Սփյուռքի նախարարությունը չի պատասխանել նամակին....
2017-10-04 01:39:00
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱԹՈՌՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՐՈՆԱՅՔ Սերժիկ Սրապիոնյան եւ Վահագն Մելիքյան:

 
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱԹՈՌՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՐՈՆԱՅՔ Սերժիկ Սրապիոնյան եւ Վահագն Մելիքյան.
Սույն թվի Սեպտեմբերի 22-ին էլ.նամակով ձեզ տեղյակ պահեցի «Հայկական ժամ»ում լույս տեսած Էմիլ Մարկոսյանի (այլ պարագաներում ներկայանում է երգչուհի Ալլա Լեւոնյանի ընկեր եւ իրավաբան) պրովակացիոն , զրպարտիչ եւ Սփյուռքը ապականող կեղտ հոդվածի մասին:
Դիմել էի ձեզ հետեւյալ տողերով` «Բարեւ Ձեզ: Համայնքին պատասխան եւ բացատրություն տալու համար կուզենայինք իմանալ Ձեր,Սփյուռքի նախարարության կարծիքն ու տեսակետը, նաեւ ձեռնարկվող միջոցները Ալլա Լեւոնյանի ընկեր եւ իրավաբան Էմիլ Մարկոսյանի, ներքո կայքում տեղադրված պրովակացիոն հայտարարության , հատկապես վերջին 10-12 տողերը:
Շնորհակալություն:
Նուբար Ասլանյան,Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ:
Հայֆա,Իսրայել:20.09.17».
Եւ կից ուղարկել էի «Հայկական ժամ»ում լույս տեսած կեղտի լինքը:Դուք ստացել էիք իմ էլ նամակը՝ ունեմ իմելի պատասխան:
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Այսօր 04.10.17-ն է, իմ ,ձեզ դիմելուց անցել է 12(տասներկու) օր:Կարծում եք ձեր լռությունը մեզ զարմացրե՞լ է...ԲՆԱՎ:Ձեր լռությունը մեր համայնքի համար նշանակում է,որ դուք,դրսից փող մուրացողներդ(«յուրաքանչյուրդ 1000 դոլար դրեք Հայաստանի բանկերում»....խելքի աշեցեք...)համամիտ եք պրովակատոր Էմիլ Մարկոսյանի հետ եւ բնավ միտք չունեք հետաքրքրվելու ,կանխելու,դիմացն առնելու Սփյուռքին վարքաբեկող սրիկաին:Կնշանակե՝ Կամ անզօր եք,կամ էլ նրա հետ համամիտ,եւ ձեր վրա բնավ չէին ազդել պրովակատորի այս տողերը՝ «Արտերկրում տաքուկ տեղերում նստած օտարերկրյա գաղտնի ծառայությունների կողմից կերակրվող ազգի դավաճանները՝ այսօր Հայրենասերների դիմակով քողարկվաց զբաղվում են ազգային պառակտմամբ ու կործանմամբ, իրենց երեխաներին իրենց մոտ ապահով երկրներից Հայաստանում ուրիշի երեխաների արունահեղությունն են պահանջոմ ու հորդորում, թուրքերի ու ադերբեջանցիների պատվերով «Հայը» Հայի արյունն է ուզում և ուրախանում…(հասկանալի է ,չէ,պարոնայք Սերժիկ Սրապիոնյան եւ Վահագն Մելիքյան՝ այդ մեր Սփյուռքի մասին է...):Շարունակում եմ Մարկոսյանի «հանճարեղ»մտքերը՝«Տարվա մեջ մի անգամ Հայաստանին 50 $ ԱՄՆ դոլար ուղարկած սփյուռքահայը՝ իրեն մեծ բարերար է զգում և Հայաստանի տերն ու տիրակալը, անգամ Հայաստանի համար վատությունից բացի ոչինչ չարած նողկալի արարածները՝ այսօր իրենց իրավունք են վերապահում Հայաստանի ու Հայրենիքի ճակատագրից խոսեն և այս ամենը անկախության ներքո:
Երևի մենք ենք մեղավոր, ունենք այն ինչին արժանի ենք, սակայն ժամանակն է որպեսզի անարժաներին ցույց տանք իրենց տեղն ու դիրքը, իրենց իսկական Հայրենիքն ու կրոնը, ՙՙթրքացած հային՚՚ պետք է հիշեցնել, որ ինքը արդեն Հայ չէ, օտար երկրներին ծախված նաև Հայաստանում ապրող անհայտ ծագումի դավաճանին պետք է ցույց տալ իրենց տեղը, տեղ որտեղիցմիայն գարշահոտության հոտ է գալիս այլ ոչ թե Հայրենասիրության…
Հայաստանի շահերը օտար երկրների շահերի համար զոհաբերող պաշտոնյաներին պետք է զոհաբերել արդարադատության թրի տակ, իսկ իրական Հայրենասերներին ու Հայերին հնարավորություն տալ ապրել իրենց ազատ ու անկախ Հայաստանում, այլ ոչ թե արտագաղթել Հայաստանից և ավելի կախյալ դարնալ օտար երկրում, օտար հողում, օտարի լծի տակ»:
ԵՒ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԴՈՒՔ ԼՈՒՌ ԵՔ, տեղակալների աթոռները զբաղեցնող պարոնայք,եւ այդ զբաղեցնելու համար պետությունից աշխատավարձ եք ստանում ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՒԾԱԾ ՀԱՐԿԵՐԻՑ,այն ժողովրդի,որի կեսը ներսն է,կեսը դուրսը՝ Ձեր պատճառով, ՁԵՐՈՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ, պարոնայք տեղակալներ՝ ՁԵՐՈՆՑ... Դե ինչ,շնորհակալ ենք:Չենք մոռանա... Ասեմ,որ մեր տեղեկություններով,բացի Հայֆայի հայ համայնքից ձեզ եւ այլ մարմինների են դիմել նաեւ Պետախ Տիկվա քաղաքի համայնքը, Նիդեռլանդների համայնքը,պիտի դիմեր(տեղյակ չեմ),նաեւ իսպանահայությունը:
Վերջում ասեմ՝ ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ...
04.10.17.
Նուբար Ասլանյան.Իսրայել,Հայֆա:
(Համայնքի ղեկավար Ավետիս(Ավո)Շահինյանի գիրն ու խոսակցականը արեւմտահայերեն է...ես եմ գրել համայնքի կազմի հուշելով):
Հ.Գ.
Եւ ինչ լավ է,որ կա ՖԲ-ը.Ոչինչ թաքցնել չի լինում....
Այս նյութը դիտել են - 26545 անգամ