ԱԶԳԻ ՈՐ ՏԱԿԱՆՔԸ...
2017-08-25 23:06:00
Գարեգին Նժդեհը եղել և մնալու է հայ իրականության մեր ազգային գաղափարախոսության անփոխարինելի ԱՐԱՐԱՏԸ:
Մամուլը գրում է ,որ այս էլ երկրորդ անգամ կրակում են Նժդեհի արձանի վրա, ազգի որ տականքի ձեռքն է բարձրանում տառապյալ հայրենասերի, թուրք-բոլշևիկյան ոհմակից Սյունաց թանգարան ու բերդ աշխարհը իր արյունով սնող ռահվիրայի հուշարձանի վրա:
Որքան հզոր ես, ոգու սպարապետ, որ անգամ ստվերիցդ են վախենում:
Սա մեր ոգու հաղթանակն է, սակայն զենք բարձրացնել մեր ազգային փրկության, մեր արյան տոհմիկ մաքրության խորհրդանիշի վրա, նշանակում է զենք բարձրացնել հայ ազգի ներկա ու ու գալիք սերնդի ապագայի վրա:
Ուշ է, ազգի դավաճաններ, Գարեգին Նժդեհի ոգին մեր ներկա ու գալիք սերնդի արյան մեջ է, ամեն հայորդի ու հայուհի Գարեգին Նժդեհ է՝ Հայաստանում և աշխարհում:
Նա մեր անկախ Հայաստանն է այսօր,, իսկ վաղը՝ այն հզոր Հայաստանը,որից սարսափում են մեր հրաշալի ազգի արմատը կրծող ներսի ու դրսի որդերը...
Սա շատ հեռուն տանող նպատակ է, ովքեր Հայաստանն ուզում են տեսնել առանց հայերի, երեկ լեզուն էին քրքրում, փորձում նվաստացնել, այսօր՝ ազգայնականության սիմվոլը, ովքեր են կանգնած այս ամենի ետևում և ինչ ծրագրեր ունեն, չի կատարվի, հայոց լեռներն էլ են նժդեհներ , թույլ չենք տա....
«Ինքնապաշտպանություն՝ ահա թե ինչ են թելադրում ժամանակն ու առաջադիմությունը» Գարեգին Նժդեհ
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 17778 անգամ