- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-11 23:19:00ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կարդացի ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստը, եւ ինձ թվաց, թե վերընթերցում եմ ՀՀԿ-ի «Ապահով Հայաստան» նախընտրական ծրագիրը:
«Բարձրացնել», «շարունակաբար բարձրացնել», «իրականացնել», «նպաստել», «զարգացնել», «խթանել», «մեծացնել», «ջանքեր գործադրել» .
Տեքստը լի է նման խոստում-բառերով, ինչպես «Ապահով Հայաստան» անունով նախընտրական ծրագրում էին խոստանում: Սակայն «Ապահով Հայաստանը» մնաց թղթի վրա, իսկ ժողովուրդն էլ շարունակում է քոչել-փախչել երկրից:
Այդ համաձայնագրի «տարժեստվեննի» ստորագրման արարողության, ընդհանրապես սույն քաղաքական իրադարձության հանդեպ հանրության վերաբերմունքն ակնհայտ է՝ զրո-անտարբերություն (ասվածը ֆեյսբուքահայության ակտիվ հատվածին չի վերաբերում):
Նկատելի դարձավ, որ ժողովրդի համար լրիվ միեւնույն է՝ ով ում հետ ինչ է ստորագրում: Այսինքն՝ ժողովուրդը ոչ մի սպասելիք չունի այս համագործակցությունից, նրան չի հետաքրքրում որեւէ համաձայնագիր, քանզի հստակ գիտի, որ իշխանությունն ընդամենը թույլ է տալիս ՀՅԴ-ին, որ մի քիչ օգտվի կերակրատաշտից:
Այդքան բան:
Իսկ դրանից ի՞նչ օգուտ ժողովրդին, երբ նա ավելի քան համոզված է, որ ինչպես «Ապահով Հայաստան» ծրագիրը կամ ՀՀԿ ղեկավարի համագումարային ելույթներում հնչած խոստումները գրվեցին ավազին, այնպես էլ սույն համաձայնագրի տեքստում շարադրվածն է մնալու թղթի վրա: Մանավանդ որ առարկայական ոչ մի բան չկա գրված. ոչ մի կոնկրետություն և ոչ մի չափվող ցուցանիշ։
Միայն զարմանալի էր, թե ինչու էր հրճվում Սերժ Սարգսյանը այդ «տարժեստվեննի» արարողության ժամանակ: Հավանաբար, այն պատճառով, որ ինչպես Արմեն Աշոտյանը «բացահայտեց», այդ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են:
Այսինքն՝ ՀՅԴ-ն էլ է համամիտ, որ պետք է ընտրություններին «տոկոս խփել», որ պետք է վարել այնպիսի ներքին եւ արտաքին քաղաքականություն, ինչն արդեն 7 տարի իրականացնում է ՀՀԿ ղեկավարը:
Եթե նույն արժեհամակարգի կրողն են, ուրեմն ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՀՀԿ ղեկավարի գործելաոճին ու վերջինիս կողմից կյանքի կոչված «գաղափարներին», որոնց իրագործման «շնորհիվ» երկիրը հայտնվել է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանությունները:
Մի խոսքով, մեզ լավ օրեր չեն սպասվում, որքան էլ կողմերը հայտարարեն, թե իրենց համագործակցությունից հանրությունը «դրական սպասելիքներ» կունենա: Չկա՛ նման բան: Այսպիսի արժեհամակարգային նմանություններից ո՞ր մի հիմարը կարող է դրական ակնկալիքներ ունենալ:
Կիմա Եղիազարյան
Հերթական կեղծ ընդդիմադիրը
ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
ՀՀ «նախագահը» վախեցել է հանդիպում ունենալ լոսանջելեսահայության հետ
Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան
Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են
Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը
Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին