Առողջապահության նախարարությունը միտումնավոր թաքցնում է խոզագրիպի վիճակագրությունը
2016-01-23 15:28:00

Առողջապահության նախարարությունը միտումնավոր հասարակությունից թաքցնում է խոզագրիպի վիճակագրությունը:
Եթե առողջապահության նախարարությունը մինչեւ նախորդ շաբաթ ներկայացնում էր իրականության ու տրամաբանության հետ կապ չունեցող սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն, ապա նախորդ շաբաթվանից սկսած այլեւս վիճակագրություն չի ներկայացնում: Այսինքն` ներկայացնում է միայն դուրսգրվածների թվերը, իսկ թե քանիսն են դիմում, քանիսն են բուժվում, նրանցից քանիսն են հղի, կամ անչափահաս, այլեւս հասարակությանը չի ներկայացվում: Ես շարունակում եմ պնդել, որ առողջապահության նախարարությունը վիճակագրական աճպարարությամբ է զբաղված: Նախարարությունը միտումնավոր հասարակությունից թաքցնում է խոզագրիպի իրական վտանգի չափը:

Այս նյութը դիտել են - 1460 անգամ