- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ով հայտնի դարձավ վերջին շրջանում Հայաստանի ու հայկական ղեկավարության մասին արած սկանդալային հայտարարություններով, ադրբեջանական OXU․az լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ժամանակ, երբ արդեն նշանակված կլինի ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարը, կառույցը կարող է հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ խաղաղարարական նախաձեռնություններով։

«Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը հետսովետական տարածքում անվտանգության ցանկացած հարց լուծելու ի զորու կառույց է եւ երբ վերջանա նոր Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ՀԱՊԿ-ը կարող է հանդես գալ խաղաղարարական նախաձեռնությամբ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»,- ասել է փորձագետը եւ մանրամասնել, որ ՀԱՊԿ-ի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին կլինի իր իսկ բառերով ասած՝ «իդեալական տարբերակ բոլոր կողմերի համար»։ «Փուլային տարբերակը հարցի լուծման, այդպիսով կլինի լիովին հնարավոր։
Օրինակ, Հայաստանը վերադարձնում է 7 շրջաններից 5-ը, իսկ այսպես ասած անվտանգության գոտում, կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։
Այդպիսով խաղաղապահներն իրենց ներկայությամբ կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չեն սկսվի։ Ի պատասխան էլ, Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են Հայաստանի բլոկադան եւ վերականգնում տնտեսական կապերը։ Հաջորդ փուլում Երեւանը կվերադարձնի մյուս երկու շրջանն էլ, ինչի դիմաց Ադրբեջանը կերաշխավորի, որ Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ոչ զինվորական տրանսպորտային հաղորդակցությունը կլինի անարգել։ Շփման գծում կրկին կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ Հետո արդեն բուն Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Սա թերեւս ամենից բարդ խնդիրն է, որը կարելի է լուծել, եթե լինի քաղաքական կամք։ ԼՂՀ-ում նույնպես կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, որոնք կլինեն անվտանգության երաշխավորներ, ադրբեջանցի փախստականները կվերադառնան, կիրականացվի տեղի հայկական զորամիավորումների զինաթափում եւ ոստիկանական ուժերի կազմակերպում, որը կապահովի հանցավորության դեմ պայքարը, կարգուկանոնը եւ հայ ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը»,- ասել է Կորոտչենկոն, մատնանշելով, որ Ֆրանսիան ու Գերմանիան մի քանի անգամ են պատերազմել իրար դեմ, սակայն հիմա խաղաղ գոյակցում են։ Անցումային փուլի համար փորձագետը առաջարկում է կիրառել «Հոնգկոնգ-Չինաստան» մոդելը։
Այսինքն թեեւ միջազգայնորեն ԼՂՀ-ն կհամարվի Ադրբեջանի մաս, սակայն կլինի ինքնուրույն բոլոր հարցերում, բացի արտաքին քաղաքականությունը եւ պաշտպանությունը, ինչի դիմաց Բաքուն մասշտաբային տնտեսական օգնություն կհատկացնի ԼՂՀ-ին, որից կօգտվեն նաեւ տեղի հայերը եւ վերադարձած ադրբեջանցի փախստականները։ Սրան զուգահեռ Բաքուն ու Երեւանը կնորմալացնեն իրենց հարաբերությունները եւ տասնամյակներով ձգվող թշնամությունը վերջապես կհասնի իր վերջնագծին։ «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը չափազանց կարեւոր է անվտանգության եւ փոխվստահության համար, առանց որի հակամարտությունը կարգավորելն անհնարին է։ Հայաստանն էլ կստանա անվտանգության երաշխիքներ, եւ իր աշխարհաքաղաքական վիճակի չվատացում, ինչպես նաեւ տնտեսական արտոնություններ»,- ասել է Կորոտչենկոն։
Անդրադառնալով, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հարցին` ռուս փորձագետը ասել է, որ դրանք «հալից ընկած» տարածքներ են, որոնք զբաղեցնում են հայկական զինված միավորումները, եւ Հայաստանը դրանք վերադարձնելով՝ կստանա բլոկադայի վերացում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հատկապես որ այդ տարածքները Երեւանը մտադիր է բանակցություններում օգտագործել եւ մեծ պլաններ դրանց հետ չի կազմում։
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին



