Ի՞նչ օգուտ կարող են հեղափոխությանը տալ նմանօրինակ ոջլոտ վիժվածքները
2018-10-02 23:30:00
ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Գորինգն, անդրադառնալով հեղափոխական Հայաստանում խոսքի ազատության վիճակին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ բացառապես ներկայիս Հայաստանին բնորոշ անհանդուրժողականությունը, որ դրսևորվում է այլակարծության նկատմամբ, հնարավորինս արագ հնարավոր կլինի հաղթահարել:
Այսպիսով՝ մեծ հեղինակություն վայելող գործիչը փաստացի արձանագրել է՝ Հայաստանում այժմ առկա է խոսքի ազատության աննախադեպ ճգնաժամ, այնպիսի անհանդուրժողականություն ազատ խոսքի հանդեպ, որ բնորոշ չէ աշխարհի և որևիցե երկրի:
Իրականում պրոֆեսորի հնչեցրած գնահատականները ոչ միայն չափազանցված չեն, այլ շատ ավելի մեղմ երանգներով են արտացոլում այն աղետալի պատկերը, որ ձևավորվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Նույնիսկ սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատող մեկնաբանություն գրելը դարձել է կենաց-մահու հարց, ու բավական է մեկը «շշկռվի» որևիցե թթու խոսք ասել, անմիջապես հայտնվում է հայհոյանքների, անեծքների, լուտանքների տարափի տակ:
Ի դեպ՝ բոլորի կողմից մշտապես քննադատված ՀՀԿ-ի օրոք նման իրավիճակ ոչ միայն չկար, այլև շատ դեպքերում հենց նույն ՀՀԿ-ն էր խրախուսում տարակարծությունն ու առողջ քննադատությունն իր իսկ հասցեին՝ գոնե ձևականորեն: Այնինչ հեղափոխությունից հետո ականատես ենք դառնում ԶԼՄ-ների նկատմամբ հոգեբարոյական աննախադեպ ճնշման, ուր գործի են դրվում ամենակեղտոտ տեխնոլոգիաները: Եթե նման իրավիճակն արագորեն չշտկվի ու Փաշինյանն անձամբ չսկսի զբաղվել այս հարցով, ապա հեռու չեն ժամանակներն, երբ մարդիկ կսկսեն երանի տալ ՀՀԿ-ին՝ անցյալը համարելով շատ ավելի ժողովրդավարական, քան ներկան ու ապագան: Իսկ սա արդեն աղետ կլինի…
Ասվածի ամենավառ ապացույցը, թերևս, USArmenianews.com կայքի դեմ ներկայումս կազմակերպված բռի քայլարշավն է ճիշտ այն նույն ձեռագրով, որով կայքն ու իմ ընտանիքը, հարազատներս, շարունակաբար հալածվում էին դեռ նախկին իշխանությունների օրոք. «կոֆե եփողների»ձեռագիրն է կրկին նշմարվում, երբ որոշ չկայացածներ, փորձելով հիմա էլ «հետույք մտնել» նոր իշխանություններին, ճամբարափոխ լինելով անցել են Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ի տակ ու փորձում են փոխվարչապետին ապացուցել սեփական գոյության անիմաստ չլինելու թեզը:
«Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն կպատժվի՞ վարչապետի «գլխից թռնելու» համար, թե՝ կշարունակի «Գյումրվա յոլ ու ղայդով քյալլա ճաշակելու համար» ախորժակ պահել» վերնագրով հոդվածը, պարզվում է, սարսափելիորեն գրգռել է նախկինում Ժիրայր Սեֆիլյանի թիմում հանդես եկած, իսկ այժմ նրա թիկունքից հարված հասցնել փորձող ու նոր տերերի ստրուկ դարձած Ներսես Պողոսյանին ու նրա «բարեհամբավ» կնոջը՝ Լիա Պողոսյանին, որոնց ակնհայտորեն դուր չի եկել Արարատ Միրզոյանին անդրադարձող նյութի բովանադակությունն, ու սկսել են նախկին ոստիկանական ֆեյքերի օրինակով վիրավորանքներ ուղղել կայքի ու իմ՝ Գայանե Մանուկյանիս հասցեին ֆեյսբուքյան մեկնաբանությունների տեսքով՝ կատարված համապատասխան նյութի տակ:
Ընդ որում՝ բավական «ուշագրավ» է Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիա Պողոսյանի պահվածքը: Փոխանակ նա սաստեր իր ամուսնուն կատարած ստոր գրառման համար, դեռ մի բան էլ աղաղակում է իր իսկ չեղած մակարդակի մասին, ինչին ի պատասխան սրան, արժե նկատել,որ որևէ մեկի մակարդակի իջնելու կամ դրանից բարձրանալու համար նախ պետք է ինքդ որոշակի մակարդակ ունենաս: Մինդեռ գործ ունենք սովորական բոշա շների հետ, ովքեր, Պավլիկ Մանուկյանի բառապաշարով ասած, ղախպեքին բնորոշ վարքագծով փորձում են քծնել ժամանակի իրենց տերերին՝ ուրանալով սեփական անցյալը:
Որքանո՞վ է բարոյական դեմ դուրս գալ մեկի դեմ, վիրավորել ընտանիքին, սրբությանը, ով մշտապես պաշտպանել է քեզ այն ժամանակ,  Ներսե՛ս, երբ փտում էիր բանտի ճաղերի հետևում, իսկ կինդ էլ այդ ընթացքում միայն բարգավաճում էր (թե ինչի հաշվին, խոսակցութան բոլորվին այլ թեմա է…): Ոստիկանության թիրախում ես հայտնվել էի հենց միայն այն պատճառով, որ հանդես էի եկել «Սասնա ծռերի», Սեֆիլյանի թիմի պաշտպանությամբ, մինչդեռ այսօր իմ դիմաց «խոզ են դուրս բերել», թիրախավորել ու փորձում են Արարատ Միրզոյան պաշտպանել, լիզելով նրա համապատասխան տեղերը:
Ի՞նչ է, Արարատ Միրզոյանը վերին սարի սմբուլն է, ի՞նչ է, կառավարության անդամի հասցեին քննադատություն հնչեցնելը հանցանք է, թե՞ միայն USArmenianews.com կայքին է արգելված քննադատական խոսք հնչեցնել նորելուկների հասցեին՝ այն պարագայում, երբ հսկայական թվով ԶԼՄ-ներ են անդրադարձել համապատասխան թեմային:
Փաստորեն՝ պետք է ֆիքսենք, որ Արարատ Միրզոյանն իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել, եթե ստիպված է օգտվել մի քանի հակահիգիենիկների վայ ծառայություններից: Սա, ի դեպ, որպես ահազանգ՝ անձամբ Փաշինյանին, ում թիմի անդամը, փաստորեն, այնքան անվստահ է իրեն զգում իր աթոռին, որ կարիք է զգում ֆեյքերի ու ֆեյքանմանների նման անբարոյական գործելակերպի: Կարծում ենք՝ Փաշինյանը պետք է համապատասխան հետևություններ անի ու հասկանա մեկ պարզ ճշմարտություն՝ նման մթնոլորտը չի կարող դրականորեն անդրադառնալ հեղափոխական պրոցեսի վրա ու հղի է միանգամայն անկանխատեսելի հետևանքներով:
Նման սեր ու հանդուրժողականություն չի լինում, նման միջոցներով չէ, որ հասնում են հասարակական համընդհանուր կոնսոլիդացիայի ու հայ ժողովրդի ուժերի համատեղման…
Հարց է առաջանում՝ այս ամենը հաշվի առնելով՝ իմաստ ունե՞ր, արդյոք, «Ելք»-ից Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի՝ ժամանակին սրան կալանքից ազատելու համար տված անձնական երաշխավորությունը, կամ էլ` սրա նմանին ՔՊ-ական դարձնելն ու ընդունելը Փաշինյանի կուսակցության հովանու ներքո, ի՞նչ օգուտ կարող են հեղափոխությանը տալ նմանօրինակ ոջլոտ վիժվածքները, սրա՞նք են հեղափոխականները, սրա՞նց թիկունքի տակ են պատսպարվելու Արարատ Միրզոյանն ու ընկերները…
Պետք է խոստովանել, որ այսօրինակ աղմուկը էապես մեծացնում է գայթակղությունն՝ այսուհետ խոշորացույցի տակ պահելու Արարատ Միրզոյանին ու հասարակությանը պարբերաբար բացահայտումներ ներկայացնելու փոխվարչապետի ու նրա մտերիմների մութ անցյալից:
Հավատացե՛ք՝ պատմելու շատ բան կա…
Այս նյութը դիտել են - 10108 անգամ