Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը
2018-04-30 14:19:00
Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ « Սիրելի հայրենակիցներ, Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։
Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Այս նյութը դիտել են - 48874 անգամ