- 2023-05-25 10:18:00Արիզոնան Արցախի կողքին է, իսկ որտե՞ղ են ՀՀ իշխանությունները
- 2023-05-24 20:11:00Առաջին հայացքից թվում է, թե այստեղ ինչ֊որ տրամաբանություն կա, բայց իրականում Փաշինյանը կրկին էժանագին խաբեությամբ է զբաղված.
- 2023-05-24 13:02:00Հողատուները թշնամուց էլ թշնամի են, երբ 120 հազար պատանդների հանձնում են թշնամուն
- 2023-05-22 10:15:00Ո՞ւմ համար էր Նիկոլ Փաշինյանն ասուլիս հրավիրել
- 2023-05-10 12:48:00Վովան լոպազ-լոպազ դուրս է տվել. իյա, իրո՞ք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ինչպես հայտել են ՀՀ դատախազությունից, Վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել է կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով. Խաչատուրովին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար՝ Սեյրան Օհանյանին առնչվող գործի շրջանակներում։
Թե ինչու են իշխանությունները ֆիքսվել Գրիգորի Խաչատուրովի վրա՝ ամեն գնով հասնելու նրա կալանավորմանը, բացատրելի է: Խաչատուրովը, ինչպես և Հայաստանում շատ-շատերը, իշխանությունների կողմից որակվում են որպես պատժի ենթակա նախկիններ՝ հետապնդվելով ու հալածվելով, մի տեսակ երկրորդ սորտի մարդ համարվելով՝ անկախ նույնիսկ նրանից, թե օբյեկտիվորեն ինչ վաստակ ունեն կամ ինչպիսի նկարագրի տեր անհատներ են:
Նման կալիբրի զինվորականին կալանավորելը իշխանական մոլուցքը կարող է ունենալ երկու հիմնական բացատրություն:
Ըստ առաջին վարկածի՝ խնդիրը Սեյրան Օհանյանին լիկվիդացնելն է, իսկ դրա համար, ինչպես հասկանալի է, կա անհրաժեշտ ցուցմունքի խնդիր, ու երևի իշխանությունները մտածում են, որ այդ անհրաժեշտ ցուցմունքն իրենց Խաչատուրովը կարող է տալ:
Երկրորդ՝ տեղի ունեցողը պայմանավորված է Արցախի ու Հայաստանի շուրջ ընթացող զարգացումներով:
Իշխանությունները հասկանում են, որ իրենց իշխանավարման գինը կարող է լինել ինչպես Արցախի լիարժեք հանձնումը, այնպես էլ՝ ասենք Սյունիքի հնարավոր անեքսիան, ինչը նշանակում է, որ գոյություն ունի ինքնաապահովագրման խնդիր, գոյություն ունի արտաքին կուրատորներին բավարարելու հարց, և քանի որ Հայաստանում ոչ բոլորն են հայրենիք վաճառող, ուստի Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի «անկախ» դատական համակարգի միջոցով լիկվիդացնելու բոլոր խոչընդոտները:
Մյուս կողմից ՝ անկասկած է, որ Խաչատուրովի դեմ կայացված այս որոշումը երբեք կյանքի չէր կոչվի, եթե չլիներ քաղաքական իշխանություններից իջեցված թելադրանքը: Հայաստանի դատական համակարգն ինչպես եղել է գործադիրի ստրուկը, այնպես էլ հանդիսանում է այդպիսին ցայսօր՝ ապացուցելով, որ սին էր 2018-ի հեղափոխությունը, սին են «նոր Հայաստանի» մասին հեքիաթները:
Փաշինյանին սասունմիքայելյաններ են պետք: Հիմա նա է զիվորականի իդեալը՝ ստորաքարշ ու ծախու:

Ամերիկան Հայաստանը փորձում դուրս բերել նարկոանդունդից

Արիզոնան Արցախի կողքին է, իսկ որտե՞ղ են ՀՀ իշխանությունները

Բախում՝ ԱԺ-ում. ո՞րն էր իմաստը

Առաջին հայացքից թվում է, թե այստեղ ինչ֊որ տրամաբանություն կա, բայց իրականում Փաշինյանը կրկին էժանագին խաբեությամբ է զբաղված.

Հողատուները թշնամուց էլ թշնամի են, երբ 120 հազար պատանդների հանձնում են թշնամուն

Արցախի ԱԺ-ի երկիմաստ հայտարարությունը. ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակում

Ո՞ւմ համար էր Նիկոլ Փաշինյանն ասուլիս հրավիրել

Ճշմարտության ու կեղծիքի միջև...

ՆԳՆ փոխնախարարը ՄԱԿ-ում գովազդել է սեփական գերատեսչությունը. ի՞նչ են հուշում մերկ փաստերը

Հերոսածին մայրերը՝ ֆեյքերի թիրախում. իշխանությունները գնում են Վովայի հետքերով

Դատարանի աննախադեպ որոշումը. ո՞րն է դրա հիմնական ուղերձը

Ոստիկանությունը դարձել է բռնության հիմնական աղբյուրը Հայաստանում

Թող ներվի, բայց մեր ազգը «թամաշա» անելու համար խելքն իրենը չի.փաստաբան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավոր հորեղբայրն ու դատախազ հայրը. որ դատավորն է քննում Գայանե Մարտիրոսյանի կալանքի հարցը

Վերջին ժամանակներում իմ գրառումներից դիտավորյալ փախչող ապիկարներին առաջարկում եմ հեռանալ իմ ընկերությունից....

Որդեկորույս ծնողների ցավն ու վիշտն աննկարագրելի է...

Այսօր տիկին Գայանեի գործով նիստը կշարունակվի 13:00-ին, Շենգավիթի դատարանում

Հերոսների ծնողները՝ Փաշինյանների լարած թակարդում. ո՞րն է հեռահար նպատակը

1 տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա. ինչ կասկածներ կան. «Ժողովուրդ»

Նոր մշակութային քաղաքականության կենսական հրամայականը. ինչպե՞ս վերհանել հայկականը

Ո՞վ է Հայաստանը նստեցնում ասեղին

Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար

Ի՞նչ պրոցեսներ են ընթանում Արցախում

Նիկոլ Փաշինյանը՝ Արագածի ու Արարատի արանքում




