- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Իմ քայլն» ու դրա ակտիվ համակիրները շարունակում են ցնծություն ապրել՝ ոգևորված ընտրություններում տարած հաղթանակով: Ընդ որում՝ անում են դա առանձնակի ընդգծվածությամբ՝ կարծես ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար ու ցույց տալու բոլորին, թե ով է հետայսու հանդես գալու «ասիչի» դերում: Որպես իրենց այդ կեցվածքի հիմնավորում ու բարոյական արդարացում նրանք մատնացույց են անում իբր Փաշինյանի ունեցած լեգիտիմությունն ու հասարակության անվերապահ աջակցությունը:
Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է, և ահա թե որն է այն:
Փաստացի Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկածների թիվը չի գերազանցում ընտրողների իրավքունք ունեցողների 1/3-ի շեմը: Ընտրություններին մասնակցածների թիվը կազմել է կեսից էլ պակաս, մի դեպքում, երբ հասարակական էյֆորիկ տրամադրությունների ֆոնին շատ վերլուծաբաններ կանխատեսում էին առնվազը 70 տոկոսանոց մասնակցություն:
Պարզվեց, սակայն, որ բոլոր նմանօրինակ գնահատականներն իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Ընտրություններին նման փոքրաքանակ ընտրողների մասնակցությունը հանգեցնում է այն մտքին, որ հասարաական այն էյֆորիան, որը բազմիցս է շահարկվել «Իմ քայլի» ու անձամբ Փաշինյանի կողմից, այլևս չկա:
Մարդկանց մեծամասնությունը փաստացի «ոչ» է ասել իշխանություններին, այն դեպքում, երբ նույն այդ իշխանությունները որպես այլընտրանք էին փորձում հանդես գալ մյուս բոլոր քաղաքական ուժերին:
Այսինքն՝ իրենց պասիվությամբ քաղաքացիներն առավելապես արտահայտել են անհամաձայնություն ոչ թե մնացած 10 քաղաքական ուժերի հետ, այլ՝ հենց «Իմ քայլի», որին, փաստորեն, չեն քվեարկել:
Իսկ նման իրավիճակը քաղաքագիտական տեսանկյունից բավական լուրջ ռիսկեր է իր մեջ պարունակում՝ հղի լինելով անկանխատեսելի հետևանքներով:
Բանն այն է, որ այս ամենն ապացուցում է, որ գործ ունենք ոչ թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, այլ ընդամենը հեղաշրջման հետ, իսկ սա էլ, իր հերթին, է՛լ ավելի է մեծացնում ապրիլ-մայիսյան սցենարի հետագա կրկնության հավանականությունն՝ այս անգամ արդեն մեկ այլ քաղաքական ուժի նախաձեռնությամբ:
Եթե պարզվի, որ Փաշինյանն ու իր թիմը հարթակներից զանազան հեղափոխական լոզունգներ վանկարկելուց բացի ուրիշ ոչնչի ընդունակ չեն, ապա չի բացառվում, որ ժողովուրդն, այլևս տիրապետելով իշխանափոխության նոր գործիքակազմին ու դրա դրական փորձն ունենալով, երկար ժամանակ չանցած կրկին դուրս գա փողոց՝ այս անգամ արդեն Փաշինյանի դեմ ցույցերի; Իսկ սա արդեն կնշանակի Հայաստանի կայունության ու կանխատեսելիության վերջը, կնշանակի քաոս, կնշանակի պետականության թուլացում: Փաշինյանն այլևս բարոյական իրավունք չի ունենա՝ ուժ գործադրելու պոտենցիալ ցուցարարների դեմ, քանի որ ինքն անձամբ հենց այդ ճանապարհով է զավթել երկրի ղեկն ու դարձել վաչապետ:
Այսպիսով՝ Հայաստանը կարող է հայտնվել պարբերական իշխանափոխության քաոսային շրջափուլում՝ ի վիճակի չլինելով լուծել այն ներքին ու արտաքին մարտահրավերները, որոնք կանգնած են այսօր երկրի առաջ ու որոնք րոպե առաջ լուծում են պահանջում:
Այսքանից հետո Էլ ի՞նչ լեգիտիմություն, ի՞նչ դեմոկրատիա:
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



