USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀԿ-ում առաջիկայում «մե քեֆ, մե ուրախություն» կլինի
2016-02-13 09:27:00
Տպել Տպել

http://usarmenianews.com/files/4354556d/1270/acf123ecf03587.jpgՀՀԿ-ում առաջիկայում «մե քեֆ, մե ուրախություն» կլինի, որին կմասնակցի նաեւ Սերժ Ազատիչը. լույս են տեսել Արտաշես Մամիկոնիչի հերթական` «Տագնապի եւ հույսի ժամանակները» եւ «Այս աշխարհը հեշտ է ոչնչացնել…» գրքերը: Առաջինում Գեղամյանի 2014-15թթ. ելույթները, հոդվածներն ու հարցազրույցներն են։ Գրքի շապիկն էլ «ինքնատիպ է»՝ հայոց անմոռուկն է, ծաղկի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ ծաղկի «թերթիկները» Եղեռնի 100-ամյակի առիթով Հայաստան ժամանած Վլադիմիր Վլադիմիրովիչը` անմիջապես Սերժ Սարգսյանի գլխավերեւում, կողքը՝ Օլանդը եւ մնացյալ բարձրաստիճան հյուրերը: Հաջորդ քերթվածքն էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակութան ղեկավար Գեղամյանի երկու հոդվածներն են՝ իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ, իհարկե, ռուսերեն, «անգամ թուրքերեն» թարգմանված, բաժանված աշխարհով մեկ` 500 հասցեատիրոջ: Պարոն Գեղամյան, բա ո՞վ է ֆինանսավորել էս գեղեցիկ, էսքան թանկարժեք, էսքան ինքնատիպ հրատարակությունները: «Ինքս»: Որտեղի՞ց Ձեզ այդքան փող: «1991-95թթ. ես բիզնես եմ ունեցել, հետագայում ես հասկացա, որ իմ տարերքը քաղաքականությունն է եւ ոչ թե բիզնեսը: Հետո էլ՝ Դուք մոռանում եք, որ ԱԺ պատգամավորները բավականին բարձր աշխատավարձ են ստանում, եւ, երրորդը, Դուք մոռանում եք, որ մենք խորհրդարանում ունենք շատ պատկառելի անձնավորություն` համեստափայլ մի դեմք, որը հրատարակչության տնօրենն է, եւ մեր հարգարժան Վրեժ Վարանցովիչն ինքնարժեքով է այս կարեւոր գրքերը տպագրել»: Խոսքը «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանի մասին է: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1597 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook