USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վերջանում են Թրամփի հաղթարշավը կանգնեցնելու գաղափարները
2016-03-12 09:22:00
Տպել Տպել

Մինչեւ երեքշաբթի օրը վեց նահանգներում անցկացվելիք նախնական ընտրություններն ու քվեարկությունը, ԱՄՆ-ի նախագահի համար Հանրապետական կուսակցությունից պայքարող հավակնորդներից ամենամեծ աջակցությունը շարունակում է վայելել միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Հանրապետական մյուս հավակնորդներն այդ պատճառով իրենց ջանքերը կարծես միավորել են ընդդեմ նրա։

Օրինակ, սենատոր Ռուբիոյի օգնականները հորդորում են իրենց աջակիցներին Օհայոյի նախնական ընտրություններում աջակցել Ջոն Քասիկին, եւ հույս հայտնում, որ Քրուզի եւ Քասիկի աջակիցները Ֆլորիդայում իրենց ձայները կտար Ռուբիոյին։

Հինգշաբթի օրն անցկացված հեռուստատեսային բանավեճի ընթացքում էլ սենատոր Մարքո Ռուբիոն եւ Թեդ Քրուզը հիմնական շեշտը դրեցին իսլամի մասին Թրամփի հայտարարության վրա։ Վերջինս ասել էր, թե իսլամը ատում է Ամերիկային։

՝՝Իսլամը խնդիրներ ունի արմատականացման հետ կապված, սակայն մահմեդական մեծաթիվ ամերիկացիներ են այսօր հպարտությամբ ասում, որ իրենք Ամերիկայի քաղաքացիներ են՛՛, հայտարարեց Մարքո Ռուբիոն, որը երեքշաբթի օրվա նախնական ընտրություններում ունի նաեւ սկզբունքային մի խնդիր։ Եթե այդ օրը նա պարտություն կրի իր նահանգում՝ Ֆլորիդայում, մեծաթիվ վերլուծաբանների կարծիքով, կդնի իր այս ընտրարշավի վերջակետը։ Վեց նահանգներում նախանական ընտրություններում պարտության դեպքում դժվար կացության առջեւ կկանգնի նաեւ Թեդ Քրուզը, որը հանրապետական մյուս հավակնորդների նման այլեւս կարծես թե չունի Դոնալդ Թրամփի այսպես ասած հաղթարշավը կանգնեցնելու հարցում նոր գաղափարներ։

Իսկ մինչեւ կարեւոր երեքշաբթին, Թրամփը ստանում է նոր աջակցություն։ Ընտրարշավից անցյալ շաբաթ դուրս եկած Բեն Քարսոնը իր աջակիցներին կոչ է արել իրենց ձայնը տալ Թրամփին։ Հիշեցնենք, որ մինչ այդ Թրամփը ստացել էր նաեւ Քրիս Քրիսթիի աջակցությունը։

Ընտրապայքարի առաջին փուլերում գլխավոր թեկնածուները մեծապես անտեսում էին քաղաքականության բնագավառում փորձառություն չունեցող նյույորքցի միլիարդատիրոջը՝ հավատալով, որ նա ինքը պիտի կործաներ իրեն։ Այսօր բանավեճերում նրանք խուսափում են Թրամփի հետ ուղիղ հակադրվելուց։ Իսկ Թրամփը դառնում է ավելի ինքնավստահ ու շատերի կարծիքով՝ ավելի հավասարակշռված։

Ինչ վերաբերում է դեմոկրատ հավակնորդներին, պետք է ասել, որ Հիլարի Քլինթոնը շարունակում է մնալ առաջին տեղում, որին հետեւում է սենատոր Բերնի Սանդերսը։ Սակայն վերջինիս ընտրապայքարը շատերի համար զարմանալիորեն աստիճանաբար ամրապնդվում է։

Ներկա ընթացքը հուշում է, որ մինչեւ հուլիս ամիսը, երբ հանրապետականներն ու դեմոկրատները կընտրեն իրենց կուսակցության թեկնածուներին, պայքարը գնալով թեժանալու է, ու թեժանալու է մինչեւ նոյեմբեր, երբ Ամերիկան ընտրություն կկատարի  երկու կուսակցություններից մնացած մեկական թեկնածուների միջեւ։

Այս նյութը դիտել են - 1349 անգամ
Թողնել մեկնաբանություն
2024-06-01 23:50:00 Կեղծ արցախասերը
Կեղծ արցախասերը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook