- 2024-12-03 01:43:00 Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
- 2024-12-03 01:24:00Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
- 2024-12-03 00:19:00Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երբեմն մի իմաստալից ասույթ կամ ուրիշ հեղինակից կատարված քաղվածք, որ սովորաբար զետեղված է լինում տվյալ ստեղծագործության վերնագրի տակ, արտահայտում է այդ գրական երկի ամբողջ ասելիքը:
Հենց այդ առումով էլ ուշադրության է արժանի այս վիպակի բնաբանը. «Կյանքը եղել է ջինջ ու արևկա, Երկինքը` կապույտ, Մենք ընդամենը տասնութ տարեկան…»/Յու. Սահակյան/:
Լևո՛ն Ադյանի «Այն հեռավոր ամռանը» վիպակի վերհուշը մի թախծալի տրամադրություն է ստեղծում, նույնիսկ ընթերցողն ինքնաբուխ տրամադրվում է, որ իմանա այս վիպակի հիմքում ընկած այդ տխուր օրերի պատմությունը, երբ յուրաքանչյուրի կյանքում էլ անմոռանալի գեղեցիկ օրեր են լինում և երբեք չեն մոռացվում. «Այսօր ես վերստին ուզում եմ հիշել այն հին, հեռավոր օրերը, և այդ օրերի մեջ` Մարինեին: Ուզում եմ հիշել այն հեռավոր, բայց անմոռաց ամառը, այն հեքիաթային, անդարձ ամառը, իմ առաջին հանդիպումը Մարինեին...»:
Բակունցի ոճին շատ բնութագրական է վերհուշային պատումը, որը խոսքին հաղորդում է անմիջականություն և անկեղծություն, բնականություն և հուզականություն:
Ինքնաբերաբար հիշում են նրա «Խոնարհ աղջիկը» և «Միրհավ» պատմվածքները, որոնց մեջ առկա է վերհուշը, և այն նպատակային կիրառություն ունի: Ապրած կյանքի մի պահը, սիրո անկրկնելի զգացումը տարիների հեռավորությունից գունավոր թելերով կապվում են նոր օրերի հետ և կամաց-կամաց հյուսում կարոտների մի նոր աշխարհ:
Ադյան գրողի այսպիսի ոճը վիպակի հաջողված լինելու լավագույն հատկանիշներից մեկն է, այն միշտ էլ ընթերցողին հրապուրում է խորքային ջերմությամբ, երբ կամաց-կամաց ընդգրկվում ես քաղաքից գյուղ եկած աղջկա և գյուղում ապրող տղայի խոհերի ու զգացմունքների մեջ: Այստեղ իրար են ձուլվում հույզն ու տառապանքը, իսկ ստեղծած իրական կերպարները միշտ էլ հարուստ են զգացմունքային նկարագրով, անհանգիստ ապրումներով և անկեղծությամբ:
Ինչպես իր մյուս ստեղծագործություններում, այնպես էլ «Այն հեռավոր ամռանը» վիպակում գրողի լեզուն շատ պարզ է և անպաճույճ, միօրինականությունից հեռու, կենդանի ու պատկերավոր և թրթռում է քնարական շնչով: Աղջկա խոսքով գյուղում ապրող պատանուց «սարերի բույր է գալիս», իսկ նրա հոգում աղջկա «ձայնը մեղեդու պես» է հնչում: «Այստեղ կինոնկարի անսիրտ աղջիկը լքեց սիրած տղային, և նա շրջում է դատարկված հոգով, փշրված է սիրտը»:
Իմաստային առումով միասնական ամբողջություն կազմող այս պատկերավորման միջոցները խոսքը դարձնում են դիպուկ, արտահայտիչ ու ներգործուն, որոնց գործածությունն առանձնապես յուրահատուկ է գեղարվեստական ոճին: Խոսքին պատկերավորություն և արտահայտչություն տվող միջոցները ձևավորվում են բառերի ու արտահայտությունների և նախադասությունների ու խոսքի շրջանակներում. «Լուռ էին և ձորերը, լեռները, գյուղամերձ տաք անտառները, սարերը, ուր ամբողջ օրը գերանդիներն առած խոտ էինք հարում տղաներով…»:
Փորձում եմ տարբերակել փոխաբերությանն առնչվող բառային դարձույթների տարբեր տեսակներ, երբ իրերին ու երևույթներին, կենդանիներին ու թռչուններին վերագրում են մարդկային հատկանիշներ, և անձնավորումը կիրառելով` խոսքը դառնում է հյութեղ ու հմայիչ. «…Խավարի մեջ այլևս չեն երևում հանդերը, հանդերը նույնպես, երևի քնել էին խոր քնով», «Ներքևում` ձորում, համրացել էին դեղձանիկները…» կամ «Մթան մեջ երգում էր դեպի գյուղի բանջարանոցները վազող առուն»:
Աննկատ չի մնում նաև փոխանունություն բառային դարձույթի գործածությունը, այստեղ բնակիչների, մարդկանց փոխարեն ապրելու վայրն է նշվում, և հարազատ գյուղը մեզ երևում է մարդու հոգուն ցավ պատճառող տարբեր իրավիճակներում. «Գյուղը, ամառային օրվա աշխատանքներից հոգնած, քնել էր խոր քնով» կամ «Ամայացել էր մեր Հնձախութն առանց Մարինեի»:
Ընդամենը մի քանի բառ և ահա մեկտեղվում են տարբեր բառային դարձույթներ, իսկ նման գեղարվեստական բառահյուսվածք ստեղծելու վարպետությունը միայն տաղանդներին է հատուկ: «Գյուղը դատարկ էր իմ սրտի պես» /փոխանունություն և համեմատություն/, «Կատաղի խանդը ալիք տվեց իմ հոգում» /մակդիր և փոխաբերություն/, «Աչքերը կրակի շեղջի պես հուրհրատում էին»/ համեմատություն և փոխաբերություն/, «Նորաբաց վարդի պես թարմ շուրթերի բույրն էի շնչում»/ համեմատություն, մակդիր և փոխաբերություն/:
Լինելով պատկերավորման միջոցների նախնական ու պարզագույն ձևը` համեմատությունը` որպես ոճական դարձույթ, հանդիսանում է նրանց բոլորի հիմքը, որի առանձին գործածությունը նույնպես նկատելի է այս վիպակում. «Սերը, ինչպես կրակը մոխրի մեջ, մնում է», «Երջանկությունը նման է հորիզոնի, ինչքան մոտենում, այնքան հեռանում է քեզանից», «Դու լավն ես, իսկ մազերդ ոնց որ ոսկեջրած, ձայնդ էլ անչափ բարի է: Ասես լեռնային գետակի կարկաչ» կամ «Անցյալը երբեք չի անհետանում, այն ստվերի պես շարունակ հետևում է մեզ»: Այստեղ կարելի է առանձնացնել փոխաբերույթը, որն ինքնին տարբերվում է փոխաբերությունից, այն իր մեջ ունի համեմատության տարրեր, որտեղ պակասում են նման, պես, ինչպես և այլ սպասարկու բառերը. «Աղջկա շուրթերը նռան գույն էին ստանում», «Խնձորենիների մետաքսանման կեղևը կենդանի մարմին էր հիշեցնում», «Սերը աստվածային պարգև է..., մի կախարդանք»:
Հանդիպում ենք նաև համեմատական մակդիրների` ձյունանման ատամներ, մանուշակաբույր պարանոց, ծաղկաբույր մատներ... Հոգեկան տարբեր վիճակների արտահայտություն են այնպիսի մակդիրների գործածությունը, որտեղ գրողն այդ հուզական ապրումներն արտահայտում է գործող անձերի բացահայտման ճանապարհով` դրանով իսկ ընթերցողին հաղորդակից դարձնելով նրանց հոգու ներքին շարժումներին` խուլ լռություն, քաղցր ջերմություն, թախծանուշ ժպիտ, խշշուն լռություն, շաղված նայվածք, խելառ երանություն, հուսակտուր վհատություն, միամիտ մաքրություն, փխրուն ջերմություն, խորամանկ ժպիտ, խելացնոր համբույր... Նույնքան հետաքրքիր են նյութական իմաստ արտահայտող առարկաներին վերագրված քնարական շնչով հագեցած մակդիրները` հարազատ աղբյուր, մենավոր դեզեր, ծաղկաբույր մատներ, կրակոտ շուրթեր, թախծաժպիտ աչքեր, խելացի արև, մեռած տերևներ, տխուր օր, հեքիաթային երեկո, մաքուր գիշեր, կրակացայտ աչքեր, կամակոր շուրթեր...
Գույներն էլ այստեղ իրենց առանձնակի դերն ունեն, ամեն մի երանգ կամ գույների յուրաքանչյուր հարաբերակցություն որոշակի իմաստ, տրամադրություն, զգացմունք է արտահայտում` սպիտակ դեմք, կապույտ աչքեր, կարմրաթույր շրջազգեստ, կանաչ մարգեր, կապույտ մշուշներ, ծիրանագույն արև, ոսկեգույն ծղոտներ, կապտակապույտ աչքեր, վարդակարմիր շուրթեր, հրակարմիր զգեստ, ոսկեզօծ մազեր, կապույտին տվող երկինք, ..ծովի մուգ կանաչավուն մակերևույթ, սև մազափունջ, ցորնագույն մաշկ…
Գեղեցիկ սիրո պատմություն է վիպակը, բայց միշտ չէ, որ իրական սիրո երազանքները իրականանում են, և գեղարվեստորեն ստեղծված հրաշալի պատկերները գալիս են հիշեցնելու ընթերցողին, որ երբեմն բարձր ոգևորությամբ սկսված սերը փլուզվում է, ապրած զգացողությունն ու կանացի գեղեցկության ու հմայքի նրբագեղ պատկերները դառնում են անմոռանալի հիշողություն. «…Իմ առաջին հանդիպման վերջին օրն եմ ուզում հիշել, այդ օրը նա գնում էր մեր գյուղից: …Ծառերը հանդարտ ու տխուր օրորում էին գլուխները, տերևները մանրիկ դողում էին, սվսվում էին, դեղձանիկները թախծածոր երգում էին, հետո լռում, ականջ էին դնում ու նորից երգում էին…»:
Եվ այդ օրը պետք է հյուսվեր մեկ օր ապրող թիթեռնիկի մասին մի տխուր պատմություն, որ պիտի հիշվեր որպես չկայացած մարդկային մտերմության անամոք մի ցավ. «Կա թիթեռնիկի մի տեսակ, որ մի օր է ապրում...Ոսկե թևիկներով մի թիթեռնիկ ապրեց մի ամբողջ օր, և այդ օրն ամպոտ էր, շարունակ անձրև էր տեղում...Արև չկար, չկար դեղձանիկի երգը...Անցավ օրը, և ոսկե թևիկներով թիթեռնիկը ոչինչ չտեսավ ու չիմացավ, որ օրերը լինում են նաև արևոտ, աշխարհը լցված է լինում ցնծուն ձայներով...Իր կարճատև կյանքն այսպես ապրեց ոսկե թևիկներով փոքրիկ թիթեռնիկը»:
Այս վերջին օրն էլ պիտի ունենար շարունակություն` հոգեկան մտերմության մի նոր մթնոլորտ, մի նոր հանդիպման բերկրանք ու մի նոր բաժանում, որտեղ պիտի իր հարատևությամբ փայլատակեր գրողի իմաստուն և ճշմարտացի մարդկային կենսափիլիսոփայությունը, որ երբեմն կյանքում լինում են բաներ, որ հնարավոր չէ ետ վերադարձնել` «նետած քարը, ասված խոսքը, չօգտագործված հնարավորությունը, ժամանակը, որ բաց է թողնվում, և սերը, որ կորցրել ես ընդմիշտ»: Ու պիտի հավերժացվեր սիրո մասին աստվածաշնչյան բանաձևը, որն իր դաստիարակչական հնչողությամբ դեռ սերունդներ պիտի դաստիարակի. «...Կինը տղամարդու կողոսկրից է ստեղծված, որ միշտ կողք կողքի լինի տղամարդու հետ` նրան հավասար...Թևի տակ, որ պաշտպանված լինի...Սրտի կողմից, որ սիրված լինի...»:
Ամբողջ վիպակը հյուսված է ապրած կենսական վիճակների վերապրման ու կարոտի զգացողության մի այնպիսի ոճով, որ ինչքան գրողը կենդանացնում է անցած օրերի վերհուշը, այնքան ավելի տառապագին է դառնում հոգին պարուրած ցավը. «Ես այսօր ուզում եմ վերստին հիշել այն հեռավոր անդարձ օրերը, և ասես ներքին մի ձայն ինձ կամացուկ ասում է` մի ՛ հիշիր դու գեղատեսիլ վայրերը քո պատմության, ինչ թողել ես այնտեղ վաղուց, էլ չես գտնի, ոչ վայրերն են այնտեղ արդեն գեղատեսիլ, և ոչ էլ դու` այն պատանին...»:
Մի պահ պատկերը ցավալի է դառնում, մի՞ թե հայրենի եզերքից հեռացած որդիները խորթանում են իրենց հողին ու բնության լեզվին, բայց կամացուկ նորից այդ ներքին ձայնը հուշում է. «Մի՛ հիշիր... Մի՞ թե հնարավոր է դա, և մի՞ թե հնարավոր է նորից մոռանալ լուսնյակ այն գիշերը...», ու նորից «Հեռվում ասես տարիների հեռու խորքից, կարոտաբաղձ ու տխրածոր կանչում էին շոգեքարշ գնացքները», որ կարոտի զգացողությամբ են լցնում մարդու հոգին դեպի այն հեռավոր ու հարազատ եզերքները, որտեղ ապրել է նա իր պատանեկան սիրո այն անդարձ հրաշալի օրերը:
Մի քանի խոսքով կարող եմ ասել, որ Լևոն Արդյան արձակագիրը կարողացավ ստեղծել վիպակի իր տեսակը, որը լեզվաոճական իր առանձնահատկություններով հանդերձ բնութագրվում է նաև իր կառուցվածքային յուրօրինակություններով, զգացմունքների խտացվածությամբ, իրական կյանքի համադրությամբ: Այստեղ անբաժանելի են բնաշխարհն ու մարդը, մի հայրենի աշխարհ, որի հանդեպ անսահման սեր կա, կարոտ, մի թանձր վերհուշ` թախծախառն ու անվերադարձ: Եվ թվում է` տարիների հեռավորությունից ու այն հեռու- հեռավոր եզերքների բարձրակետից, որպես մաքառման ոգի ու գոյատևման հավատ, նա հսկում է իր հայրենի բնաշխարհի անդորրը, որտեղ հավերժական են իրենց գեղեցկությամբ բնությունն ու մարդը, և որտեղ ծնվել էր իր անկրկնելի առաջին սերը, այն կորցրած աստվածային սրբությունը մաքրամաքուր:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար
Մանրամասներ՝ զրոներում նստած Արտակ Գալստյանի մասին. Գայանե Զարգարյան