USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Մանվել Գրիգորյանի հետ կապված՝ անձնական վրեժխնդրության հարց կա, և թե որքանով է դա քաղաքականության հետ կապված, չեմ կարող պնդել». Արսեն Մկրտչյան
2018-12-13 12:09:00
Տպել Տպել

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետի երկարացման, գործի ընթացքի, առողջական վիճակի ու գործին առնչվող այլ հարցերի մասին 168.am-ը զրուցեց վերջինիս շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանի հետ։

– Փաստորեն դատարանն այսօր 2 ամսով կրկին երկարաձգեց Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Ի վերջո, դա ինչքա՞ն կարող է երկարացվել։ Անվերջ հնարավո՞ր է 2 ամիսը մեկ երկարացնել կալանքի ժամկետը։

– Դա կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս, հիմա նա 8 ամիս արդեն կալանքի տակ է՝ ըստ երկարաձգվածի, բայց տարին լրանալուն պես ստիպված են լինելու գործը ուղարկել դատարան։

-Իսկ այս պահին քննչական գործողություններ կատարվո՞ւմ են։

– Քննչական գործողություններ կատարվում են, բայց դրանք որևիցե առնչություն չունեն ո՛չ Մանվել Գրիգորյանի և ո՛չ էլ նրան մեղսագրվող արարքների հետ։

-Այդ դեպքում ինչո՞վ են հիմնավորում կալանքի երկարաձգման միջնորդությունը։

-Բացարձակ ոչնչով հիմնավորված չէ։ Դատարան էր ներկայացվել մի 30 ապացույց, որոնց որ իմ գործընկեր Լևոն Բաղդասարյանը հատ առ հատ անդրադարձավ, և դատարանը հնարավորություն ունեցավ համոզվելու, որ որևիցե վերաբերելի, թույլատրելի, օրինական ապացույց ներկայացված չէ, որը կհիմնավորեր Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը։

-Կարծում եք, դատարանը գտնվում է ՀՔԾ-ի ազդեցության տակ ու կանխակալ վերաբերմունք ունի՞ ի սկզբանե։

– Ես չեմ կարծում. Ես համոզված եմ դրանում, որովհետև դատարանի, կոնկրետ նախագահող դատավորի գործողությունները և պահելաձևն այլ բան չեն հուշում։

-Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը  ինչպե՞ս եք գնահատում։

-Գիտեք, որ երեկ՝ նիստի ժամանակ վատացավ, եկավ շտապ օգնություն, արձանագրեց, որ մեր սարքով գեներալի արյան մեջ շաքարի մակարդակը 21.6 էր, իրենց սարքով՝ 17.8, բայց երեկոյան ժամը 23.00-ին, երբ դուրս էի գալիս նրա մոտից, շաքարն էլ ավելի էր բարձր՝ 22.6, արդեն քրեակատարողական հիմնարկում։ Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ կալանավորվելուց առաջ Մ. Գրիգորյանի շաքարի ցուցանիշը 7 է եղել, և կալանավորող դատավորը դա շատ լավ գիտեր։

Մենք 8 էպիկրիզ ենք ներկայացրել կալանավորման ժամանակ, և այն վիճակը, որը որ դատավորը հնարավորություն է ունեցել փաստաթղթավորված տեսնել, այսօր արդեն 3 անգամ ավելի է վատացել, այսինքն՝ դատավորը, իմանալով, որ գեներալին կալանքի տակ պահելու արդյունքում տեղի է ունենում խոշտանգում, շարունակում են խոշտանգել։

-Մ. Գրիգորյանի հիվանդությունները չե՞ն համապատասխանում արդյոք պատժի կրման հետ անհամատեղելի, Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված ցանկին։

-Կարծում եմ, համապատասխանում են, բայց այստեղ էլ, իմ կարծիքով, բժիշկների վրա ոչ օրինական ազդեցություն կա։ Սա պետք չէ ներկայացնել որպես ապացուցված փաստ, այն սոսկ իմ ենթադրությունն է, որովհետև առաջին փորձաքննությունն, ըստ իս, միտումնաբար դանդաղեցված ռեժիմով ընթացավ, և 2-րդ փորձաքննությունը, որն անհասկանալիորեն էլի հանձնարարվեց կատարել նույն փորձագետներին, որովհետև սովորաբար 825-Ն-ի վերաբերյալ փորձաքննությունը միջգերատեսչական հանձնաժողովին է նշանակվում, բայց այս դեպքում ևս էլի ուղղվել է դեպի Բիշարյանի ղեկավարած փորձագիտական կենտրոն, և կարելի է ենթադրել, թե մոտավորապես ուղղորդված ինչ որոշում կլինի այնտեղ։

-Իսկ քրեակատարողական հիմնարկում որևէ բուժում ստանո՞ւմ է Ձեր պաշտպանյալը։

– Քրեակատարողական հիմնարկում կամ մի բժիշկ, ոսկի անձնավորություն, Սուրեն Սաֆարյանը, որը չնայած պատկառելի, 72 տարեկան հասակին, նախ պրոֆեսիոնալ բժիշկ է, հրաշալի մարդ, և միայն նրա ջանքերի շնորհիվ է, որ Մանվել Գրիգորյանն այսօր դեռ ողջ է։ Չնայած, որ մենք ՔԿՀ-ից որևէ խոչընդոտ չենք ստանում, ամեն աջակցություն քրեակատարողական հիմնարկն իրականացնում է, նկատի ունեմ՝ կոնսուլտանտներ, նեղ-մասնագետ բժիշկներ մուտք ու ելք միշտ ունենում են, բայց հիմնական ծանրությունը բժիշկ Սաֆարյանի ուսերին է։

-Գեներալ Գրիգորյանի բարոյահոգեբանական վիճակն ինչպե՞ս կգնահատեք։

-Գեներալ Գրիգորյանն անցել է ադրբեջանական գերություն և այժմ անցնում է դրան նմանվող մի գերության միջով։ Մանվել Գրիգորյանը, իմ կարծիքով, այլևս պատանդ չէ, սովորական խոշտանգվող անձ չէ, այլ գերության մեջ խոշտանգվող անձ։ Նա հայտնվել է մի իրավիճակում, որ իր  հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեին ադրբեջանական գերության մեջ։ Այնտեղ ավելի մեղմ են վերաբերվել, գոնե հնարավորություն է ունեցել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել։ Արցախի հերոսի նկատմամբ այս վերաբերմունքը նմանվում է ադրբեջանական գերության մեջ գտնվողի հանդեպ վերաբերմունքի։

-Դուք միջնորդություն ներկայացրե՞լ եք Մանվել Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել։

-Իմ գործընկերը ներկայացրել է նման միջնորդություն, բայց կարծում եմ, ուսադիր կրող բժիշկները որոշակի ուժային կառույցներից կաշկանդված են օբյեկտիվ եզրակացություն տալ, որովհետև ոչ գործիքային, 3-4 մետրից հետազոտություն են կատարում ու ներկայացնում են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ է, և դա այն դեպքում, երբ հեղինակավոր միջազգային կլինիկաների բժիշկները արձանագրում են, որ նրա կալանքի տակ գտնվելը անհամատեղելի է կյանքի հետ։

-Կարծում եք, քաղաքացիական հիվանդանոցում պատկերը նու՞յնը կլինի, նույն եզրակացությու՞նը կտան։

-Ես կարծում եմ, որ քաղաքացիական հիվանդանոցում գոնե հնարավորություն կլինի, որ այս հիվանդությունների զարգացումները, պրոգրեսիան գոնե կանգնեցնեն, որովհետ դրանք չեն բուժվում։

-Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու Ձեր միջնորդությունը մերժե՞լ են։

-Ճիշտն ասած, հիմա, որ կա արդեն նշանակված փորձաքննություն Բիշարյանի ղեկավարած հիմնարկում, փորձաքննությունն էլ արդեն բավականին երկար ժամանակ նշանակված է, բայց այդ փորձաքննությունն էլ, ինչպես ասացի, հատուկ դանդաղեցված ռեժիմով է ընթանում, պետք է սպասենք դրա արդյունքներին։

-Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում այս գործի հանգուցալուծումը։

-Ես համարում եմ, որ այս պահի դրությամբ, քանի դեռ սպառված չեն դատավարական օրենքի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումները, պետք է ֆորմալ առումով պահել դա և դիմել միջազգային ատյաններ։

-Այսինքն, դուք համարում եք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի հանդեպ քաղաքական պատվեր է՞ կատարվում։

-Ես «քաղաքական» բառը չասացի, ես կասեմ, որ անձնական վրեժխնդրության հարց կա, և թե որքանով է դա քաղաքականության հետ կապված, չեմ կարող պնդել։

Այս նյութը դիտել են - 2918 անգամ
Թողնել մեկնաբանություն
2024-03-05 01:16:00  «Փակ» հանդիպում
«Փակ» հանդիպում
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook