- 2022-07-05 03:21:00 ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում
- 2022-07-05 02:25:00Դատախազությունում բոլորին կազատեն՝ բացի տեղակալ Գևորգ Բաղդասարյանից.«Ժողովուրդ»
- 2022-06-27 23:34:00Մակունց-Բայդեն լուսանկարի բարձրացրած կեղծ ու ամոթալի աղմուկը․ Հարութ Սասունյան (video)
- 2022-02-18 23:53:00Դատախազության երկրորդ դասի խորհրդական կովկիթ աբգարիկը՝ սպանում է արդարադատությունը...
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































7or.am. «Հայաստան» համահայկական հիմնադրամին 2021 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում փոխանցված գումարներից 52 միլիարդ դրամի ծախսման ուղղությունները բացահայտելու համար Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողովին մինչև հիմա Ֆինանսների նախարարությունը չի կարողանում փոխանցել հաշվետվություն, թե ինչպե՞ս է ծախսվել հատուկ հաշվեհամարին փոխանցված 52 միլիարդ դրամը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը՝ հավելելով.
«52 միլիարդ դրամ Հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը՝ առանց Հոգաբարձուների բոլոր անդամներին տեղեկացնելու այդ որոշման մասին՝ դրանով իսկ այդ անդամներին զրկելով կարծիք հայտնելու հնարավորությունից, հետևաբար՝ ի սկզբանե այդ որոշումն անօրինական է։ Անօրինականությունները, սակայն, դրանով չեն ավարտվում, հիմա Կառավարությունը Հիմնադրամին հանձնել է թվային սխալներով հաշվետվություններ, որոնք ցույց չեն տալիս, թե Հիմնադրամից հատկացված փողն ինչի վրա է ծախսվել։ Այդ անգամ սխալ թվերով հաշվետվության մեջ ցույց չի տրված անգամ կապը՝ Հիմնադրամի գումարների և Կառավարության արած ծախսերի միջև»,-ասաց Արա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս թվային անհամապատասխանությունների ֆոնին տարօրինակ է, որ հրաժարական է տալիս Հաշվեքննիչ պալատի արդեն նախկին նախագահ Լևոն Յոլյանը, որովհետև նրա ղեկավարած կառույցն արդեն իսկ ուսումնասիրություններ է սկսել Ֆինանսների նախարարությունում՝ բացահայտելու համար Հիմնադրամից փոխանցված 52 միլիարդ դրամի ծախսման ուղղությունները։
«Չեմ բացառում, որ հիմա պետք է մի յուրայինի բերեն այդ պաշտոնին նստեցնեն, որը կթաքցնի «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ըստ իս, գողացված 52 միլիարդ դրամը»,-ասաց Արա Վարդանյանը՝ նշելով, որ ինչպես այս անորոշությունները, այնպես էլ Հիմնադրամի ներկայիս տնօրեն Հայկակ Արշամյանի գործունեությունը բացասաբար է ազդում Հիմնադրամի վարկանիշի վրա։
«Իմացա, որ Հիմնադրամի գործադիր տնօրենն իրեն սպասարկելու համար Դուբայից գնել է «Տոյոտա Պրադո» մեքենա, որի արժեքը եղել է 45 հազար դոլար, և դա այն դեպքում, երբ Հիմնադրամի տնօրենի համար 2017 թվականին էր գնվել ծառայողական մեքենա»,-ասաց Վարդանյանը։

Աշտարակում պայթյունի մանրամասները

Եթե Փաշինյանը լսի կնոջ հուշելն ու երկուշաբթի հրաժարական տա, այս աղետից կփրկվենք. Էդգար Ղազարյան

Ազգային ժողովում Խաչատուր Սուքիասյանը թեժ բանավեճի մեջ է

Ինչպե՞ս են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլը թալանել Համահայկական հիմնադրամը. Էդգար Ղազարյան

Մակունց-Բայդեն լուսանկարի բարձրացրած կեղծ ու ամոթալի աղմուկը․ Հարութ Սասունյան (video)

Լոս Անջելեսումում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին

Էքսկլյուզիվ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑՐԵՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻՑ. Hraparak

Լոս Անջելեսի ազերի համայնքը դատապարտել է Զարեհ Սինանյանի դեմ ակցիան . Ռոբերտ Մակարյան

Երբ նախարար Ավանեսյանը զոհված երեխաների դիակները ցելոֆաններով փաթաթած, պադվալներում, բետոնի հատակին ամիսներով պահում էր, Գիսանե Պալյանը լուռ էր

Ընդդիմադիր պատգամավորները մտել են Առողջապահության նախարարի սենյակ

«Թուրք ես դու». նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը

Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին Լեւոն Քոչարյանին

Սփյուռքից կոշտ են արձագանքում Սինանյանի խոսքերին

ՀՅԴ-ն աշխատում է ՀՀ պետական շահերի դեմ, դա դավաճանություն է. Զարեհ Սինանյան

Հրապարակում անընդունելի մարդիկ կան, որ հարվածում են շարժմանը. Արթուր Վանեցյան

Ալեն Սիմոնյանի մայրիկի դեմ հաղորդում է ներկայացվել

Վարչապետը ջերմ ընդունելության է արժանացել Ասենի հայ համայնքի կողմից

Ամերիկացի լրագրողը պատմում է Գագիկ Խաչատրյանի առանձնատան մասին

Սրանք են ուզում հետ գան? Վարդան Ղուկասյանը գաղտնալսում է հրապարակել․ Քաղաքացին ասում ա՝ խնդիր կա դատարան դիմի

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններն ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին

Հա, ես եմ հրաման տվել, որ հատուկ միջոցներ կիրառեն Սարի թաղում, ճիշտ եմ արել․ Լևոն Երանոսյան

Դավաճա՛ն, դավաճա՛ն. ինչպես են դաշնակցականներն «ուղեկցում» Վաշինգտոնում Նիկոլի դեսպան Մակունցին

Թագուհի Թովմասյանը քիչ առաջ է վերադարձել Խրամորթից

Եթե ձեր ու նախկինների մեջ որևէ տարբերություն չկա, ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության, որ Արցախը կորցնե՞նք




