USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ադրբեջանը փորձում է ԱՄՆ-ում նոր կողմնակիցներ գրավել
2016-02-27 09:00:00
Տպել Տպել

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ Վաշինգտոնում կազմակերպվել էր Խոջալուի ողբերգության հիշատակման երեկո:

«Խոջալուն մեզ հիշեցնում է, որ անհրաժեշտ է կոտրել մեր միջի բաժանարար գծերը եւ խաղաղ տարածաշրջան կառուցել, որտեղ հայերն ու ադրբեջանցիները ապրում են միմյանց հետ որպես լավ հարեւաններ, այլ ոչ թե՝ սպանում միմյանց», - հայտարարեցԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

Ադրբեջանի դեսպանը, որի ելույթը բացարձակ խաղաղարար էր, ընդգծեց, որ հակամարտության շարունակման դեպքում հայերն ու ադրբեջանցիները շարունակելու են միմյանց ընկալել սպանությունների, ողբերգությունների եւ բռնազավթումների տեսանկյունից:

Ադրբեջանին աջակցություն հայտնած կոնգրեսական Սթիվ Քոհենի կարծիքով, ղարաբաղյան խնդրիկարգավորումը պահանջելու է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի սերտ համագործակցություն: Իսկ ահա կոնգրեսական Դեյնա Ռորաբահերը սկսեց իր ելույթը հենց ԱՄՆ-ի գործադիր իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունից.

«Միացյալ Նահանգները չի ներգրավվել բավարար չափով եւ չի փորձել այն ուժը հանդիսանալ, որը կկարգավորեր ներկա սարսափելի իրավիճակը»:

Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է համագործակցել հակամարտող բոլոր կողմերի հետ՝ խաղաղության հասնելու համար: Ուստի, Դեյնա Ռորաբահերը հորդորեց հավաքվածներին.

«Եկեք կարգավորման միջոց գտնենք, եկեք մեզ չդասենք այս խմբի թշնամիների կամ այն խմբի բարեկամների թվին։ Դա վերջ չի դնելու սպանություններին։ Եկեք միջոցներ գտնենք, եւ դրանք կան, որպեսզի այս իրավիճակն արդար կերպով կարգավորվի»:

Ի դեպ միջոցառմանը ներկա էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, որը սակայն,ելույթով հանդես չեկավ։Դեսպանի ներկայությունը լուրջ քննադատության արժանացավ Միացյալ Նահանգների հայ համայնքի ազդեցիկ խմբերի կողմից:

«Խաղաղության հաստատման իրական թեստը կլիներ կոնգրեսականներ Ռոյսի եւ Էնգելի նախաձեռնության իրականացումը, որը նախատեսում է սահմանագծից դիպուկահարների հեռացումը, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումն ու դիտորդների ներկայությունը: Հայաստանն ու Արցախն անցել են այդ թեստը, Ադրբեջանը՝ ոչ: Իսկ դեսպան Ուորլիքի առաջնահերթ պարտականությունն է խաղաղության հաստատումը, որը նախատեսում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի սանձազերծումը», - ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ դեսպան Ուորլիքը ավանդաբար ներկա է լինում նաեւ Միացյալ Նահանգների հայամետ օրենսդիրների մասնակցությամբ կազմակերպված բոլոր միջոցառումներին, ինչով հարուցում է ադրբեջանական կողմի լուրջ դժգոհությունը:

Այս նյութը դիտել են - 2133 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook