Ադելը չի մասնակցի «Օսկարի» մրցանակաբաշխությանը
2016-01-26 12:18:00

Բրիտանացի երգչուհի Ադելը ոչ միայն հրաժարվել է «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հանձնել մրցանակներից մեկը, այլև շոուին չի մասնակցի նույնիսկ որպես հյուր: Նա իր մերժումը բացատրել է ծանրաբեռնված գրաֆիկով: Ադելը պատրաստվում է միջազգային համերգային շրջագայության, որը կսկսվի հանդիսության մյուս օրը, հայտնում է rosbalt.ru-ն:

Արարողության կազմակերպիչները Ադելին առաջարկել են մրցանակ հանձնել «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգի հաղթողին, քանի որ երգչուհին նույն մրցանակից ինքն էլ է ստացել անցյալում:

«Օսկարի» հերթական` 88-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 28-ին և ABC հեռուստաալիքով կցուցադրվի աշխարհի 225 երկրներում: Արդեն երկրորդ անգամ սևամորթ Քրիս Ռոքը կլինի հանդիսավոր արարողության հաղորդավարը:

Այս նյութը դիտել են - 1627 անգամ