- 2024-05-10 18:27:00Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
- 2024-05-10 17:01:00Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այսօր աշխարհի թիվ մեկ իրադարձությունն է` ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալությունը: Այդ իրադարձությունից մեկ օր առաջ Բարաք Օբաման վերջին ասուլիսը տվեց, որի ընթացքում խոսեց Ռուսաստանի թեմայով:
ԱՄՆ-ի հեռացող նախագահի խոսքով, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն առնչություն չունեն այդ երկրի միջուկային զինանոցի հետ և հետևանք են Ուկրաինայի հանդեպ՝ Կրեմլի իրականացրած «օկուպացիոն քաղաքականության»: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսում Բարաք Օբաման հայտարարեց՝ պետք չէ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կապել միջուկային սպառազինությունները սահմանափակելու հարցով բանակցությունների արդյունքների հետ: Օբամայի խոսքով, այդ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել Ուկրաինայի հանդեպ իրականացվող քաղաքականությունը:
Օբամայի այս մեկնաբանությունն առաջին արձագանքն էր ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 16-ին հնչեցրած այն հայտարարության, թե Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցների վերացումը հնարավոր կդառնա այդ երկրի միջուկային զինանոցի կրճատման դեպքում: Սպիտակ տանը կայացած իր վերջին ասուլիսում Օբաման ընդգծեց՝ պատժամիջոցները սահմանվել են ոչ թե միջուկային զենքի հետ կապված խնդիրների պատճառով, այլ այն, որ Ռուսաստանն ուժային ոտնձգություն է կատարել անկախ և ինքնիշխան երկրի՝ Ուկրաինայի հանդեպ: Ըստ նրա, սա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև միջազգային հանրության վճիռն է:
«Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը, միջամտել այդ երկրի գործերին և աջակցել այն զինյալներին, որոնք խարխլում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Ահա թե ինչ կասեի ես ռուսներին՝ որքան շուտ դադարեցնեք այդ ամենը, այնքան շուտ կվերանան պատժամիջոցները»,- ասաց Օբաման: Նա նշեց նաև, որ ԱՄՆ-ի համար կարևոր է պահպանել հետևյալ սկզբունքը՝ մեծ երկրները չպետք է գրավեն և ներխուժեն փոքր երկրներ:
Ռուսաստանն, իր հերթին, մեղադրում է ԱՄՆ-ին՝ 2003-ին Իրաք ներխուժելու համար: Կրեմլի քննադատության թիրախում է նաև Մերձավոր Արևելքում Օբամայի վարած քաղաքականությունն ու 2011-ին Լիբիայում իրականացրած միջամտությունը: Ինչ վերաբերում է միջուկային սպառազինությունների կրճատմանը, Օբամայի նախագահության շրջանում այդ ուղղությամբ որոշակի քայլեր են կատարվել՝ 2010-ին ՌԴ-ն և ԱՄՆ-ը ստորագրել են «Նոր մեկնարկ» կոչվող պայմանագիրը, ըստ որի, կողմերը համաձայնել են միջուկային զինանոցի ոչ մեծ կրճատումներ կատարել: Ու թեև հետագա տարիներին Օբաման ձգտում էր շարունակել բանակցություններն այդ ուղղությամբ, բայց երկու երկրների հարաբերությունների վատացման պատճառով դա տեղի չունեցավ:
Իր վերջին ասուլիսում Բարաք Օբաման նաև նկատեց՝ Ռուսաստանը սրեց հակաամերիկյան հռետորաբանությունը հատկապես այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը 2012-ին վերադարձավ ՌԴ նախագահի պաշտոնին:
Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին, ԱՄՆ-ի հեռացող նախագահն ասաց, թե մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ, գիրք գրել ու չխանգարել իր հաջորդին՝ երկրի կառավարման գործում: Սակայն, կան թեմաներ, որոն շուրջ Օբաման չի տատանվի բարձրաձայնել իր խոսքը: «Դա տեղի կունենա այն դեպքում, երբ վտանգված կլինեն մեր հիմնական արժեքները», նշեց Օբաման, իբրև նման օրինակներ նշելով քվեարկության նոր խոչընդոտները, բազմակարծությունը կամ մամուլը լռեցնելու ինստիտուցիոնալ ջանքերը և մանուկ հասակում ԱՄՆ տեղափոխված, սակայն, փաստաթղթեր չունեցող անձանց արտաքսելուն միտված քայլերը:
Թրամփի հայտարարությունները Մոսկվային «հույս են ներշնչում»
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի մամլո ասուլիսի հիմնական թեման ռուս-ամերիկյան հարաբերություններն էին ու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ հնարավոր համագործակցությունը։
Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա հարաբերություններ կառուցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ: «Ռուսաստանն առանց մտավախության, բայց և՝ առանց խանդավառության է սպասում Թրամփի պաշտոնավարմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը, այդուհանդերձ, հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, քան Բարակ Օբամայի օրոք է։ Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է՝ Դոնալդ Թրամփը նման չէ ԱՄՆ-ի նախագահներից և ոչ մեկին։ Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը ողջունում է այն, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հիմնական նպատակներից մեկն ահաբեկչության դեմ պայքարն է լինելու: Թրամփի հայտարարությունները Լավրովին «հույս են ներշնչել», որ այդ պայքարում Միացյալ Նահանգները չի առաջնորդվի «երկակի ստանդարտներով»:
Անդրադառնալով Սիրիայի հարցում ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր համագործակցությանը, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի թիմը կընդունի Աստանայում կայանալիք հավաքին մասնակցելու հրավերը, և «դա կլինի առաջին շփումը ԱՄՆ-ի նոր նախագահի թիմի և Մոսկվայի միջև»:
Բողոքի ցույցեր` ընդդեմ Թրամփի
Միաժամանակ` այսօր Դոնալդ Թրամփի նախագահական երդման արարողության նախօրեին Վաշինգտոնը վերածվեց վիրտուալ մի ամրոցի: Շուրջ քառորդ միլիոն ցուցարարներ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել հանրապետական թեկնածուի երդման արարողությանը զուգահեռ: Մինչև միջոցառումների մեկնարկը` ոստիկանության տվյալների համաձայն շուրջ 900 հազար մարդ կմասնակցի երդման արարողությանը, որոնց թվում են ինչպես Թրամփի աջակիցներն, այնպես էլ ընդդիմադիրները: Միջոցառումները ներառում են ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ երդման արարողությունն ու Սպիտակ Տան շրջակայքի փողոցներով անցնող շքերթը:
Ցուցարարներից շատերը դժգոհ են Թրամփի արած հայտարարություններից՝ կապված կանանց, մահմեդականների, Օբամաքեերի չեղյալ հայտարարելու և ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցման վերաբերյալ: Թրամփի կողմնակիցներն աջակցում են նրան հաջողակ գործարար և հեռուստատեսային աստղ լինելու համար՝ որպես առավելություն ընդգծելով նրա՝ ավանդական քաղաքական համակարգից դուրս լինելը:
Հեռացող վարչակազմի ազգային անվտանգության քարտուղար Ջեհ Ջոնսոնը ասել է, որ ոստիկանությունը կբաժանի Թրամփի կողմնակիցների ու ընդդիմադիրների խմբերը՝ բախումներից խուսափելու համար: «Մտահոգությունն այն է, որ կլինեն թրամփամետ և հակադիր խմբեր, որոնք կարող են բախվել, եթե գտնվեն նույն տարածքում»,- ասել է Ջոնսոնը MSNBC-ին տված հարցազրույցում:
28 հազար անվտանգության աշխատակիցներ այդ օրը կապահովեն անվտանգությունը Վաշինգտոնի կենտրոնում շուրջ 8 քառակուսի կմ. տարածության վրա՝ տեղադրելով ճանապարհը փակող ցանկապատեր, բարիկադներ կամ բեռնատարներ: Շուրջ 270 հազար ցուցարարներ, ըստ բողոքի ցույցի կազմակերպիչների, կբաժանվեն 30 խմբերի: Թրամփի կողմնակիցները ևս կստանան երթ անցկացնելու իրավունք նախքան երդման արարողության սկիզբը:
Disrupt J20 անունով ցուցարար խումբը խոստանում է ցույցեր անցկացնել բոլոր 12 ստուգման կետերում և փակել ճանապարհը դեպի միջոցառումների վայր: Այս պահին ամենամեծ բողոքի ցույցը կանանց երթն է՝ նախատեսված շաբաթ օրը Վաշինգտոնում: Նախնական տեղեկության համաձայն մասնակիցների թիվը կհասնի 250 հազարի: Կանանց երթեր նախատեսվում են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում ու աշխարհի տարբեր անկյուններում:
Թրամփի դեմ ուղղված բողոքի ցույց նախատեսվում է չորեքշաբթի օրը Նյու Յորքում, որին կմասնակցեն նաև քաղաքապետ Բիլ դե Բլասիոն, ռեժիսոր Մայքլ Մուրն ու դերասան Ալեք Բոլդվինը, ով ընդօրինակում է Թրամփին «Saturday Night Live» հեռուստաշոուի եթերում:
Վաշինգտոնում կայանալիք ցույցերից է նաև մարիխուանայի օրինականացման կողմնակիցների բողոքի ցույցն ընդդեմ Թրամփի որոշման՝ գլխավոր դատախազի պաշտոնում Ալաբամայի սենատոր Ջեֆ Սեշենսին նշանակելու վերաբերյալ: Վերջինս հայտնի է որպես մարիխուանայի օրինականացման քննադատ: Ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուշամը ասել է, որ ոստիկանները պատրաստ են մասսայական ձերբակալություններ իրականացնել անհրաժեշտության դեպքում, սակայն հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա: «Եթե ձերբակալություններ իրականացնենք, ապա ամեն ինչ կընթանա արագացված կարգով»,- ասել է ոստիկանության ղեկավարը:
Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը խոստացել են ապահովել ցուցարարների խոսքի և հավաքների ազատության սահմանադրական իրավունքը: Նախագահ Օբամայի առաջին երդման արարողությանը մասնակցել էր 2 մլն մարդ, իսկ երկրորդ երդմնակալությանը՝ շուրջ 1 միլիոն: Սպասվում է, որ այս տարի մասնակիցների թիվը չի հասնի մեկ միլիոնի:
Մետաքսյա Շալունց
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան