USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պենտագոնը հերքում է, թե Թուրքիան կապված է ԴԱԻՇ-ից նավթ գնելու հետ
2015-12-02 23:23:00
Տպել Տպել

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չունի որևէ ապացույց Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ից նավթ գնելու մասին և հերքում է այդ բիզնեսին մասնակցելու մասին Թուրքիայի ղեկավարությանը հասցեագրված մեղադրանքը։

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ին պատկանող բենզինատարներն անցնում են թուրք-սիրիական սահմանով, հասնում նավահանգիստներ և նավերով ուղարկվում երրորդ երկրներ։ Որպես դրա ապացույց՝ ՌԴ ՊՆ-ը ներկայացրել է արբանյակային համապատասխան լուսանկարներ։

Էլիսա Սմիթը հայտարարել է, որ իրենք հերքում են, թե Թուրքիայի կառավարությունը նավթի մաքսանենգության համար դավի մեջ է մտել ԴԱԻՇ-ի հետ, ինչպես նաև չեն տեսել այդ մեղադրանքի մասին որևէ ապացույց։ Սմիթը հայտարարել է, որ իրենք Թուրքիային դիտարկում են որպես ահաբեկչության դեմ պայքարում առանցքային գործընկեր։

Այս նյութը դիտել են - 1465 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook