USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հովիկ Աբրահամյանին մնաց երեք շաբաթ
2016-05-13 16:05:00
Տպել Տպել
 
Մայիսի 12-ին փորձելով հանրության մոտ թողնել Հայաստանի տնտեսական քաղաքականության եւ կառավարման համակարգի որակական փոփոխություն իրականացնելու մտադրության տպավորություն, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում հայտարարեց երեք շաբաթ ժամանակի մասին, որ տալիս է մենաշնորհները վերլուծելու եւ դրանց դեմ պայքարի մեխանիզմ ներկայացնելու համար:

 Ինքնին հանգամանքը, որ երկու տարի շարունակ վարչապետ աշխատող մարդը չունի մենաշնորհների կառուցվածքի եւ բնույթի վերլուծություն եւ նոր է միայն խոսում դրա անհրաժեշտության մասին, փաստացի անգործության վկայություն է: Բանն այն է, որ տեխնիկապես անգամ անհնար է գործ ունենալ Հայաստանի տնտեսության հետ ու չառնչվել մենաշնորհներին, այն պարզ պատճառով, որ ըստ ՀԲ փորձագետների` Հայաստանի տնտեսությունն Արեւելյան Եվրոպայի երկրների ամենամոնոպալացված տնտեսությունն է:

 Հայաստանի տնտեսությունում գործնականում ամեն քայլափոխի բախում է մենաշնորհային խնդրի հետ, ըստ այդմ անպատկերացնելի է, թե ինչպես է հնարավոր երկու տարի լինել վարչապետ եւ դեռ երեք շաբաթ ժամանակ սահմանել մենաշնորհները վերլուծելու համար:

 Այդ վերլուծությունը պետք է լիներ Հովիկ Աբրահամյանի առաջին իսկ քայլը վարչապետի պաշտոնում, որովհետեւ առանց այդ քայլի հնարավոր չէ զբաղվել Հայաստանի տնտեսության առողջացմամբ:

 Միեւնույն ժամանակ, այստեղ իհարկե այլեւս չկա որեւէ գաղտնիք, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունն ընդհանրապես ոչ թե երկու տարի, այլ երկու տասնամյակ հարստացել է Հայաստանի տնտեսության առողջության հաշվին:

 Բայց, ենթադրենք, Հովիկ Աբրահամյանը երկու տարի անց որոշել է կատարել այն քայլը, որը նա պետք է կատարած լիներ առնվազն երկու տարի առաջ: Եթե Աբրահամյանն այդ քայլը գցում է միանգամայն անկեղծ եւ գործնական տրամադրվածությամբ ու մտադրությամբ, եւ ունի քաղաքական կամքը՝ ինչպես հավաստիացնում է, ապա նրա ելույթից հետո առաջանում է մի պարզ դիլեմա, պարզ կամ-կամ. երեք շաբաթ անց Հայաստանում կամ մերկացվում են մենաշնորհները, եւ Հովիկ Աբրահամյանը հստակ, կոնկրետ հայտարարում է, թե տնտեսության ո՞ր ոլորտում կան մենաշնորհներ, ովքեր են դրանց տերերը, ինչպե՞ս են հաստատվել եւ աշխատում այդ մենաշնորհները, կամ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:

 Հայաստանի տնտեսության առողջացմանն ուղղված անկեղծ եւ իրական մտադրության պարագայում, երեք շաբաթ անց չի կարող լինել այլ բան:

Եթե անգամ երեք շաբաթ հետո կառավարության ղեկավարը հանրությանը հստակ մատնացույց չանի մենատերերին, կոնկրետ ոլորտները, ապա էլ ի՞նչ ուսումնասիրության, վերլուծության մասին կարող է լինել խոսքը:

Հետեւաբար, կնշանակի, կամ ավելի շուտ ակնհայտ կդառնա, որ մայիսի 12-ի ելույթն ընդամենը հեքիաթ էր: Իսկ Հայաստանին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ, կրեատիվ կառավարիչներ, ոչ թե հեքիաթասացներ:

 Ըստ այդմ, Հովիկ Աբրահամյանը երեք շաբաթ անց կամ տալիս է մենատերերի անուններ, թվարկում ոլորտները եւ մատնանշում դրանց հաղթահարման շատ կոնկրետ ճանապարհներ, կամ հայտարարում է հրաժարականի մասին: Այլ կերպ, իրավիճակը չի կարող տեղից շարժվել որակապես ուրիշ ուղղությամբ, քան մինչեւ մայիսի 12-ն էր:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1643 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook