- 2026-01-13 22:05:00«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
60 տարի, գրքի էջերի նման թերթվող վեց տասնյակ տարի... Ու ես փորձում եմ հիշել մի մանկություն, բայց այդ տարիներին իմ լա՞ցն է եղել շատը, թե՞ ծիծաղը, լավ չեմ հիշում, երբ հոնքերիս խտության տակ աչքերիս թացությունն եմ հիշում: Ու այն դպրոցի ճամփան՝ թանաքամանը ձեռքիս, ձմռան ցրտին մատներիս ցրտությունը գրկած, այն դպրոցի քարածուխի վառարանի վրա դրված մատներս...
Ու մի օր էլ ջերմացած ձեռքերիս ցավի կծկումից հասցրի աչքերիցս հոսող արցունքները սրբել: Այո՛, հասցրի, որ հանկարծակի բացված դասարանի դռան շեմին կանգնած իմ պատմության ուսուցչուհուց թաքցնեմ արցունքներս:
Հիշում եմ այն ցրտաշունչ ձմեռները, այն դպրոցական տարիները, որ վերարկու չունեի, անգամ չգիտեի ձեռնոցների գոյության մասին: Բայց մի ծնողական ժողովի մայրս հրաժարվեց այլևս դպրոց գալ...Դասղեկս ասաց, որ երեխայի ոտքերը ձմռան ցրտին մրսում են ու ցույց տվեց բոլոր երեխաների հագի երկարաճիտ կոշիկները...Ու քարացավ մի ամբողջ դասարան, լռեցին բոլոր ծնողները, երբ իմացան՝ իրենց տաք հագնված երեխաները դաս չեն սովորում, իսկ ես դասարանի գերազանցիկն էի:
Մենք չորս երեխա, մայրս՝ մանկապարտեզի համեստ աշխատավարձով, որբություն տեսած, բազմազավակ ընտանիքի հայրս՝ բարձրագույնի ուսանող...Ու այսպես հետագայում անգործության մատնված հայր ու այսպես մորս դժգոհություն արտահայտող խոսքերը, որ մեր տանը բարձրագույնի դիպլոմն արժեք չունի: Նորից արցունքներ, որ ես էլ ցանկանում եմ բարձրագույն ընդունվել, և նպատակիս հասնելու տարիների ճիգեր...
Արդեն ուսանող, քիչ թե շատ բարեկեցիկ կյանք. հորս արտագնա աշխատանքի մեկնելը փոխեց մեր կյանքը: Ու կարոտ, անչափելի մեծ կարոտ մեր ընտանիքի մասնատված թևերի միջև... Հայրս՝ եղբայրներիս հետ օտարության մեջ, մայրս հայրենիքում՝ դուստրերի հետ: Ու ձեռքիս բարձրագույնի մի կարմիր դիպլոմ, բայց նորից աշխատանքի փնտրտուք...Եվ անձնական մի ձախողված կյանք ու գրկիս մի սիրուն մանկիկ...
Այստեղ ես հատում եմ իմ կյանքի այն երեք տասնյակը, որ նորի սկիզբ պիտի դրվեր արցախյան շարժմամբ: Արցախյան պատերազմ, ահասարսուռ մի կյանք, որ ուղեկցեց շատերիս նկուղներում պատսպարված, հրետակոծության տակ: Եվ սարսափից աղաղակող ձայնս, որի արձագանքն առայսօր էլ լսելի է ինձ:
Փախստականի պիտակով բռնագաղթված հայուհու ճակատագիր օտարության մեջ, անեզրական կարոտ, հուսահատ ճիգեր, ապրելու կորով...Վերադարձ հայրենիք, ավերված օջախ, պատերազմի հետքեր, կորսված ճակատագրեր... Նոր կյանքի արշալույս, որ ինձ տարավ դպրոց, և ուսուցչուհու իմ երազանքն իրականություն դարձավ: Սահմանամերձ բնակավայրում ապրողի անհանգիստ կյանք, ապրիլյան պատերազմ ու նորօրյա կյանք՝ մանկավարժի իմ գործունեությամբ, որ առայսօր էլ շարունակվում է:
Հապճեպ գրված այս տողերում 60 տարվա կյանք է, և թվում է՝ այս ամենը երեկ է եղել...Ու մեծ ափսոսանք, որ մի ամբողջ կյանք անցյալում է մնացել:
Նատաշա Պողոսյան
Հարգելի՛ տիկին Նատաշա, USArmenianews.com լրատվական կայքը միանում է Ձեր ծննդյան բոլո՛ր շնորհավորանքներին, բոլո՛ր այն ջերմ խոսքերին, որն ուղղված է Ձեզ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ, և ուզում ենք Ձեզ միշտ երջանիկ տեսնել:
Բարի, ուրախ տարեդարձ:

«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն



