Իմ ու ձեր երկիր՝ հրաշք ՀԱՅԱՍՏԱՆ
2017-08-09 17:09:00

Ինչպիսին էլ որ լինես,աշխարհի ամենաչքնաղ անկյունն ես, որովհետև դու իմն ես, ես քո սրբազան հողի մի մասնիկն եմ, իմ բացակայությամբ՝ ես հող եմ հանձնում,ես դա չեմ անելու, այդ հողի համար զոհվեցին իմ ու ձեր եղբայրները, նրանց արյունով շաղախված հողը մարմին է, որն ազատվում է իրեն ծամող որդերից, դրա ժամանակն էլ կգա...

Կգա քո պանդուխտ զավակների դարձի երանելի օրերը,այս սերունդը կկառուցի օրենքների երկիր իր բաղձալի Հայաստանը, եթե ոչ ես,ապա իմ հոգին ձեր աչքերում միայն ժպիտներ է տեսնելու,, ձեզանից վանեք ստրկամտությունը,վախը,հավերժական խեղճության դրոշմը, այս հողի արժեքը անգնահատելի է, նրա մեջ ընկած ու նրանից արմատավորված սերմը զորեղ է, բայց ինքը չգիտի...Բազում տառապանքների միջով եմ անցել,և հաճախ նրանք, ովքեր այդ դաժան օրերին չէին էլ ծնվել, այսօր կարող են բարբառել ինքնահաստատման մտքեր,որոնց համար չեմ զայրանում, այլ ասում եմ՝ մինչև խորապես չհասկանաք ինչ բան է հայրենիքը,նրա անունից ու նրա դեմ մի գործեք...

Ներկա, ապագա ու գալիքի տերեր, ձեր ձեռքը հողի ու ազգի զարկերակին պահեք,որ չկորցնեք ապրելու արդար իրավունքը, այն քարտեզագրվում է տիեզերքի դավթարում,անպայման վերաարժեքավորելու վստահվածը....

Ռուզան Ասատրյան

հրապարակախոս

Այս նյութը դիտել են - 18089 անգամ