Վերաքննիչ դատարանը որոշեց...օրենքով պատժվել է մարդու անվանարկումը, նրա պատվի, արժանապատվության ոտնահարումը
2020-08-18 22:49:00
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել՝ ընդդեմ Հայկազ Մակարյանի վերաքննիչ բողոքս մասնակիորեն բավարարելու, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.03.20 թվականի թիվ ԱՐԱԴ/0752/02/19 վճիռը մասնակի բեկանելու, փոփոխելու՝ պարտավորեցնելով Հայկազ Մակարյանին, մասնավորապես, իմ ՝ Գայանե Մանուկյանիս հասցեին հնչեցրած բազմաթիվ վիրավորական արտահայտությունների համար հրապարակավ ներողություն խնդրել, որպես փոխհատուցում վճարել :
Վերաքննիչի կայացրած որոշումն, անկասկած, հաղթանակ է և հաղթանակ է ոչ թե բառիս նեղ իմաստով, այլ այդպիսին է շատ ավելի խորքային առումով. դատաիրավական համակարգում ամեն ինչ չէ, որ կարելի է կորած համարել, արդարությունն, եթե անգամ հիվանդացել է, ապա չի մահացել՝ գոնե առայժմ:
Մյուս կողմից՝ արդարության հաղթանակի վերաբերյալ այսօր գուցեև լավ առիթ չունենայինք՝ արձանագրում կատարելու, եթե չլիներ մի կարևորագույն հանգամանք՝ դատապաշտպանիս՝ «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Լևոն Բաղդասարյանի վճռորոշ գործոնը, քանի որ առաջին հերթին հենց նրա մարդկային ու մասնագիտական բարձր արժանիքների ու կարողությունների շնորհիվ է հնարավոր դարձել նման արդյունքի արձանագրումը:
Դատարանի նմանօրինակ որոշումը հաջողություն է առաջին հերթին նաև «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի համար: Հերթական անգամ գործնական հարթությունում ապացուցվում է գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը՝ շնորհիվ բացառիկ պրոֆեսիոնալ թիմի:
Պետք է արձանագրենք, որ Լևոն Բաղդասարյանի կողմից լրատվամիջոցների կամ դրանց ղեկավարների շահերի պաշտպանությունն առաջին անգամ չէ, որ իրականացվում է:
Լևոն Բաղդասարյանը բազմիցս է առիթ ունեցել՝ ի ցույց դնելու յուր մասնագիտական բարձր կարողություններն, արդյունավետորեն պաշտպանել է ԶԼՄ-ների խախտված իրավունքները հայաստանյան դատարաններում: «USArmenianews.com»-ի պարագայում նույնպես, ինչպես կարելի է աներկբայորեն համոզվել, հերթական անգամ ականատես ենք դառնում յուրատեսակ մաստեր-կլասի:
Վերաքննիչ դատարանի կողմից հայցիս բավարարումը չնայած միայն մասնակի է,ամբողջական չէ, սակայն, ինչպես նշվեց, դա նույնպես ստեղծված իրավիճակում մեծագույն նվաճում պետք է համարել. օրենքով պատժվէլ է մարդու անվանարկումը, նրա պատվի, արժանապատվության ոտնահարումը:
Վերաքննիչի որոշումն այս դատական պրոցեսում առնվազն ի ցույց է դնում այն, որ Հայկազ Մակարյան, չի՛ կարող հանդուրժվել մարդու դեմ պատվեր կատարելու, կամ՝ ասենք, Սփյուռքից ստացված փողերով մարդու դեմ ցեխ շպրտելու երևույթները:
Հայկազ Մակարյան, կյանքն ապացուցել է , որ չի՛ կարելի ուրանալ մարդկանց ՝ անցյալում քո հանդեպ ցուցաբերած լավ վերաբերմունքը, չի կարելի քեզ ձեռք մեկնած մարդուն դարձնել սեփական ստահակության զոհն, ինչպես քո պարագայում:
Հ.Գ. Շնորհակալություն ենք հայտնում «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակին ու հայտնում, որ առջևում ունենք ևս երկու դատական հայց՝ կրկին Հայկազ Մակարյանի ու «Բաց Թիվի»-ի «հաղորդավար» Համլետ Ղուշչյանի դեմ, ու ցանկություն կա հավատալու, հուսալու, որ առաջիկայում նույնպես հաղթանակների պակաս չի լինի:
Այս նյութը դիտել են - 9803 անգամ