USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժամանակ». Ռուսների հերթական դավաճանական հարվածը Հայաստանի թիկունքից...
2016-03-09 20:22:00
Տպել Տպել

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլեւ արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները:

Ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթը (ВПК) մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ: Ընդ որում՝ մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների մասին, թե օրինակ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակությամբ ռազմական տեխնիկա եւ այլն:

«Ֆորպոստ մի շարք հարցերով…» վերնագրված հոդվածում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը գնահատել է հայկական բանակի ռազմական ներուժը եւ հնարավոր դերը ռուս-թուրքական հնարավոր զինված առճակատման դեպքում:

«Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության դեպքում Հայաստանը հայտնվում է առաջին գծում»,- այսպես է փորձագետը սկսել իր հոդվածը:

ՀՀ ՊՆ-ն հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց Խրամչիխինի հրապարակած ինֆորմացիան հայկական զինուժի մասին՝ ասելով. «Ես ծանոթացա այդ վերլուծությանը: Դա փորձագետի անձնական տեսակետն է, որտեղ կան տեղեկություններ, որոնք, ինչպես միշտ, լիովին չեն համապատասխանում իրականությանը: Շատ անճշտություններ կան, ինչպես լինում է նմանատիպ ցանկացած վերլուծության դեպքում»:

Ո՞վ է Խրամչիխինը

Հոդվածի հեղինակը պատահական մարդ չէ եւ բնականաբար ինքնագլուխ կերպով չէր կարող այսպիսի տեղեկություններ հավաքագրել ու հրապարակել՝ առանց, այսպես ասած, «վերեւի հրահանգի»: Ալեքսանդր Խրամչիխինը քաղաքագետ է, վերլուծաբան եւ Ռուսաստանի ամենահեղինակավոր ռազմական փորձագետներից մեկը: Միաժամանակ նա զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոն Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտում, որը կարելի է ասել՝ գործում է պետական ֆինանսավորմամբ: Սա արդեն իսկ խոսուն փաստ է հեղինակի եւ իր վերլուծության մասին:

Աշխատել է մի ամբողջ ագենտուրա

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող, վերլուծաբան Դանիել Իոաննիսյանը ասում է, որ այս ինֆորմացիան հնարավոր չէր հավաքագրել բաց աղբյուրներից՝ լինի դա լրատվամիջոց, թե մեկ այլ աղբյուր: Մեր զրուցակցի կարծիքով՝ գործել է գործակալական ցանց. «Այս աստիճան մանրակրկիտ տեղեկություններ մենք չէինք կարողանա հավաքագրել: Եթե փորձեինք նման բան անել, Ազգային անվտանգության ծառայությունը պարզապես կձերբակալեր մեզ: Տվյալներն այն աստիճանի մանրամասնությամբ են, որ ակնհայտ է, որ այստեղ մի ամբողջ ագենտուրա է աշխատել»:

Ռուս քաղաքագետ Մոդես Կոլերովը, որն իրականում Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողներից մեկն է, քաղաքական ենթատեքստ չի տեսնում ռուսական շաբաթաթերթի հոդվածում: «Եթե դրանք ռազմական գաղտնիքներ են, այդ դեպքում մենք սպասում ենք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշմանը: Եթե դրանք ռազմական գաղտնիքներ չեն, ապա դրանց գաղտնիությունը կարող են գնահատել միայն մասնագետները: Դուք համոզվա՞ծ եք, որ դրանք ռազմական գաղտնիքներ են»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա:

Ռազմավարական դավաճանություն

Նույնիսկ եթե այդ տեղեկության թեկուզ 1 տոկոսը համապատասխանում է իրականությանը, նման քայլը «ռազմավարական դաշնակից» կոչվող պետության կողմից չափազանց մտահոգիչ է Հայաստանի համար: Սա, փաստորեն, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի հրապարակման քաղաքականության շարունակությունն է:

Ռուսների այս նոր գործելաոճի վերջնական նպատակներն առայժմ դժվար է ամբողջությամբ բացահայտել, բայց կարելի է, իհարկե, տալ որոշ հստակ գնահատականներ: Ռուսաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում,- ադրբեջանցիները դժվարանում են վճարել ռուսներին ստացած զենքի համար,- եւ արդեն երկրորդ անգամ փորձում է Հայաստանի հաշվին շանտաժի ենթարկել ադրբեջանցիներին:

Միաժամանակ սա նաեւ ակնհայտ սադրանք է՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանային գոտում նոր ռազմական լարվածության հրահրմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա իր ազդեցության շնորհիվ տարածաշրջանը կառավարող Ռուսաստանը, ըստ երեւույթին, գոհ չէ վերջին մեկ-երկու ամիսներին շփման գծի հարաբերական խաղաղությամբ, եւ նա նմանատիպ քայլերով միանգամայն կարող է ավելացնել քաղաքական եւ հետեւաբար՝ ռազմական լարվածությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Բնականաբար, սա որեւէ կերպ չի տեղավորվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պաշտոնապես հռչակված ռազմավարական դաշնակցության տրամաբանության մեջ եւ ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական հարված թիկունքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1201 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook