Կարդում եմ, զզվանքից սրտխառնուք եմ ապրում... ամենուր կեղծիք ու աղբ է..
2017-10-08 22:12:00

Հայոց պատմության դպրոցական, բուհական և ակադեմիական գրքերն ու ձեռնարկները կարդում եմ, զզվանքից սրտխառնուք եմ ապրում... ամենուր կեղծիք ու աղբ է....
Ամենուր մեր պետականության կորստի, անհաջողությունների պատճառները ներկայացված են արտաքին գործոններով, Հայաստանի անհաջող աշխարհագրական դիրքով և այլն...
Ինչպիսի՜ անհեթեթություն... չկա մի տեղ, ուր գրված լինի ճշմարտությունը. մեր անհաջողությունների պատճառը սոսկ մեր ապիկարությունն է... ազգային արժեհամակարգի բացակայությունը, կրոնի ու խաչի գերադասումը Ազգից, Պետությունից, Պատվից ու Արժանապատվությունից:
Այս իմաստով պատմության ամենաիսկական կեղծարարը վրացին ու թուրքը չեն, այլ մերօրյա պատմագիտությունն է, ար մեր ժողովրդին մոլորության մեջ է պահում, ու խաբում.... իր թշվառության արմատը այլ տեղ մատնացույց անելով:
Այն ազգը կամ անհատը, ով պատրաստ չէ առերեսվել իր պատմության հետ՝ դատապարտված է՝ կրկնել իր սխալները...

Վահե Լոռենց

Այս նյութը դիտել են - 27972 անգամ