- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հրապարակ»-ը գրում է. Երեկ Կառավարության կայքում զետեղված էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հանդիպման մասին տեղեկատվություն, որտեղ նշված էր․ «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։
Այս խոսքերը մեծ աղմուկ առաջացրեցին, նախ՝ այն պատճառով, որ ԱՄՆ կառավարությունն ու իր դիվանագետները, որպես կանոն, չեն միջամտում այլ երկրների ներքին կյանքին եւ շատ զգույշ են արտահայտվում, բացի այդ՝ այս խոսքերով դեսպանն անուղղակիորեն հասկացրել էր, որ այս շարժումն ու հանրահավանքները իրենց սրտով չեն։
Սակայն հաղորդագրությունից ժամեր անց, դեսպանատունն ու կառավարությունը հայտարարություն տարածեցին՝ պարզաբանելով, որ սխալ թարգմանություն է եղել․ «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»։
Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ ինչպես կարող էր նման մակարդակի հանդիպման ժամանակ ասված խոսքը՝ երբ յուրաքանչյուր բառն ու տառը, կետադրությունը կարեւոր է, հանկարծ սխալ է թարգմանվում։
Մեզ ասացին, որ իրականում թարգմանությունը եղել է ճիշտ, դեսպանը հենց այդ բառերն է ասել եւ մի քանի ժամ այն տեղադրված է եղել կառավարության կայքում՝ առանց դեսպանատան կողմից որեւէ առարկություն առաջացնելու։
Սակայն այդ հաղորդագրությունից հետո ԱՄՆ դեսպանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ով դառը խոսքեր է ասել նրան՝ մասնավորապես նկատել է, որ սրանով դեսպանը խախտել է դիվանագիտական էթիկան, միջամտել է ՀՀ ներքին քաղաքականությանը եւ դեմոկրատական պրոցեսների հետ կապված մերժելի մոտեցում է դրսեւորել՝ պաշտպանելով գործող իշխանություններին։ Հավանաբար՝ նաեւ զգուշացրել է, որ սա ոչ միայն դիվանագիտական սկանդալի պատճառ կարող է դառնալ, այլեւ հիմք, որ իրենք խզեն դեսպանատան հետ շփումները եւ համարժեք վերաբերմունք դրսեւորեն իրենց նկատմամբ։ Մի խոսքով՝ դեսպանը հասկացել է, որ պետք է շտկել իրավիճակը եւ խնդրել է կառավարությանը ուղղել իր անունից ասված խոսքը։
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում



