- 2025-07-15 19:45:00Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է
- 2025-07-15 18:18:00Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մեծագույն շնորհակալությունս Արցախի ԿԳՍ նախարարության պաշտոնաթերթ «Լուսարարի» խմբագրին՝ թերթում ուսուցչուհուս մասին գրած այս «Հավատամքի» համար, որը սիրով տեսանելի եմ դարձնում իմ ընթերցողներին: Տարիներ առաջ Արցախի ուսուցչական հանրությանը ճանաչելի դարձա հենց «Լուսարարում» տպագրված իմ մանկավարժական հոդվածներով, իսկ իր գործի ազնիվ նվիրյալ Սվետլանա Խաչատրյանի քաջալերող խոսքերը թևավորեցին ինձ...Եվ այդպես ստեղծագործաբար արարելու սկիզբը դրվեց 2013-ին, որն առայսօր էլ շարունակվում է... (Նատաշա Պողոսյան)
ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան հ. 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը լույս է ընծայել «Մանկավարժի օրագիր» վերտառությամբ իր երկրորդ գիրքը: Դա ստեղծագործող ու նվիրյալ մանկավարժի չորրորդ ժողովածուն է: Ինչպես ուսուցչուհին է խոստովանում՝ գիրք գրելու մտահղացումը նրա մոտ ծագել է տարիներ առաջ, երբ նպատակադրվեց իր համեստ ներդրումն ունենալ մանկավարժության ասպարեզում, ներկայացնել ուսուցչի բարդ ու պատասխանատու աշխատանքի նրբությունները, որով օգնած կլիներ հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին, ընդհանրապես՝ մայրենիի նվիրյալներին:
Եվ 2013-ին ծնվեց նրա առաջին՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը, որը հրատարակվեց ԼՂՀ ԿԳ նախարարության երաշխավորությամբ ու ֆինանսական միջոցներով: Այն ուսուցողական նյութերի յուրատիպ ամփոփագիր է՝ հեղինակի մանկավարժական փորձի ուշագրավ արձանագրումներով և լավ ընդունելություն գտավ մանկավարժների ու աշակերտների՝ գրքի իրական հերոսների շրջանում:
Հեղինակի գրքերից մեկն էլ նվիրված է մեր հայրենակից գրող Լևոն Ադյանի ստեղծագործություններին:
«Մանկավարժի օրագիր» երկրորդ գիրքը, ինչպես և առաջինը, արցախյան յուրատիպ տարեգրություն է, որի հերոսները սահմանամերձ բնակավայրի բնակիչներն են՝ հեղինակի գործընկերները, սաները, հայրենյաց պաշտպանները, նահատակ տղաները, նրանց ծնողները: Ոչ ոք, ոչ մի իրադարձություն, ոչ մի երևույթ դուրս չի մնացել հեղինակի տեսադաշտից:
Թվարկենք մի քանի վերնագրեր, և պարզ կդառնա իր երկրի ճակատագրով ապրող մտավորականի հետաքրքրությունների ու մտահոգությունների շրջանակը. «Սոցցանցն էլ միջավայր է, որտեղ մաքրություն է պետք», «Մարտակերտ. այստեղ հավերժահույզ մեղեդիներ կան, լուսե երազներ», «»Ճիշտ ապրելու իմաստը», «Հոգետանջ մի հարց, ուսուցիչն ու աշակերտը նու՞յն տարածքում չեն», «Որտե՞ղ է պոեզիայի մշակույթը», «Ապրիլի 2-ը մեր ինքնաճանաչման սկիզբն էր», «Ինչու՞ մայիսի 1-ի տոնական օրվա շունչ չկա», «Բառի համը, բառի հոտը, բառի գույնը», «Բարձրագույն կրթության օգուտն ու վնասը», «Ո՞վ է մեղավոր, որ արցախցի այս նորածին բալիկն էլ պիտի արտագաղթի», «Ինչու՞ թաքցնել մտահոգությունը», «Թռիչքի համար կարդալ է պետք» և այլն:
Ամեն մի գրառում գեղարվեստական մանրապատում է, հրապարակախոսական ժանրի ստեղծագործություն: «Մանկավարժի օրագիր» առաջին գրքի մասին ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանն արտահայտվել է հետևյալ կերպ. «Մարտակերտում գրել այսպիսի գիրք՝ իսկական հերոսություն է: Այն սպասված գիրք է ընթերցողի համար, առանձնանում է իր գործառնական նշանակությամբ: Այս գրքում ոչ միայն մեր հոգսերն ու ցավերն են, այս գիրքը սպեղանի է, ուղեցույց, թե ինչպես պետք է պահել Մարտակերտը, Արցախը, Հայաստանը, ինչպես ընդունել բոլոր արկերը, հարվածները, ինչպես Սարոյանն է ասում, բայց չմեռնել, չընկնել, ապրել հողի վրա և այդ հողը քեզնով ապրեցնել»:
Մարտակերտում տեղի ունեցավ «Մանկավարժի օրագիր» գրքի շնորհանդեսը, որը վերածվել էր մանկավարժի մեծարման, գրքի տոնի: Շրջկենտրոնի մշակույթի տանը հավաքվել էին շրջվարչակազմի ղեկավար կազմը, ուսուցիչներ, մտավորական խավի ներկայացուցիչներ, հյուրեր մայրաքաղաքից: Հեղինակին առաջին շնորհավորողը շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն էր, ով իր ներդրումն է ունեցել գրքի հրատարակման գործում: Նա բարձր գնահատեց ուսուցչի կողմից գիրք գրելը և հայտարարեց. «Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ պատրաստակամ եմ կրթական ոլորտի յուրաքանչյուր նախաձեռնության ձեռք մեկնել, ավելին՝ անել հնարավորը և անհնարը, լրացուցիչ պայմաններ ստեղծել, որպեսզի ունենանք մանկավարժական նորանոր գրքերի հրատարակումներ, ի կատար ածենք աշակերտների և ուսուցիչների նորանոր նախաձեռնությունները»:
Կրթության բաժնի վարիչ Դավիթ Լալայանը ուրախալի փաստ համարեց, որ սահմանամերձ, ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրում՝ Մարտակերտում, մանկավարժն իր պատասխանատու աշխատանքին զուգահեռ գիրք է գրում և տարիներով կուտակած գիտելիքներն ու փորձը նաև գրքի տեսքով է փոխանցում ներկա և գալիք սերունդներին: Նրա համոզմամբ՝ այն կխթանի ուսումնադաստիարակչական և հանրային խնդիրների ճիշտ լուծում տալը:
«Ներկայիս խճողված իրավիճակից դուրս գալու համար ամենամեծ բեռը կրթական համակարգի վրա է: Մենք ունենք Նատաշա Պողոսյանի նման ուսուցիչների կարիք, որովհետև բոլորիս է հայտնի, որ ազգի պատմության հիմքերը դրվում են դպրոցում: Մենք ոչ թե պետք է սոսկական բաղադրատարրը լինենք համակարգի, այլ լինենք ոգին, տերը, պատասխանատուն: Ն. Պողոսյանը հենց այդ ուսուցիչներից է: Օրագրի ամեն մի էջ ինքնության հանրաքվե է: Նման ուսուցիչների շնորհիվ առողջ է տրոփում կրթության համակարգի սիրտը»,-ասաց հեղինակի չորս գրքերի խմբագիր, ԱՀ ԿԳՍՆ մասնագիտական և բարձրագույն կրթության բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանը:
Գրքի գրախոսներից բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զինաիդա Բալայանի որակումով՝ դիրքապահ ուսուցչուհի է Ն. Պողոսյանը: Եվ մեծարման միջոցառումը հետաքրքիր երևույթ համարեց այն առումով, որ «Ուսուցչի առջև է, որ պետք է բոլորը խոնարհվեն»:
Գրքի մյուս գրախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու Զարինե Սառաջյանն ընդգծեց Ն. Պողոսյան մտավորականի այն տեսակը, ով իր գործունեությամբ անաղարտ է պահում հոգևոր դաշտի սահմանները:
Հեղինակին երախտագիտության խոսք ասացին մշակույթի աշխատողը, ուսուցչուհու աշակերտները, նախկին սաները, գործընկերները: Մեծարվեց մանկավարժը, ով իր ճանապարհն անցել է անկեղծ ու շիտակ, ով սովորեցնում է գեղեցիկն ու ազնիվը, սովորեցնում է զարմանալ, ամենակարևորը՝ սովորեցնում է սովորել:
Օրեր առաջ բոլորել էր Ն. Պողոսյանի հոբելյանը: Բոլոր ելույթ ունեցողները շնորհավորեցին նրան նաև այդ կապակցությամբ:
«Ես չեմ գրում որևէ մեկին հաճոյանալու կամ գովեստի արժանանալու համար: Սա ուսուցչի՝ ճշմարտության համար մղվող իմ ուրույն պայքարն է: Ես գտել եմ աշխարհը և ինքներս մեզ փոխելու բանալին. դա ճիշտն ու լավը ստեղծելու նվիրումն ու հավատամքն է, ճշտի սկզբունքով աշխարհը նվաճելը, աշխարհին տալն ու վերցնելը...»,-ապրելու իր բանաձևն է ներկայացրել մանկավարժ Նատաշա Պողոսյանը:

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան




