- 2026-01-14 13:44:00ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Տնտեսության ընթացիկ զարգացումները հուշում են, որ ՀՀ իշխանությունները շրջանառու միջոցներ ներգրավվելու նպատակով փորձում են Հայաստանում գործի գցել միջազգային «կեղտոտ փողերի լվացման» համակարգը:
Այն, որ Հայաստանի տնտեսության անկումը կանգնեցնելու համար լրջագույն ֆինանսական հոսքեր են անհրաժեշտ, այլեւս ակնհայտ իրողություն է, եւ անգամ ՀՀ իշխանություններն են այդ փաստն ընդունում: Հայաստանի պես երկրների պարագայում, երբ պետությունը էներգակիրների` նավթի կամ գազի պաշարներ չունի, ֆինանսական հոսքերի ներգրավման երկու ճանապարհ գոյություն ունի:
Առաջին տարբերակը ազատ շուկայական հարաբերություններն են: Այսինքն՝ երկրի տնտեսությունը գրավիչ է լինում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողների համար: Հայաստանի պարագայում այս տարբերակը չի կարող գործել, քանի որ ազատ շուկայական համակարգի խոչընդոտը հենց իշխանություններն են, նույն այն մարդիկ, որոնք կոչված են տնտեսությունը մենաշնորհների ճիրաններից ազատագրել: Այլ կերպ ասած՝ միամտություն է ակնկալել, որ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ մյուսները, որոնց ընդհանուր կոչում ենք իշխանություններ, կորոշեն իրենք իրենց դեմ պայքարել:
Հայաստանի պես վերից վար կոռումպացված եւ էներգակիրների հանքեր չունեցող երկրներում ֆինանսական միջոցների ներգրավման ամենատարածված տարբերակը միջազգային կեղտոտ փողերի լվացմամբ զբաղվելն է: Այլ կերպ ասած՝ երբ պետությունը դառնում է մի խումբ մարդկանց սեփականություն, նրանք կարող են այն վերածել փողերի «լվացքատան»:
Արդյունքում իրենք շեշտակի արագությամբ սկսում են հարստանալ, բայց որ ամենակարեւորն է, այս ճանապարհով ստացվող ֆինանսական հոսքերի՝ թեկուզ եւ փոքր մասը, այնուամենայնիվ, ներդրվում է տնտեսության մեջ: Արդյունքում աճում է ծառայությունների մատուցման ոլորտի եւ առեւտի շրջանառությունը, ինչի հաշվին մարդիկ կարողանում են գումար վաստակել եւ իրենց կենցաղի խնդիրները հոգալ:
Կարծում ենք՝ հասկանալի է, որ ազատ տնտեսական հարաբերությունների եւ «կեղտոտ» փողերի լվացման համակարգերի մեկտեղումը բացառվում է: Ազատ տնտեսության համար անհրաժեշտ են օրինականության կողմնակից եւ կոռուպցիայից զերծ կամ առնվազն իրական հակակոռուպցիոն պայքար ծավալող իշխանություններ: Մինչդեռ «փողերի լվացումը» ենթադրում է հանցագործ իշխանավորներ: Եվ բավական է «լվացքատունը» փակվի, դրա հաշվին ապրող երկրի տնտեսությունը սկսում է փլուզվել: Հայաստանն այս ճանապարհով մեկ անգամ արդեն անցել է. 2001 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իշխանությունները սկսեցին զավթել Երեւանի կենտրոնը:
Արդյունքում հազարավոր մարդիկ իրենց տներից դուրս շպրտվեցին եւ զրկվեցին իրենց սեփականությունից: Տեղում սկսվեց, այսպես կոչված, էլիտար շինարարությունը` ներկայիս Հյուսիսային պողոտան իր շրջակայքով: Տարբեր գնահատականների համաձայն՝ քոչարյանական այդ «լվացքատնով» անցել է առնվազն 20 միլիարդ դոլար:
2007-ին արդեն լուրեր տարածվեցին, որ Հայաստանը հայտնվել է փողերի լվացման դեմ պայքարող միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Արդյունքում՝ Հայաստանի բանկային համակարգում մի քանի կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան, մասնավորապես, փողերի «լվացման» մեջ կասկածվող մի շարք բանկերի սեփականատերեր փոխվեցին: Մի խոսքով, ՀՀ իշխանությունները ստիպված էին «լվացքատունը» փակել: Ի դեպ, հենց վերը բերված հանգամանքներով էր պայմանավորված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրահայտ սկանդալային հայտարարությունը Երեւանի կենտրոնի շինարարության` տնտեսական «փուչիկ» լինելու մասին: Հիշեցնենք, որ 2008-ի ապրիլին վարչապետ դառնալուց առաջ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԲ նախագահն էր:
Այսինքն՝ նա բոլորից լավ գիտեր, թե այդ ինչ փողեր էին այդպես անդադար գալիս Հայաստան եւ ներդրվում շինարարության մեջ, եւ դրանց որ մասն իրականում մնաց մեր երկրում: Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց ի վեր Հայաստանի իշխանություններն արդեն երկու տարի է՝ փորձում են վերականգնել հին «բիզնեսը»:
Բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը՝ այդ գործն այդքան էլ հեշտ լուծելի չէ: Նախ փողերի լվացման դեմ պայքարը ողջ աշխարհում շատ է խստացվել, եւ մինչ այդ նպատակով ծրագիր է պատրաստվում, դեռ այն կյանքի չկոչված՝ «գործը» փակվում է:
Ըստ լուրերի՝ մարզահամերգային համալիրը վաճառելու պատմությունը հենց նման մի ծրագիր է եղել: ՄՀՀ-ի վերապրոֆիլավորման եւ տարածաշրջանային համալիր ստեղծելու անվան տակ նախատեսված է եղել մինչեւ կես միլիարդ դոլար «լվանալ», սակայն ինչ-ինչ պատճառով դա գլուխ չի եկել, եւ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել համալիրի վաճառքի գործարքը չեղյալ ճանաչել: Հաջորդ հերթում «Դվին» հյուրանոցի վերակառուցման պատմությունն է:
ՀՀ կառավարության նիստում հրապարակված ներդրումային ծրագրի համաձայն՝ «Դվինի» վերակառուցումը «կարժենա» մոտ 120 մլն դոլար: Ըստ մասնագետների՝ նման ծավալի հյուրանոցի կառուցման համար իրականում առավելագույնը մինչեւ 20 մլն դոլար է անհրաժեշտ: Հասկանալի է, չէ, որ «ներդրումային» ծրագիրը միշտ կարող է ընդլայնվել, եւ ՀՀ իշխանությունները հաստատ կհայտարարեն, որ ողջունում են նման «նախաձեռնությունը»:
Այսինքն՝ եթե «գործը կպնի», ապա «Դվինը» վերակառուցելով՝ առաջ կգնան: Բայց ողջ խնդիրն այն է, որ նման ծրագրերով տնտեսությունը չի կարող զարգանալ, քանի որ, ինչպես նշեցինք, «լվացքատները» փակվելու հատկություն ունեն: ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
armlur.am
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը



