- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում ստեղծված իրավիճակն գրեթե աննախադեպ է՝ համենայն դեպս՝ վերջին տարիների կտրվածքով: Իշխող համակարգի ու, մասնավորապես, քաղաքական ուժի տեսանկյունից սա ուղղակի ֆորսմաժորային դրություն է, որին իշխանության մեջ շատերը պարզապես պատրաստ չէին:
Ակնհայտ է դարձել մեկ բան՝ իշխանություններն այլևս չեն կարող ընդառաջ չգնալ ժողովրդին՝ նորոգելու վաղուց փլուզված կամուրջը, որը երբեմնի կապող օղակն էր ժողովրդի ու իշխանության միջև:
Որոշ հանրապետականներ շարժումից միայն 8-9 օր հետո են կարծես գլխի ընկել, որ իրավիճակն իսկապես դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից, ու երևի թե ելնելով հենց միայն սեփական շահերից՝ ոմանք նույնիսկ սոցիալական ցանցերում սկսել են «ստատուսներով» հանդես գալ՝ ուղղված անմիջապես Նիկոլ Փաշինյանին, թե՝ բա՛վ է, Նիկո՛լ,Նիկո՛լ, սթափվի՛ր, Նիկո՛լ, հասկացի՛ր,որ սահմանագիծը պետք չէ հատել և այլն: Ավելին՝ ապրիլի 21-ին հայ իրականության պայմաններում գրեթե աննախադեպ բան է տեղի ունեցել: Նախագահը դուրս է եկել ցուցարարներին ընդառաջ, հենց բոլորի առաջ երկխոսության բռնվել Փաշինյանի հետ՝ կոչ անելով նրան չարհամարհել իշխանությունների՝ երկխոսության գնալու կոչը:
Ինչ խոսք՝ իշխանությունների կամ դրանց մոտ կանգնած շրջանակների ցանկությունը՝ երկխոսություն սկսելու Նիկոլ Փաշինյանի հետ, միանգամայն հասկանալի է նրանց իսկ տեսանկյունից: Քչերն էին ի սկզբանե հավատում Փաշինյանի նախաձեռնության հաջողությանը: Ավելին՝ ակնհայտ է, որ մի շարք հանրապետականների՝ Փաշինյանին ուղղված հորդորներն այս պարագայում բխում են ոչ թե ժողովրդին ընդառաջ գնալու բարի ցանկությունից, այլ ընդամենն ինքնապահպանման բնազդից,ու խնդիրն այստեղ փափուկ բազկաթոռների պահպանման, բայց ոչ երբեք երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու ձգտման մեջ է:
Սակայն արդյոք այսօր խնդիրն ընդամենը Փաշինյան-իշխանություններ երկխոսության մե՞ջ է կայանում: Արդյոք խնդիրն ավելի խորքայի՞ն չէ, քան միգուցե իշխանություններին թվում է:
Վերջիվերջո Փաշինյանը կարող է թեկուզ հենց այսօր հայտարարել ակցիաների դադարեցման մասին ու իր շուրջ համախմբվածներին տուն ուղարկել: Սակայն արդյոք դրանով հարցը կարելի կլինի՞ լուծված համարել, իսկ հասարակության պահանջներն էլ՝ կատարված:
Ակնհայտ է, որ ոչ, քանի որ հասարակության բողոքի պատճառները շատ ավելի խորքային են, քան ընդամենն իշխանափոխության պահանջը: Ժողովուրդն այսօր ընդամենը մեկ բան է պահանջում՝ ապրել օրենքի տառին ու ոգուն համապատասխանող իրավական պետությունում: Այստեղ ընդամենը հացի խնդիր չէ, չէ՞ որ նույն փաշինյանական զանգվածներին այսօր հեռակա կարգով միացել են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց կյանքի պայմանները բնավ պայմանավորված չեն ասենք Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակով, ու որոնք չունեն հացի խնդիր:
Հայությունը՝ թե՛ դրսում ու թե՛ ներսում մեկ բան է ցանկանում՝ իրավական Հայաստան,ուր իրավապահ մարմինները՝ նույն Արդարադատության համակարգն ու շատերի կողմից գազանաբարո ընկալվող ոստիկանությունը կլինեն ոչ թե «կռիշավոր» օրինազանցների թաքուն հովանավորներ, այլ առաջին հերթին օրենքի երաշխավորներ՝ կատարելու ոչ թե քաղաքական պատվեր, այլ ամենօրյա աշխատանքով կյանքի կոչելու օրենքը:
Անկասկած է, որ իշխանություն-ժողովուրդ քակտված կապը այդպիսին է նախևառաջ օրենքի անգործության հետևանքով, ու եթե իսկապես խնդիր կա կապող կամուրջները պահպանելու, ապա առաջին հերթին մարդկային դեմք պետք է հաղորդել հենց այն իրավապահ մարմիններին, որոնք ամենից հաճախ են առնչվում ժողովրդի հետ, որոնք առաջին օղակն են ներկայացնում իշխանություն-ժողովուրդ շփումներում:
Իսկ ժողովրդի իրական սոցիալ-տնտեսական վիճակի մասին պատկերացում կազմելու համար սոցիալական ցանցերը սեփական «ստատուսներով» հեղեղած նույն հանրապետականներից շատ բան չի պահանջվում: Հարկավոր է ընդամենը մի քանի օր տեղերով փոխվել ժողովրդի հետ ու փորձել գոնե մի քանի օր կամ նույնիսկ մի քանի ժամ ապրել այն չարքաշ կենցաղով, որին մատնված է Հայաստանի հասարակության գերակշիռ մեծամասնությունը սեփական երկրում: Տեսնես քանի՞ օր կամ ժամ այդպես կդիմանան…
Իշխանությունների՝ այս իրավիճակից ելքը միայն մեկն է՝ վերջապես դադարել անհամոզիչ իմիտացիան ու խնդիրներին փորձել նայել ուղիղ հայացքով: Ժողովրդի համբերությունն առաձգական չէ, ու մի օր հասարակությունը կարող է իսկապես պայթել:
Գայանե Մանուկյան

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը

Ուտել-թռնելը Դինուլիկի մոտ չի ստացվելու


