USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 06 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայ պաշտոնյաները, քաղաքական գործիչները, գործարարները եւ փորձագետներն աստիճանաբար գալիս են այն մտքին, որ Հայաստանի տնտեսության ներկայիս կառուցվածքը կենսունակ չէ եւ վաղ թե ուշ աղետի կբերի...
2016-01-12 15:21:00
Տպել Տպել
Հայ պաշտոնյաները, քաղաքական գործիչները, գործարարները եւ փորձագետներն աստիճանաբար գալիս են այն մտքին, որ Հայաստանի տնտեսության ներկայիս կառուցվածքը կենսունակ չէ եւ վաղ թե ուշ աղետի կբերի...

 Ոչ ոք արդեն չի թաքցնում, որ Ռուսաստանի իրավիճակը խորտակում է Հայաստանի տնտեսությունը, որ մեր երկիրը չի կարող ներգրավվել տարածաշրջանային նախագծերում Ռուսաստանի «հատուկ կարծիքի» պատճառով, իսկ իրավիճակն առայժմ հաջողվում է փրկել միայն արտաքին պարտքի մեծացման շնորհիվ:

 Ակնհայտ է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ շարունակվել, եւ Հայաստանը ստիպված է լինելու կամ վերսկսել ինքնիշխան քաղաքականությունը, կամ էլ իրեն ճանաչել խորտակվող Ռուսաստանի մաս:

 2016 թվականին սկսվելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստությունը: Արդեն հիմա քաղաքական ուժերը պատրաստվում են այդ ընտրություններին՝ փորձելով գտնել իրենց «խաղանիշը»: Հիմա դժվար է որոշել, թե ով ինչով կգնա ընտրությունների, սակայն դատարկ խոստումները, ինչպես մինչեւ հիմա էր, դժվար թե օգնեն:

 Հանրապետական կուսակցությանն ընդդիդիր ուժերը պնդում են, որ պետք է փոխել իշխանությունը, եւ հետո հնարավոր կլինի ինչ-որ բանի մասին խոսել: Այդ մասին հայտարարում է թե արմատական ընդդիմությունը ի դեմս «Նոր Հայաստանի» (որին միացել է «Ժառանգությունը»), թե «ավանական» ընդդիմությունն՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի:

 Դա այնքան էլ լուրջ չէ, որովհետեւ մինչեւ ընտրությունները մեկ տարի է մնացել, եւ իշխանությունն այսպես թե այնպես փոխվելու է: Հարցն այն է, թե այդ կուսակցություններն ինչ են առաջարկում Հայաստանի ապագայի վերաբերյալ, ինչպիսին են տեսնում այն:

 Երեւում է նրանք չեն կարողանում կողմնորոշվել: Դաշնակցությունը բավարարվում է սահմանադրական բարեփոխումների «հաղթանակով» եւ ապագա իշխանությունում տեղեր «ստանալով», ԲՀԿ-ն, ինչպես միշտ, թոթվում է ուսերը, իսկ «Օրինաց երկիրը» ոչ մի կերպ չի որոշում՝ արժե՞ Արա Աբրահամյանից գումար վերցնել:

 Հայաստանում ոչ մի կուսակցություն այդպես էլ քաղաքական գնահատական չի տվել ստեղծված վիճակին, ՀՀԿ կառավարման շրջանին եւ չի ներկայացրել Հայաստանի ապագայի իր տեսլականը: Մինչդեռ, Հայաստանում ստեղծված քաղաքական վակուումում ցանկացած թարմ, ռացիոնալ գաղափար կարող է զանգվածներին տանել իր հետեւից: Մարդիկ սպասում են պարզ ու հասկանալի բառերի, ճշմարտության, որը Հայաստանում քողարկվում է մանր ինտրիգներով, դոլարներով ու անդրկուլիսային պայքարով:

 Երկու դասական հարց կա, որոնց պետք է պատասխանեն Հայաստանի քաղաքական ուժերը՝ ով է մեղավոր ստեղծված վիճակում եւ ինչ պետք է անել շտկելու համար:

 Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը ստրկական պայմանագիր է ստորագրել Գազպրոմի հետ՝ ռուսական պետական կորպորացիային փոխանցելով բոլոր խողովակները, այդ թվում Իրան-Հայաստան գազամուղը: Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում ոչնչացվել է տեղական արտադրությունը եւ խրախուսվել է ապրանքների ներմուծումն ու աշխատուժի արտահանումը: Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը մտել է Եվրասիական միություն՝ կապելով իր ձեռքերն ու ոտքերը:

 Հայաստանի ընդդիմադիր ուժերը քննադատում են ՀՀԿ-ին ոչ թե Հայաստանը Ռուսաստանի վասալ դարձնելու, այլ իշխանության «մենաշնորհի» ու քրեականացման համար, որոնք միայն ածանցյալներ են: Նրանք գիտակցաբար քաղաքական գնահատականները տանում են առանձին անձանց հասցեին՝ փորձելով թաքցնել իշխանության կապիտուլյացիոն քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը: Սակայն քաղաքական գնահատականների բացակայությունը նշանակում է, որ կուսակցությունները մասնակցում են երկրի ինքնիշխանության հանձնմանը կամ էլ անմեղսունակ են:

 Այն կուսակցությունը, որը ցույց կտա Հայաստանի աղետների իրական պատճառներն ու քաղաքական գնահատական կտա իշխանության քաղաքականությանը, հասարակական վստահությանն արժանանալու հնարավորություն կստանա: Միայն այն կուսակցությունը, որը կոչ կանի դուրս գալ Ռուսաստանից կախվածությունից ու ազգային շահերի վրա հիմնված ինքնիշխան քաղաքականություն վարել, կարող է ժողովրդի ու միջազգային գործընկերների վստահության քվեն ստանալ:

 Դա ներկայում քաղաքական միակ «խաղանիշն» է, եւ «ավանդական» կուսակցությունների հույսերը կարող են չարդարանալ, որ այս անգամ էլ կկարողանան առանց «խաղանիշի» խորհրդարան մտնել: 


www.lragir.am

Այս նյութը դիտել են - 1555 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook