- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ապրիլը եկավ՝ մի խենթ զգացում իր հետ, գույներ չեմ ուզում խնայել՝ նկարագրելու գարնան զարթոնքը, որ զգում ենք այս օրերին, բայց հոգիս կիզում է անհանգիստ մի ապրում, երբ քաղցրացած այս հողի համար անավարտ մի վեպ կա, անուններ հերոսացած, երիտասարդ կյանքեր, կիսատված երազանքներ, բյուրապատկված մորմոք...Ո՞վ ենք մենք, որ այն շլացուցիչ լույսերի տակ կյանքի ճոխության վրա ծիծաղում ենք երբեմն ու նախընտրում այս կյանքը, որ մերն է, մեր սեփականը, և խնկարում ենք այդ մասին ամենուր ու նախընտրում կյանքի հավերժության ճանապարհը, որ արցունքոտ է, բայց ոգեղեն ու կրակոտ:
Հայրենական վիշտն անափ է, այն մեր կյանքի անբաժան մասն է դարձել, բայց մենք լսում ենք ամեն օր հողի ձայնը՝ լավ իմանալով հողի հանդեպ ունեցած մեր «բնավորությունը», այն նվիրումը, որ հարազատորեն մեզ ուղեկցում է միշտ: Ես ընդհանրական «մենք» եմ գործածում ու գիտեմ, որ այստեղ ապրողների մոտ հուսահատ սպասումներ չկան, երբ ուժգին կենսասիրություն և լիարժեք կյանքով ապրելու բուռն ցանկություն ունենք:
Հրետակոծության այն ապրիլյան օրերը մեզ հետ են միշտ, որ եկան խլացրին 92-ի պատերազմական օրերը, բայց կյանքի բանաձև դարձրինք մի նոր կարգախոս, որ Արցախում ապրելը լուսեղեն կյանքի հաղթանակ է, հավատի և հայրենապաշտության հավերժական երթը մեր: Հասկացանք, որ ինքնազոհաբերում պետք չէ, երբ ինքներս այստեղ ինքնանվիրման ճանապարհն ենք ընտրել, իսկ կյանքը վաղուց մեզ համար դարձել է անմահության կենսակերպ, «մահ իմացյալ, որ անմահություն է»:
Սերնդի հետ իմ աշխատանքը բազում երանգներ ունի, լայն ու ընդգրկուն տեսադաշտ, լուսավոր հավատ, ազգային համախմբում, պատմության հիշողություն: Իմ «ես»-ի մեջ անգամ ընդհանրական մտածողություն կա, որ մեր առջև նստած սերունդն է դիմադարձ դառնում արտագաղթին և ողջունում հեռուներում ապրողների վերադարձը: Այս սերունդն է, որ պատրաստակամ սպասում է դպրոցական նստարանից հետո իրեն նվիրել երկրի սահմանների պաշտպանությանը: Այստեղ սերնդի համար աշխարհն ընկալվում է հողի հանդեպ ունեցած սիրով, անմրցելի հայրենասիրությամբ: Անծայր կարոտ չկա այստեղ, երբ հայրենիքը մեր կողքին է միշտ, իսկ մենք՝ հայրենիքում, բայց անվերջ սպասում կա, խաղաղ կյանքի լուսավոր սպասում:
Ցավի և հիշողության պոռթկում կա այստեղ, որ անշրջանցելի է դարձնում անցած պատերազմական օրերը, խտացնում մեր ասելիքը, որտեղ բազում հիշատակներ կան, անմահացած անուններ, հերոսացած կյանքեր: Անհատականն ու տիեզերականը միահյուսվում են ինքնաբերաբար, երբ մեր հոգում մայր Հայաստանն է, հայության համախմբումը, բոլորիս երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը, հայրենիքում մեր խաղաղ ապրելու իրավունքը:
Նատաշա Պողոսյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը





