- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը վերջին շրջանում սկսել է ալեկոծել ևս մեկ խնդիր, որն, առանց չափազանցության, կարող է հերթական ներհասարակական պառակտման առիթ դառնալ:

Խոսքը, մասնավորապես, «Ստամբուլյան կոնվենցիա» կոչվածի մասին է, որի «ռասկրտուտկայով» վերջին շրջանում ակտիվորեն սկսել է զբաղվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն, ով ոգևորված հայտարարել է, թե կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքներն այժմ ամենաակտիվ փուլում են:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ կոնվենցիայի սկանդալայնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում ծայրահեղ մեծ տեղ է տրվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի սպասարկմանը՝ ստեղծելով հիմքեր համասեռամոլության ուղղակի կամ անուղղակի քարոզի համար:
Այսինքն՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անվան տակ իրականում փորձ է արվում այլասերության ու միասեռականության քարոզն օրինականացնելու, սեռական փոքրամասնությունների իրավունքների խնդիրը ֆետիշացնելու ու այդպիսով հաստատելու փոքրամասնության իշխանություն մեծամասնության նկատմամբ:
Ուշագրավ է, որ այս կոնվենցիան, որն, ըստ էության, արևմտյան ծայրահեղ լիբերալիզմի, որն ի դեպ, այլևս մոտենում է իր մայրամուտին, յուրատեսակ գաղափարաիրավական դրսևորում է, մերժելի է համարվել այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են ասենք Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան՝ երկրներ, որոնցում արմատավորված ժողովրդավարությունը երկար տասնամյակների ու հարյուրամյակների պատմություն ունի: Այսինքն՝ կոնվենցիան, ըստ էության, ժողովրդավարության հետ որևիցե աղերս չունի՝ հանդիսանալով միանգամայն արհեստական օրակարգ:
Ի՞նչն է ստիպում Նիկոլ Փաշինյանի ուսերին իշխանության եկած նույն Զարուհի Բաթոյանին ոգևորություն ապրել այն հանգամանքից, որ շուտով իշխանությունների ջանքերով ու ջատագովությամբ, բանաձևը, փաստորեն, հայտնվելու է Ազգային ժողովում, դրվելու քննարկման:
Նմանատիպ մի պրոյեկտ էլ «Ստամբուլյան կոնվենցիա» կոչվածն է, որից բխող սպառնալիքը նախորդ իշխանություններն, ի դեպ, բավական բարեհաջող կերպով չեզոքացրել էին՝ ոչ մի շանս չթողնելով քայքայիչ ուժերին՝ հասարակության մեջ արմատավորելու հոռի բարքերն:
Բայց հիմա, ինչպես ասում են, այլ ժամանակներ են՝ Նիկոլի ժամանակները, երբ ոչ միայն չի բացառվում, այլ գրեթե կասկած չկա, որ բաթոյանները «նոր» Հայաստանում այս անգամ կարողանալու են նյութականանցնել իրենց մոդերատորների հայադավ պատվերները, ինչն, ըստ էության, այն գինն է, որը Փաշինյանը ստիպված է լինելու վճարել՝ սեփական իշխանությունը հնարավորինս հարատև դարձնելու համար՝ թքած ունենալով հետևանքների վրա:
Մյուս կողմից՝ իշխանություններին միանգամայն ձեռնու կարող է լինել նմանօրինակ երկնագույն «ֆինտուֆլյուշկաներով» հասարակության ուշադրության շեղումը օրհասական մարտահրավերներից ու գլոբալ խնդիրներից:
Ընդունված պրակտիկա է՝ երբ չես կարողանում մարդկանց խնդրները լուծել, արհեստականորեն նոր խնդիրներ առաջացրու, որ դրանցով զբաղվեն, մոռանան, ինչպես ասում են, ինչու էին հավաքվել, իսկ այս դեպքում ինչու էին հեղափոխություն արել:
Իշխանությունները շատ են սիրում խոսել «թավշյա» հեղափոխությամբ իբր մեծացած ազգային ինքնիշխանության մասին՝ պնդելով, թե, ասենք, նախքան Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սկի նորմալ անկախություն էլ չի ունեցել: Եթե Փաշինյանն իսկապես այդ կարծիքին է, ապա թո՛ղ հանդգնի ու ողջ հասարակության անունից «ոչ» ասի բոլոր այն ուժերին, որոնք ամեն գնով ջանում են պղծել Հայաստանն ու կորստյան մատնել սերունդներին:
Կհամարձակվի՞, արդյոք, «աշխարհի ամենաժողովրդական վարչապետը» սեփական ժողովրդի կամքն ի կատար ածել ու մեկընդմիշտ մերժել հային օտար կեղծ արժեհամակարգը: Խիստ կասկածում ենք, քանի որ շատ լավ գիտենք, թե որն է Փաշինյանի բուն նպատակը. նա ամեն ինչի կգնա՝ հավերժացնելու սեփական գերիշխանությունը Հայաստանում:
Ալեքսանդր Գրիգորյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



