- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բավական ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել:
Իհարկե, կողքի դահլիճում զուգահեռաբար նաեւ նրա կազմակերպած «Եվրասիական գործընկերության միջազգային» առաջին համաժողովն էր ընթանում:
Բայց քանի որ Աբրահամյանը հասարակ գյուղացի տղա է ու մինչեւ հիմա էլ հյուրընկալության նկատմամբ իր պարզությունն ու ավանդական պատկերացումներն է պահպանել, նրա հյուրասիրությունը շատ ավելի լավ էր ստացվել, քան միջազգային ֆորումի կազմակերպումը: Իսկ միջազգային կոչվածը սահմանափակված էր ընդամենը Եվրասիական տնտեսական միության երկրներից ու մասնավորապես Ռուսաստանից հրավիրված հյուրերով:
Իհարկե, մի երկու հյուր էլ Չինաստանից ու ԱՄՆ-ից կային: Արա Աբրահամյանը թերեւս թե՛ իր, թե՛ պապերի փորձից լավ գիտի, որ ռուսները սիրում են հայկական հյուրասիրությունը: Անկախ այն հանգամանքից, գնահատո՞ւմ են այդ վերաբերմունքը, թե՞ մտածում են, որ հենց այդպես էլ պետք է լինի:
Եվ քանի որ այդ միջոցառման ամենատպավորիչ հատվածը հյուրասիրությունն էր, հանուն արդարության շեշտենք, որ Արա Արշավիրովիչը դրա համար հաստատ փող չէր խնայել: Ֆորումը դեռ չսկսված՝ հյուրասրահի սեղանները ճոճվում էին դեսերտային բազմապիսի ուտելիքներով՝ հայկական սուջուխից, չրերի, մրգեղենի, թխվածքեղենի բազմաթիվ տեսականիներով, կար նաեւ թեյ ու սուրճ: Անգամ ղարաբաղյան ժինգյալով հաց կար, որին անծանոթ եվրասիական մեր հյուրերը թթվասեր էին քսում վրան եւ ուտում:
Այնուհետեւ մատուցվեց աղցանների եւ պանիրների հսկայական տեսականի, հետո արդեն՝ տաք ուտեստների բազմատեսակ ու բուրավետ տարբերակներ: Ներկայացված տեսականիներն անընդհատ թարմացվում էին նորանոր խմբաքանակներով: Եվ այդ ամենն այնքան գայթակղիչ ու գրավիչ էր, որ մեր եվրասիական հյուրերը հազիվ դիմացան ֆորումի՝ մոտ կես ժամ տեւող բացման արարողությանը: Ապա ակամա սահուն քայլերով հայտնվեցին ճոխ սեղանների շուրջ ու իրենցից անկախ սկսեցին վայելել սաստիկ արժանավայել հյուրասիրությունը: Իսկ հայ մասնակիցներն իրենց եվրասիական գործընկերներին ներկայացնում էին, թե, օրինակ, ասետրինա ձուկը բրնձի փլավի հետ ինչ արքայական համ ունի:
Մենք փորձեցինք Ա. Աբրահամյանից ճշտել, թե ի վերջո ինչքան փող է ծախսել այդ երկօրյա միջոցառման վրա, որի համար ոչ միայն ճոխ հյուրասիրություն է կազմակերպել, այլեւ բազմաթիվ հյուրերին իր հաշվին բերել Հայաստան: «Գիտեք, ես չեմ հաշվել, դա էական չէ, այդ գումարը վալանտյորներն են տվել»,- պատասխանեց նա:
Ինչ վերաբերում է արդեն ֆորումին, այն այնքան էլ լավ կազմակերպված չէր, հրավիրվածների մեծ մասը ոտքի վրա էր մնացել, լավ էր գործում թարգմանությունը, Ա. Աբրահամյանն ինքը երբեմն խճճվում էր կողքին շարված բարձրախոսներից ու թարգմանչական սարքերից ու շփոթված դրանք շուռ տալիս: Ներկաները ԵՏՄ-ի ու Հայաստանի պայծառ ապագային ու վիթխարի ծրագրերին վերաբերող անհետաքրքիր եւ ծեծված ելույթների պատճառով անընդհատ դուրս էին թռչում՝ ըմբոշխնելու ավելի իրական բաներ՝ համեղ ուտելիքները: Սրահում թագավորում էր ռուսերենը. անգամ հայերը միմյանց հետ զրուցում էին իրենց կոտրտված ռուսերենով: Ի դեպ, ֆորումն իրենց ներկայությամբ պատվել էին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որոնք մի քանի կարճ ելույթներից հետո դուրս եկան ու չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայային հրավիրել էր հյուրանոցի ռեստորան, որտեղից դուրս գալիս լրագրողները փորձեցին հարց ուղղել նրան: Տ. Սարգսյանը, սակայն, իր ԵՏՄ-ական բարձունքներից անգամ չփորձեց բարեւել կամ նկատել հայ լրագրողների ներկայությունը եւ Վալովայայի հետ զրուցելով հեռացավ: Հայաստանում սովորաբար այդպես են անում ռուս պաշտոնյաները, օրինակ՝ Նիկոլայ Բորդյուժան:
Անդրադառնալով ֆորումին՝ նշենք, որ ավելի քան մեկ տարի է, Արա Աբրահամյանն ու իր գրասենյակը բարձրաձայնում են այդ մասին: Նախ, Հայաստանում նա պետք է կուսակցություն ստեղծեր եւ մասնակցեր 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Տեղեկություններ կային, որ եթե ոչ նոր կուսակցության, ապա Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցության միջոցով դա կաներ: Հետո կարծիքներ հնչեցին, թե ՀՀ իշխանությունները Աբրահամյանին զգուշացրել են՝ Հայաստանում չմտնել ակտիվ քաղաքականություն: Ու աստիճանաբար նրա՝ կուսակցություն ստեղծելու գաղափարը վերածվեց այս ֆորումին: Այնուամենայնիվ, երեկ լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե իր քաղաքական ծրագրերը շարունակվում են, իսկ նոյեմբերին այդ մասին հայտարարություն կանի:
Նշենք նաեւ, որ Աբրահամյանին հաջողվել էր Հայաստան բերել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւին, որը եկել էր հավանաբար այն պատճառով, որ իր ղեկավարն էլ այդ օրը Հայաստանում մեկ այլ միջոցառման՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովին պիտի մասնակցեր: Փորձեցինք Արա Աբրահամյանից պարզել, թե ինչ տվեց այդքան ճոխ, բայց նույնքան էլ վատ կազմակերպված ֆորումը Հայաստանին:
Արդյոք դրա շրջանակներում տնտեսական համագործակցության ինչ-որ պայմանավորվածություննե՞ր ձեռք բերվեցին: Նա պատասխանեց, որ անցած հինգ ամիսներին մի շարք ընկերությունների տնօրեններ են այցելել Հայաստան, որ ուսումնասիրեն մեր շուկան: «Նաիրիտի» հարցով ենք ուսումնասիրություն անում, նոր տեխնոլոգիաների ոլորտում ենք փորձում, ռուսական տարբեր ընկերություններ զբաղված են Հայաստանի թեթեւ արդյունաբերության զարգացման ուղղությամբ ուսումնասիրություններով, նոր տեխնոլոգիայով ավելի էժան էլեկտրաէներգիա ստանալու շուրջ են ուսումնասիրություններ գնում»,- ընդամենը պատասխանեց նա:
Բայց քանի դեռ իրական պլաններ չկան, դժվար է հավատալ, որ ռուսները «Նաիրիտը» կաշխատեցնեն, իրենց գազն ու մեր էլեկտրաէներգիան մեզ վրա թանկ չեն վաճառի, կարելի է մտածել, որ Աբրահամյանի այս միջոցառումն ու դրա վրա կլորիկ գումար ծախսելը առանձնապես մեծ նշանակություն չունեն: Ընդամենը կարող են ապահովել կազմակերպչի PR-ը: Իսկ ամենակարեւորը՝ նաեւ այսպիսի դատարկ միջոցառումներով ՌԴ-ն ցանկանում է մեզ ու հավանաբար աշխարհին ցույց տալ, որ ինքն ու ԵՏՄ-ն էլ կան:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



