USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նարեկ ու Նաիրա Մանուկյանների ընտանիքին ցանկանում ենք հավերժական Սեր, Ամրություն և Երջանկություն
2019-09-05 12:50:00
Տպել Տպել

Հայ ավանդական ընտանիքն արդարև համարվում է հայության գոյապահպանման կարևորագույն գրավականներից մեկը:

Հանդիսանալով համաշխարհային ազգ, սփռված աշխարհի չորս ծագերով, հայությունը կարողացել է ինքնապահպանվել բացառապես մեկ բանի շնորհիվ՝ մայրենի լեզվի, հայոց դավանանքի և դրանից բխող ընտանեկան ավանդական արժեքների նկատմամբ ունեցած անսահման ակնածանքի:
3 տարի առաջ էր, երբ Նաիրա Մարուքյանն իր ընտանիքով Հայաստանից տեղափոխվեց իսպանական Բարսելոն՝ պատկերացում անգամ չունենալով, թե իսպանական այդ չքնաղ գոհարն ինչ դեր է խաղալու իր կյանքում:
Գեղեցկուհի հայուհին այնտեղ պետք է հանդիպեր իր միակին, ապագա ամուսնուն՝ Նարեկ Մանուկյանին՝ նրա հետ ապրելու մի ողջ կյանք, ձեռք ձեռքի տված հաղթահարելու կյանքի դժվարություններն ու վայելելու սքանչելիքները:

Նարեկը, ով Բարսելոնա քաղաքում հարգարժան հայ ընտանիքի Գոռ և Քրիստինե Մանուկյանների որդին է, Նաիրայի հետ ծանոթացել էր վերջինիս եղբոր հետ ընկերություն անելու ընթացքում: Շուտով սեր է ծագում նրանց միջև, ինչից հետո Նարեկը, սիրավառված Նաիրայի սիրով, (երկուսուկես  տարի առաջ էր մահացել աղջկա հայրը՝ Արմեն Մարուքյանը) եղբորից՝ Հարություն Մարուքյանից խնդրում է քրոջ ձեռքն ու չի մերժվում:
Սովորաբար ընտանեկան արժեքների պահպանության, հայ ընտանիքի ամրության հարցում մեծ դեր ունեն հատկապես քավորները, որոնք, ստանձնելով այդ յուրատեսակ առաքելությունը, հանձն են առնում մինչև վերջ ուղեկցելու ընտանիքին, կիսելու նրա հոգսերն ու ուրախությունները:

Եվ, ահա, քավորությամբ՝ Բարսելոնում մեծ ճանաչում ունեցող ու հարգանք վայելող Նորայր և Մարինա Ասատրյանների՝ Օգոստոսի 10-ին տեղի ուենցավ երկու հայ երիտասարդների, իրար սիրող սրտերի միությունը ամրագրող հարսանյաց արարողությունը, որին և՛ հարսի, և՛ փեսայի կողմից հրավիրվել էին բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր տեղերից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բրյուսելից, Բելգիայից, Հայաստանից:
Տեր և տիկին Ասատրյանները Աստծո և մարդկանց առաջ ստանձնեցին հայ օջախի պահապանի բացառիկ առաքելությունը, քավորության պատասխանատու, բայց քաղցր պարտականությունը: Զույգերը միմյանց հավատարմության երդում տվեցին տեղի նշանավոր «Tibidabo» եկեղեցում, իսկ խնջույքը, որն անցավ աննախադեպ մթնոլորտում, տեղի ունեցավ քաղաքի լավագույն սրահներից մեկում՝ «Torre del Pi» ում:
Ամեն ագամ տեսնելով Սփյուռքում մի նոր հայ ավանդական ընտանիքի ծնունդ՝ սիրտդ փառավորվում է, լցվում ես անասելի ուրախությամբ: Միաժամանակ, սակայն, յուրատեսակ թախիծ է պատում սիրտդ, որ նոր ընտանիքի ստեղծմանն ականատես ես դառնում ոչ թե Մայր հայրենիքում, այլ՝ Սփյուռքի այս կամ այն գաղթօջախում:

Նկարում՝ հարսի մայրն ու եղբայրը՝ Քրիստինե Խաչատրյան և Հարություն Մարուքյան
Այս հրաշալի հարսանիքը ևս մեկ անգամ ապացուցեց, սակայն, որ հայը մնում է հայ, իր ՀԱՅ կոչմանը հավատարիմ՝ անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում, ինչ ազգություններով է շրջապատված:
«USArmenianews.com» լրատվական կայքը սիրով միանում է հնչած շնորհավորանքներին ու բազմաթիվ բարեմաղթանքներին՝ ցանկանալով Նարեկ ու Նաիրա Մանուկյանների ընտանիքին հավերժական Սեր, Ամրություն և Երջանկություն:
Արդարև, այսօրինակ ընտանիքներն են այն կարևորագույն բջիջը, որի ամրությունից ու դավանած արժեքներից է շատ իմաստներով կախված հայության գոյատևման հավերժությունը և՛ անցյալում, և՛ ներկայում ու ապագայում:
Գայանե Մանուկյան

 

Այս նյութը դիտել են - 14109 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (233-ձայն)
  • Վատ (158-ձայն)
  • Շատ Վատ (1157-ձայն)
Ajax Loader
Facebook