Հրաչյա Շաբոյանը կմասնակցի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
2017-08-03 23:56:00

Դանիայի Հենեկ քաղաքում մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Այս մասին  տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից: 

Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` Հրաչյա Շաբոյանը:

Նա Հայաստանի միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է:

Հրաչյան այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ մարզվում հոր գլխավորությամբ:

Եվրոպայի առաջնությունում Շաբոյանը հանդես կգա խմբակային վազք մրցաձեւում (120 կմ):

Լուսանկարը` Հրաչյա Շաբոյանի անձնական արխիվից 

Այս նյութը դիտել են - 118576 անգամ