- 2025-05-02 10:29:00Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...
- 2025-05-02 10:16:00Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այս գիշեր խաղաղ էր, ու ես սկսեցի կարոտել…Իսկ խաղաղ օրերին գիտե՞ք ինչ են կարոտում…Առավոտյան նկատեցի, որ մեղմ անձրև էր տեղում, մեղմորեն ձեռքիս ափի մեջ անձրևի կաթիլը գուրգուրեցի, իսկ նա ինձ ժպիտ պարգևեց, ու ես կարոտեցի իմ այս օրերին կորցրած ժպիտը: Թռչունների ճռվողյուն լսեցի, ուշադիր կանգնեցի ու սկսեցի լսել նրանց, լեզուն չէի հասկանում, բայց մեղմորեն ժպտացի այդ անմեղ շնչավորներին:
Մի հայացք ձգեցի մեր բնակելի շենքին, ու դատարկության մեջ կարոտեցի բոլոր նրանց, ովքեր միշտ այստեղ էին, իսկ հիմա չկան, այս անգամ էլ մի աղավաղված ժպիտ երևաց դեմքիս: Այս կյանքում մարդիկ կային, որոնց կարծել էի, հնարավոր չէ ներել, բայց մտովի ներեցի ես ու նորից մի քանի ժպիտներ գրկեցի, որ պարգևեմ նրանց:
Գիտեմ, որ այս կայքում ինձ շատ հարազատ դարձած մարդիկ անհանգստանում են պատերազմական գոտում գտնվողներիս ապրումներով, երախտագիտության զգացումով բազում ժպիտներ պարգևեցի նրանց, որ իրենց մտահոգություններով մասնակիցն են դարձել մեր ապրումներին, երբեմն մոռացնել տվել մեր սարսափելի վիճակը:
Մտքերի մեջ խորասուզված` գնացի խանութ, ուրախացա, որ այն բաց էր, ոմանք զարմացած ինձ են նայում, իսկ ես սիրառատ ժպտում եմ ինձ նայող անծանոթ զինվորականներին, որ այս օրերին հաղթանակ էին կերտում սահմանին: Րոպեներ հետո նրանցից մեկը խանութի դուռը բացեց ու հարգալից տեղ տվեց, որ ես դուրս գամ, այդ պահին ժպիտը ողողեց դեմքս, նա էլ սկսեց ժպտալ…Հետո մենք սկսեցինք զրուցել, մեզ միացան այն մյուս երկուսը, իմ բարեմաղթանքներն ուղղեցի նրանց, վերջում բոլորս ծիծաղում էինք, ու ես հասկացա, թե որքան կարոտել եմ նաև իմ այս ծիծաղին:
Այս պահին դպրոցի ճամփան եմ կարոտում, որ արդեն քանի օր է` այնտեղով չեմ անցնում, իմ առջև նստած աշակերտների հայացքն եմ կարոտում, նույնիսկ այն բացված դասամատյանը, որտեղ գնահատականներ էի նշանակում… Ինչքա~ն շատ բան կա կարոտելու…Գրիչս ձեռքիս երբեմն կանգ է առնում, բայց խաղաղ օրերի որքա~ն գրելու բան կար, որ այդպես էլ կիսատ մնացին, հիմա էլ գրքեր կան բացված, չեմ ուզում փակել, միայն հայացքս անցնում է տողերով, բայց ուշքս հեռվից եկող խուլ ձայների վրա է, ու ես կարոտում եմ իմ խաղաղ օրերի գրչին, կարոտում եմ նաև բացված գրքերին, երբ ընթերցում էի, այն ժամանակ հասկանում էի, թե ինչ եմ ընթերցել…
Որքա~ն շատ կարոտներ կան, որ այս օրերին մոռացել էի, ինչքա~ն շատ ժպիտներ կան, որ կարոտում եմ…Այս պահին կողքիս թոռնիկս Արցախի օրհներգն է երգում, ուրախ ժպտում եմ… Մի ներքին ձայն ինձ ասում է` ամեն օր սպասի՛ր դու, կարոտներդ կգան մի օր, և դու սիրալիր կժպտաս նրանց:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան
միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն



