- 2025-12-22 01:24:00Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
-Բարև Ձեզ հարգելի Արմեն : Շնորհակալություն հարցազրույցի առաջարկը չմերժելու համար : Ինչպե՞ս եք:
- Բարև Ձեզ, դե , ինչպե՞ս,նայած ինչ իմաստով. Ֆիզիկական առումով `լավ, ստեղծագործական առումով` շատ լավ, իսկ ընդհանուր`միջին:
-Ըստ Արմեն Վարդանյանի ի՞նչն է ամենահայկականը:
-Որտե՞ղ:
-Քիթը չասեք էլի, 2080 թվականից մնալու են երկու հայ,որոնք քիթը չեն վիրահատել (Քիթ- cut ներկայացումը նկատի ունենալով): (Ժպտում ենք )
- Քիթ- cut –ը որպես այդպիսին միայն քթի մասին կատակ չէ: Այստեղ քիթը հայի գենի պահպանումն է, սիմվոլիկա է ինքը: Իսկ թե ի՞նչն է ամենահայկականը, երևի հայը: Դժվար թե էլի մեկը ավելի հայ լինի ,քան հայը:Չնայած կան հայեր,որ համաշխարհային գլոբալիզացիայի ազդեցության տակ ընկնելով ,կարող են շատ ավելի պակաս հայ լինել,քան ասենք,Ուզբեկստանում ապրող,բայց հայրենասեր հայը:Երբեմն ընկնում են ազդեցության տակ և ավելի վատը դառնում:
-Ի՞նչ չէիք ցանկանա տեսնել հեռուստաեթերում:
-Ճիշտն ասած ես հիմա հեռուստացույց շատ չեմ դիտում: Բայց լինելով նախկինում հեռուստատեսության աշխատակից, կարող եմ ասել ,որ որակյալ հաղորդումը միայն մարդկային գործոնով չէ պայմանավորված , ես սա նաև իմ կոլեգաների անունից եմ ասում:Լավ հաղորդումը առաջին հերթին լավ ֆինանսավորում է պահանջում,հետո նոր լավ հաղորդավար և սցենարիստ:Փորձը ցույց է տալիս, որ մեր կոլեգաները Ռուսաստանում և արտերկրում կարողանում են շատ ավելի լավ հաղորդումներ ցույց տալ,քանզի ֆիննասապես ավելի ապահով են: Ժամանակին մենք էլ էինք ցույց տալիս,երևի նրանից էր,որ ժամանակին ավելի շատ հնարավորություն էր ներդրվում: Ես հիմա էլ կցանկանայի տեսնել նմանատիպ հաղորդումներ,որոնք պրոդյուսերական կողմը ներդնում է նրանց համար և նրանք էլ կարողանան լավ հաղորդում պատրաստել հեռուստադիտողի համար:
Մեկ էլ,որ ժողովրդին ավելի մոտիկ լինեն: Երիտասարդ դերասաններն ,այսօր , շատ լավ ադապտացվել են ռիթմին, բայց շատ են մականունների,իրենց մականունների հետևից ընկնում,փոխարեն կարելի է ավելի ժողովրդական լինեն:
-7.5 ից հետո հանդիսատեսը սպասում էր նույն անձնակազմով շարունակության: Հնարավո՞ր է այդ սպասումը արդարցվի:
-Այս հարցը լրագրողները շատ են տվել, բոլորիս միասին և առանձին-առանձին էլ, իմ կարծիքով դժվար , 99 տոկոս դժվար: 100 տոկոսով չեմ կարող ասել,բայց 99 տոկոսով ասում եմ`ոչ,քանի որ հիմա բոլորն էլ տարբեր պռոեկտների մեջ են ,ոչ միայն խաղում են ,այլև պրոդյուսերությամբ են զբաղվում,իսկ դա շատ ծանր աշխատանք է , ֆիլմեր են նկարում:
Ես միշտ ուրախանում եմ իմ ընկերների հաջողությամբ, հուսով եմ նրանք էլ իմով:
-Հիմա հիմնականում զբաղվում եք սցենար գրելով և պրոդյուսերությամբ ,իսկ Ձեր նախագծերը հնարավո՞ր է տեսնենք Լոս-Անջելոսում :
-Ցանկություն կա:
-Ո՞ր նախագիծը կտանեիք ,եթե հիմա առաջարկություն ունենաք . ‹‹Քիթ- cut››-ը, թե՞‹‹Գլամուռային չոբանները ›› :
-Երկուսն էլ : ‹‹Քիթ- cut››-ում օրինակ խորը ասելիք կա,հատկապես սփյուռքում ,որտեղ երրորդ-չորրորդ սերնդի մոտ արդեն հայերենի և ընդհանրապես հայաֆիկացման պրոցեսը վտանգված է : Ինձ թվում է այնտեղի երիտասարդ սերունդին և ոչ միայն երիտասարդ, ներկայացումը շատ ասելիք ունի: Այն ներկայացնում է ապագան,այսինքն 2080 թվականը: Իսկ ‹‹Գլամուռային չոբանները ›› ավելի գլոբալային հումոր է,այսօրվա Հայաստանն է ներկայացնում,այսօրվա պրոբլեմները:
-Մենք լավ հանդիսատես ունե՞նք:
-Ինչ խոսք ունենք. Ի դեպ հանդիսատես,որը սիրում է թատրոնը: Թատրոն սիրող մարդը նընտրում է իր ճաշակի ներկայացում և հաճախում է: Հայ մարդը իր տեսակով ,հանրային մարդուն շատ արագ ֆետիշացնում է, հաջողության դեպքում, շատ արագ ծափահարում է: Միայն թե հետո չհիասթափեցնեն հանդիսատեսին ,բարձունքի հասնելուց հետո: Այո, մենք լավ հանդիաստես ունենք:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քնննադատությանը:
-Ամեն դեպքում մեջքով չեմ մոտենում, մոտենում եմ ճակատս բաց, ուղիղ աչքերի մեջ նայելով:
-Մեր մեդիա դաշտում այնքան անորակ քննադատություններ կան, ինչպե՞ս եք մոտենում այս երևույթին:
- Այդ առումով շատ է դեղին մամուլը, լայքահավաքները: Երբ կպնում են անձնականին, չհասկանալով քննադատում գործունեությունը , լավ չեմ վերաբերվում:
-Ճի՞շտ են ասում,որ ավելի դժվար է հանդիսատեսին ժպիտ պարգևել, քան թախիծ:
-Ես ,որպես կոմեդիայի ժանրի ներկայացուցիչ հեռուսատեսությունում և թատրոնում, կասեմ, որ իհարկե ավելի բարդ է: Կոմեդիան ինքը առանձնահատուկ մարդկանց համար է, որովհետև նախ սցենար գրելը դեռ մի կողմ, դերասանն ինքն էլ պետք է այդ ոլորտի մարդ լինի,որ չփչացնի գրվածը: Շատ դերասանների ենք նկարել հասարակ սկեչերում, որ սովորական կատակը չեն կարողացել տեղ հասցնել:
-Ստանիսլավսկին ասում էր. «… թե` չկա աննշան դերեր ,կան աննշան դերասաններ»:
- Սառա Բեռնարն էլ ասում էր, մարդ պետք է այնպես խաղա,որ ներկայացման բոլոր մանրուքները մոռանան: Կոմեդիան այս առումով ևս ավելի բարդ է:
-Որպես ամփոփում ի՞նչ կցանկանայիք մեր Լոս-Անջելեսի և առահասարակ մեր բոլոր ընթերցողներին:
- Սփյուռքի ,հատկապես Լոս-Անջելեսի մեր հանդիսատեսին նախ ասեմ, որ շատ կարոտել ենք,վերջին անգամ այնտեղ եղել եմ 7.5-ի շրջանակներում :Հուսով եմ ,որ հանդիսատեսը այնպիսինն է ,ինչպիսինն էր այն ժամանակ:Ողջունում եմ բոլոր այն հայերին ,որոնք հայ են մնում, որոնք չեն կորցնում հայի իրենց դեպքը,եռակի ողջունում եմ արտերկրի այն հայերին , որոնք կարողանում են հայ մնալ գլոբալիզացիայի գործարանում բնակվելով հանդերձ:
Հարցազրույցը `Ա.Մ –ի
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան



