում երկրում բազային կենսաթոշակի հարցը, որն, ինչպես հայտնի է, ամենացածրերից մեկն է ԱՊՀ երկրների շարքում: Քանի դեռ բազային կենսաթոշակի շեմը շարունակում է չնչին լինել, այս ոլորտում էական խնդիր լուծելու մասին կարելի է մոռանալ, քանի որ առաջին հայացքից ողջունելի թվացող որոշումները ներկա իրողությունների պայմաններում, վերածվում են սովորական մարդահաճության, «ռեպուտացիա» փրկելու ոչ գործուն միջոցի:
Շատ խելք պետք չէ ունենալ, սակայն, որպեսզի հնարավոր լինի գլխի ընկնել, թե իրականում որն է Փաշինյանի կառավարության ժողովրդահաճո որոշումների բուն նպատակը:
Ինչպես ցույց են տալիս վերջին ուսումնասիրությունները, իշխանությունների վարկանիշը վերջին շրջանում էական անկում է ապրել: Ընդ որում՝ հիասթափության պատճառ է դարձել Փաշինյանի կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսականի քաղաքականությունը. մարդիկ ամենաշատը բողոքում են աշխատատեղերի չգոյությունից, կենսաթոշակների ցածր մակարդակից, աշխատավարձերի ոչ բավարար լինելուց: Ենթադրելի է, որ Փաշինյանին նույն կենսաթոշակները 10%-ով բարձրացնելուն մղել է «Միջազգային Հանրապետական Ինստիտուտի» (IRI) կողմից վերջերս հրապարակված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները, որոնք, մեղմ ասած, իշխանությունների համար խիստ անհրապույր են ստացվել:
Փաշինյանը հասկացել է, որ իր՝ պոպուլիստական հայտարարությունների, սրա–նրա գլուխը ցխելու, հանգիստ տեղը նստելու մասին կոչերն այլևս ոչ արդյունավետ են ու ընդունակ չեն բավարար մակարդակի վրա պահելու իր վարկանիշն, ուստի՝ որոշել է մարդկանց աչքերին թոզ փչելու քաղաքականություն վարել՝ իբր ցույց տալու, որ հասարակական պահանջմունքներն իր կողմից անտեսված չեն, և Կառավարությունն անպայմանորեն հաշվի է նստում «ժող ջանի» հետ:
Ակնհայտ է, սակայն, որ նմանօրինակ տրյուկներով այլևս անհնար է լինելու ժամանակ ձգել: Հասարակությունը Փաշինյանից հիասթափվում է շատ արագ, ինչը ստիպում է «ժողովրդի վարչապետին» հապճեպ որոշումներ կայացնել, որոնք, սակայն, ժողովրդի կյանքը որևիցե կերպ չեն փոխելու և արվում են զուտ ինքնափիառի համար:
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



