USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Օբամային խելագարությունից կես քայլ է բաժանում....
2016-02-11 10:12:00
Տպել Տպել

Օրեցօր, սիրիական և Ասադամետ զորքերի հաջողություններին համընթաց, վատանում է Բարաք Օբամայի դրությունը, նրա հոգեվիճակն էլ ավելի է հիշեցնում նրա մաշկի գույնը։ Եվ Օբաման ստիպված է գործել որպես անմեղսունակ մանուկ, անում է բաներ, որոնք կարող են անել միայն անհուսալի լուզերները։ Երեկ, օրինակ, ԱՄՆ քաջարի ավիացիան օրը ցերեկով ռմբակոծել է Հալեպը և անմիջապես էլ դրանում մեղադրել ռուսական օդատիեզերական ուժերին։ Իհարկե, դա արվում է համաշխարհային հանրային կարծիքը բթացնելու համար, քանի որ նորմալ մարդկանց այդ անհեթեթության մեջ համոզելն անհնար է. ինքնաթիռն ասեղ չէ, և տեխնիկան էլ թույլ է տալիս հստակ պարզել, թե որտեղից է այն թռել և ինչ է ռմբակոծել։

Եվ այսպես, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ գրոհայինները չորեքշաբթի օրը ռմբակոծել են սիրիական Հալեպ քաղաքը, որի մեջ հետո մեղադրել են Ռուսաստանին, հինգշաբթի ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Երեկ Մոսկվայի ժամանակով ժամը 13.55-ին Թուրքիայի տարածքից, դեպի Հալեպ կարճագույն ճանապարհով, սիրիական երկինք է մտել ԱՄՆ ՌՕՈւ «А-10» երկու գրոհային և մի լավ ռմբակոծել քաղաքի օբյեկտները։ Գնդապետ Ուորենը չգիտես ինչու չի ազդարարել այս հարձակումն ուղղակի և, ի դեպ, փոխաբերական իմաստով նույնպես»,- ասել է Կոնաշենկովը լրագրողներին։

Ինչպես հիշեցրել է գեներալ-մայորը, չորեքշաբթի օրը Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը, Իրաքում նստած, հայտարարել է, թե, իբր, ռուսական օդանավերը ցերեկը Հալեպում ռմբակոծել են երկու հոսպիտալ։ «Արդյունքում, ըստ նրա, իբր, մոտ 50 հազար սիրիացի զրկվել է կենսականորեն անհրաժեշտ սպասարկումներից։ Պաշտոնական այս ներկայացուցիչն իրենից ոչինչ ավելի քամել չկարողացավ։ Ոչ ժամանակը, ոչ այդ հոսպիտալների կոորդինատները, ոչ այս տեղեկատվության աղբյուրները։ Պարզապես ոչինչ»,- նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։ «Երբ նման անհեթեթություն դուրս են տալիս լոնդոնյան իրավապաշտպան ակտիվիստները՝ դա մի բան է։ Բայց երբ այս մասին հայտարարում է Պենտագոնի ներկայացուցիչը, որն իրեն որպես ռազմական պրոֆեսիոնալ է ներկայացնում, դա միանգամայն այլ բան է»,- ավելացրել է Կոնաշենկովը։

«Մենք ուշադիր վերլուծել ենք բոլոր տվյալներն այն թիրախների, որոնք երեկ խոցվել են Հալեպում։ Նախևառաջ, հավանաբար, կհիասթափեցնեմ գնդապետ Ուորենին. նա չի կռահել։ Ռուսական ինքնաթիռները Հալեպ քաղաքի շրջանում երեկ չեն աշխատել։ Մերձավոր թիրախը եղել է քաղաքից ավելի քան 20 կիլոմետր հեռու։ Իսկ հենց քաղաքի վրա երեկ ակտիվորեն թռել է միայն այսպես կոչված հակաիլիպական կոալիցիայի ավիացիան՝ ինքնաթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր»,- ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Ռուս գեներալը շուտով չի զարմանա ամերիկյան ինֆորմացիայից։ Վաղ թե ուշ Կոնաշենկովը կհասկանա, թե ինչ է լուզերը և ինչի է նա ընդունակ։ Այդ ժամանակ էլ ամերիկյան առաջնորդի ու նրա ենթակաների արարքներին ըմբռնումով կվերաբերվի։ Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան էլիտայի հոգեկան տառապանքներին, ապա հարկ է սպասել դրանց սրացման և նորանոր խելագար ակցիաների։ Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները վերջնականապես ցած չի գլորվի գերտերության պատվանդանից, և աշխարհի ժողովուրդները ստիպված կլինեն հանդուրժել դա։


Այս նյութը դիտել են - 1740 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook