USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչպե՞ս «Վստրեչի Ապերը» հայտնվեց ազատության մեջ. մի մութ պատմության հետքերով
2019-02-20 22:05:00
Տպել Տպել

Միառժամանակ առաջ հասարակական լայն ռեզոնանս գտած «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արամ Վարդանյանին ու հանցակիցներին վերաբերող դատական գործը (Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017-ի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Սուրենի Բագրատունու բացահայտ առևանգումը):

Այն խիստ կասկածելի արագությամբ դատավոր Մ.Մակյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից «ջրվեց», ու որի արդյունքում, փաստորեն, մարդու առևանգում իրականացրած, նրան հոգեֆիզիկական բռնաճնշումների ենթարկած անձիք՝ Արամ Վարդանյանն ու Գարիկ Իսկանդարյանն, այսօր նույնիսկ սեփական մեղքը դատարանում ընդունելուց հետո շարունակում են վայելել ազատ կյանքի բարիքները (համաներմամբ ազատ են արձակվել խնամքի տակ մանկահասակ երեխաներ ունենալու հիմքով):
Այս պատմությունը բավական մութ կողմերով է աչքի ընկնում՝ այսօր էլ առաջ բերելով հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ շարունակում են օդից կախված մնալ (նկատենք, որ այս պարագայում էլ, ինչպես և «Դոն Պիպոյի» գործի պարագայում, գործ ունենք յուրատեսակ «միստիցիզմի» հետ: Արթուր Ասատրյանն էլ, ինչպես հայտնի է, հենց 3 մարդու առևանգելու համար էր միառժամանակ առաջ ձերբակալվել, բայց կարճ ժամանակ անց ազատ էր արձակվել):

Մասնավորապես՝ հարց է առաջ գալիս՝ կապված վերջին դատական պրոցեսի քողարկվածության, արագացված կարգով դրա անցկացման փաստի հետ կապված: Լրատվամիջոցներին էին արգելել լուսաբանել, «Դատալեքս» -ում անգամ սույն քր. գործը արգելափակել են՝  նշելով, որ ինֆորմացիան սահմանափակված է, նույնիսկ տուժող կողմին պարտադրել էին  չհանրայնացնել դատարանի շենքում կատարվածն ու այն պահել շենքի պատերից ներս՝ օտարների աչքից ու ականջից հեռու: 
Ցանկացած պարագայում, սակայն, տուժող կողմն իրավունք ունի՝ ցանկացած պահի հանրայնացնելու գործին վերաբերող մանրամասներն ու քողազերծել դրանք. օրենքը չի արգելում նրան անել դա:
Ինչո՞վ է պայմանավորված եղել սույն գործի նկատմամբ դրսևորած հատուկ վերաբերմունքն ու դրա հանդեպ դատարանի դրսևորած գերզգայունությունը: Արդյոք ո՞չ այն հանգամանքով, որ գործող անցնողներից առնվազը մեկը ոչ թե սովորական քաղաքացի էր, այլ քրեական աշխարհում կոնկրետ դիրք զբաղեցնող մեկը:
Ոչ պակաս սրությամբ հարցեր են առաջ գալիս՝ կապված կոնկրետ այն խնդրի հետ, թե ինչու այդպես էլ նախաքննությանը չի հաջողվել ճշգրտւթյամբ պարզել, թե կոնկրետ ինչ անձանցից է բաղկացած եղել «Վստրեչի Ապերի» բանդան, ովքեր են եղել այն անձինք, ովքեր, փաստորեն, պարագլխի հրամանով առևանգել են Մամիկոն Բագրատունուն: Ինչո՞ւ է գործով անցնողների թիվը սահմանափակվել միայն երկու հոգով այն դեպքում, երբ հանցագործության մեջ ներգրավվածների թիվն եղել է բավական մեծ՝ մոտ երկու տասնյակի հասնող: Եվ, կամ՝ ինչո՞ւ չի ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ բացահայտելու այն որջը, որում Բագրատունուն Վստրեչի Ապերը դաժան ծեծի է ենթարկել, կորզել ինքնախոստովանություն և այլն:
Ակնհայտ է, որ սույն հանգամանքը՝ հանցագործների որջի չբացահայտվածությունը, կարող է հիմք ու առիթ տալ նրանց՝ հետայսու ևս անպատժելիության մթնոլորտում շարունակելու տվյալ վայրում մարդկանց խոշտանգումների պրակտիկան:
Ըստ դատարանի վճռի՝ Վարդանյանը, թե՛ Իսկանդարյանը համաներման են արժանացել իրենց խնամքի տակ մանկահասակ երեխաներ ունենալու հիմքով: Կոնկրետ Արամ Վարդանյանը նշել է, որ ունի մեկ երեխա՝ 2018-ի օգոստոսին լույս աշխարհ եկած Մոնիկա Արամի Դանիլենկոյին՝ ներկայացնելով դատարանին երեխայի ծննդականը:
Հետարքրիր է, թե հատկապես ինչ հիմքով է դատարանը վճռել որպես հիմք ընդունել Վարդանյանի ներկայացրած ծննդականն այն պարագայում, երբ, փաստորեն, երեխայի ազգանվան ու հոր ազգանվան միջև ոչ մի համընկնում գոյություն չունի. միայն հայրանունն է հուշում, թե ում երեխան է Մոնիկան: Բացի սա՝ հարց է առաջանում, թե ինչու է դատարանը բավարար համարել ընդամենը ծննդականում նշված տվյալներն, ու ասենք ԴՆԹ անալիզ չի իրականացվել՝ պարզելու Մոնիկա Արամի Դանիլենկոյի ինքնությունը: Ընդ որում՝ ուշագրավ է նաև այն, որ դատական վճռի մեջ կա անհասկանալի «վրիպում». դրա մի հատվածում ասվում է, որ Վարդանյանն ունի երկու մանկահասակ երեխա, իսկ ահա մյուսում բերվում են միայն մեկ երեխային առնչվող տվյալներ՝ առաջացնելով շփոթմունք ու բնական հարցադրում՝ իսկ ո՞ւր կորավ երկրորդը: Մի՞թե բնության մեջ հնարավոր է, որ մի քանի ամսվա տարբերությամբ կին էակը լույս աշխարհ բերի երկու փոքրիկների՝ այս պարագայում Մոնիկայից հետո միանգամից Արեգին: Ի՞նչ է, մարդու բեղմնավորման պրոցեսը մի կնոջ արգանդում մի կերպ է ընթանում, մյուսի մոտ՝մեկ այլ… Ի՞նչ հանելուկ է այս՝ կենսաբանական բոլոր նորմերին հակասող անճշգրտությունը:
Իսկ միգուցե գործ ունենք մեկ այլ երևույթի հե՞տ. Վստրեչի Ապերը որպես սեփական երեխա է ներկայացրել ասենք հարազատ դստեր զավակին՝ ունենալով այդ մանկահասակ փոքրիկին իր խնամակալության տակ: Սակայն այդ դեպքում էլ հակընդդեմ հարցն է առաջ գալիս՝ ինչո՞ւ Վարդանյանը դատարանին չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթը, որը կփաստեր, որ նրա խնամակալության տակ գտնվող երկրորդ երեխան ունի շատ կոնկրետ իրավաբանական կարգավիճակ՝ խնամակալի համար դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Այսպիսով՝ չկա ոչ մի օրինական ապացույց, որ Մոնիկա Արամի Դանիլենկոն հանդիսանում է Արամ Վարդանյանի դուստրը:
Ու այս ամենը կատարվում է «նոր» Հայաստանի արդարադատության համակարգում (բա ասո՞ւմ եք բան է փոխվել Հայաստանում):

Ինչո՞ւ դատավոր Մեսրոպ Մակեյանն, ով բոլորին հայտնի է որպես սեփական գործի գիտակ, այս բոլոր խնդիրներին պատշաճ ուշադրություն չի դարձրել: Ենթադրելի է՝ սույն հանգամանքը պայմանավորված է այս գործով անցնող «Վստրեչի Ապերի» անձի առանձնահատկություններով:
Դատավորն ակնհայտորեն գործել է «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով՝ շատ լավ հասկանալով ներկայիս Հայաստանի դատաիրավական համակարգում գոյություն ունեցող տխրահռչակ իրականության նրբություններն ու կանոնները, երբ քրեածին տարրերը շատ դեպքերում շատ ավելի հզոր են դուրս գալիս, քան ինքն՝ Օրենքը:
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե այս գործը գնա Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններ, ապա կոնկրետ ներկայացված ծննդականի մասով բազմաթիվ հարցեր են առաջ գալու, ինչը չի բացառում, որ ինչ-որ պահից սկսած հիմա էլ ի հայտ գան Վարդանյանի մյուս «գաղտնի» մանկահասակ զավակներն՝ երրորդը, չորրոդը և այսպես շարունակ: Ի՞նչ կա որ, Հայաստանի արդարադատությունում ոչինչ բացառված չէ, մինչդեռ վարչապետ Փաշինյանն ասում է՝ կրիմինալը մեր օրերում տեղ չունի:
Իրականում այս ամենն իսկական խայտառակություն է ու լավագույնս բնորոշում է հեղափոխված Հայաստանի դատաիրավական համակարգում ներկայումս ստեղծված քաոսային իրավիճակն, երբ մարդ առևանգողները, փոխարենը խստագույնս պատժվելու ու քրեակատարողական հիմնարկներում իրենց հասանելիք պատիժը կրելու, զբաղված են կյանքի բարիքները համտեսելով՝ հիմարի տեղ դնելով բոլորին. մի ծննդական չէ՞ եղածը , կկեղծեն , կանեն ու կմաքրվեն, դե գնա ու ապացուցիր...

Այս նյութը դիտել են - 11787 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook